Աերոպոս I Մակեդոնացի
Աերոպոս I Մակեդոնացի հունարեն՝ Ἀέροπος Αʹ ὁ Μακεδών | |||
| |||
---|---|---|---|
անհայտ | |||
Նախորդող | Փիլիպոս I | ||
Հաջորդող | Ալկետաս I | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | մակեդոնացի | ||
Դավանանք | բազմաստվածությունը | ||
Ծննդյան օր | մ.թ.ա. 7-րդ դար | ||
Վախճանի օր | մ.թ.ա. 6-րդ դար | ||
Վախճանի վայր | Հին Մակեդոնիա | ||
Դինաստիա | Արգեադոսների հարստություն | ||
Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա | ||
Հայր | Փիլիպոս I | ||
Զավակներ | Ալկետաս I |
Աերոպոս I (հունարեն՝ Ἀέροπος Α΄ ὁ Μακεδών), Հին Մակեդոնիայի վաղ ժամանակաշրջանի արքաներից մեկը։ Նա Արգեադոսների հարստության ներկայցուցիչ էր։ Նրա հայրն էր Փիլիպոս I-ը[1], որի մահից հետո Աերոպոսը դառնում է արքա։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աերոպոսի կառավարման սկզբնական ժամանակաշրջանում թրակիացիները և իլլիրիացիները ավերում էին Մակեդոնիան և մակեդոնացիների նկատմամբ տանում են մի շարք հաղթանակներ։ Վերջ ի վերջո գիտակցելով թշնամու նկատմամբ հաղթանակի հասնելու իրենց անկարողությունը և կարծելով, որ իրենք կարող են հաղթանակ տանել միայն այն դեպքում, երբ կկռվեն իրենց արքայի ներկայությամբ՝ զորքի հետ պատերազմի դաշտ է գնում նաև մանուկ արքան՝ Աերոպոսը։ Նրա ներկայությունը ամրացնում է իր զորքի դիմադրությունը, ինչի արդյունքում էլ նրանք կարողանում են թարկիացներին և իլլիրիացիներին փախուստի մատնել և դուրս քշել Մակեդոնիայից։
Նրա կառավարման մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։
Նրա կնոջ անունը անհայտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հերոդոտոս, 8․ 139
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոդոտոս, Պատմություններ, viii, 139
- Farr, Edward History of the Macedonians (Robert Carter & Brothers, New York, 1850), pg. 37
Նախորդող: Փիլիպոս I |
Աերոպոս I Մակեդոնիայի արքա թվերն անհայտ են |
Հաջորդող: Ալկետաս I |
|