Jump to content

Ագարակ (գյուղ, Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագարակ (Լոռու մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
Ագարակ գյուղը հեռվում աջ կողմից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1]
Այլ անվանումներԱգրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էքրեք
Մակերես19.313 կմ²
ԲԾՄ1370 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1155[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/471/
Ագարակ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Ագարակ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավան քաղաքից մոտ 3 կմ արևելք՝ Ձորագետի ձախ կողմում։ Գտնվում է մարզկենտրոնից՝ Վանաձորից 34 կմ դեպի հյուսիս։ Գյուղը հիշատակվում է դեռևս XIII դարում։ Այն մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։

Ագարակն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 1155, առկա բնակչությունը՝ 1037 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2][4].

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում զարգացած է երկրագործությունը։ Վարելահողերը կազմում են 279 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար, իսկ 669 հեկտար մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր։ Շատ փոքր տեսակարար կշիռ ունեն վարելահողերը, խոտհարքերը և պտղատու այգիները։

Բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ[3]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան՝ սուրբ Աստվածածին (V-VI դդ.), “Ճգնավոր” (XIX դ.), սուրբ Սիոն եկեղեցիներ և “Դարմանաթաղ” մատուռ համանուն գյուղատեղիում (միջնադար)։ Ագարակի մոտ է գտնվում Ագարակի մենաստանը։ Գյուղի շրջակայքում կան շատ հին բնակավայրերի, Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակներ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ Ագարակն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկենտրոն և կապի հանգույց[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 «Ագարակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 14-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակ (գյուղ, Լոռու մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 50