Աբիտուրիենտ
Արտաքին տեսք
Աբիտուրիենտ (լատին․՝ abiturients հեռանալ պատրաստվող), ավարտական քննություններին պատրաստվող միջնակարգ դպրոցի ընթացավարտ։ Բարձրագույն կամ հատուկ ուսումնական հաստատություն ընդունվող անձ։ Երկրների մեծ մասում միջնակարգ ուսումնական հաստատությունն ավարտող, ավարտական փորձությունները հաղթահարող կամ աբիտուր[Ն 1]՝ հասունության վկայական, ստացած անձ։
ԽՍՀՄ-ում 1950-ականներից (իսկ հետո՝ հետխորհրդ��յին տարածքում) տերմինը ստացել է իմաստային այլ նշանակություն՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող անձ։
Ֆրանսիայում աբիտուրիենտները՝ դիմորդները, կոչվում են բակալավրներ։ Այս որակավորումը շնորհվում է լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտներին և իրավունք է տալիս ընդունվել բուհեր (տես թարգմանչի կեղծ ընկերները)։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հենց այս բառից էլ առաջացել է աբիտուրիենտ բառը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիտուրիենտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ |