Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս
Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս | |
---|---|
անգլ.՝ Adolf Frederick գերմ.՝ Adolf Friedrich | |
փետրվարի 24, 1774[1][2][3][…] - հուլիսի 8, 1850[1][2][3][…] (76 տարեկան) | |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահվան վայր | Cambridge House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Զորատեսակ | Բրիտանական բանակ |
Կոչում | ֆելդմարշալ |
Մարտեր/ պատերազմներ | Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ, նապոլեոնյան պատերազմներ և War of the First Coalition? |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս (անգլ.՝ Adolphus Frederick, Duke of Cambridge, փետրվարի 24, 1774[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 8, 1850[1][2][3][…], Cambridge House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ բրիտանացի ֆելդմարշալ։
Անգլիայի թագավոր՝ Ջորջ III կրտսեր որդին։
Գործունեուոթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախել է Գյոթինգենի համալսարանը։ 1793 թ. նիդեռլանդական արշավանքի ժամանակ արքայազն Ադոլֆը գերի ընկավ, բայց շուտով նրան փոխանակեցին։
1801 թ. արքայազն Ադոլֆը, ում շնորհվել էր Քեմբրիջի դուքսի տիտղոս, ուղարկվեց Բեռլին, որպեսզի հակազդի Հաննովերի կուրֆյուրստությունը գրավելու որոշմանը, բայց այդ առաքելությունը ձախողվեց։ Նույնքան անհաջող էր Քեմբրիջին Հաննովերի զինված ուժերի գլխավոր նշանակելու փորձը (1803 թ.) և Քեմբրիջը խուսափեց նահանջելու անհրաժեշտությունից միայն այն բանի շնորհիվ, որ ղեկավարությունը հանձնեց գեներալ Ի. Լ. ֆոն Վալմոդենին[5]։
Գեորգ 3-րդին Հենովերը վերադարձնելուց և 1815 թվականին նորից ստեղծված Հանովերի թագավորության գահին բարձրանալուց հետո, 1816 թվականին Քեմբրիջը ուղարկվեց այնտեղ որպես գեներալ-փոխարքա, իսկ 1831 թվականի անկարգություններից հետո Գյոթինգենում նշանակվեց Հանովերի փոխարքա։ Նրա օրոք՝ 1819 թվականին վերանայվեց պալատական հին սահմանադրությունը, իսկ 1833 թվականին նոր սահմանադրություն ընդունվեց, տրված Վիլհեմ 4-րդի կողմից։
1833 թվականի օգոստոսի 26-ին պարգևատրվեց Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։
Վիլհեմ 4-րդի մահից հետո 1837 թվականին Հաննովերը անցավ Քեմբրիջի ավագ եղբայր՝ Էռնեստ Օգոստոսին, ինչի արդյունքում Քեմբրիջը վերադարձավ Անգլիա, որտեղ հիմնեց շատ բարեգործական կազմակերպություններ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1818 թվականից ամուսնացած էր Ավգուստա Գեսսեն Կասելսկայի հետ (1797-1889-ական թվականներ)
Երեխաներ։
- Ջորջ (1819-1904- ական թվականներ), Քեմբրիջի դուքս, բրիտանացի հրամանատար, ավելի հաջողակ քան հայրը
- Ավգուստա (1822-1916-ական թվականներ)
- Մարիամ (1833-1897-ական թվականներ)՝ ամուսնացած էր Տեքսկի դուքս Ֆրնցիսկոսի հետ, այդ ամուսնությունից ծնվեցին բրիտանացի թագուհի Մարիա Տեքսացին, Ջորջ 5-րդի կինը և Ադոլֆ Տեքսացին, ով անվանվել է ի պատիվ պապի, իսկ 1917 թվականին Ջորջ 5-րդից ստացավ Քեմբրիջ ազգանունը և Քեմբրիջի մարկիզի տիտղոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.6/file/00028615.PDF
- ↑ Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքս» հոդվածին։ |
|