«Մեռած գլուխ» ջոկատներ
«Մեռած գլուխ» ջոկատներ | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Հիմնադրված | հունիս 1934 |
Լուծարված | մայիսի 8, 1945 |
Գլխադասային գրասենյակ | Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Թեոդոր Էյկե |
Վերադաս կազմակերպություն | ՍՍ |
Անձնակազմ | 22 033 մարդ |
Կամավորներ | 22 033[1] |
«Մեռած գլուխ» ջոկատներ[2] (գերմ.՝ SS-Totenkopfverbände, SS-TV), էսէսական ստորաբաժանում, որի վրա էր դրված Երրորդ ռայխի համակենտրոնացման ճամբարներում սահմանված կարգի ու կանոնի ապահովումը[3]։
Ստորաբաժանումները տեղաբաշխվել են համակենտրոնացման ու մահվան ճամբարներում, որոնք գտնվել են ինչպես բուն Գերմանիայի տարածքում (Դախաու, Բուխենվալդ), այնպես էլ գերմանացիների գրաված Լեհաստանում (Աուշվից), Ավստրիայում (Մաուտհաուզեն) և այլուր։
SS-TV ստորաբաժանումները էսէս-ի անկախ ստորաբաժանումներ էին՝ իրենց հատուկ հրամանատարական կառուցվածքով ու հաստիքակազմով և Գերմանիայի անվտանգության կայսերական գլխավոր վարչության ու էսէս-ի վարչատնտեսական գլխավոր վարչության հետ մեկտեղ պատասխանատվություն են կրում հոլոքոստի և ճամբարներում կալանված բազմազգ հազարավոր մարդկանց զանգվածային գենոցիդի կազմակերպման ու իրականացման համար։
«Մեռած գլուխ» խորհրդանշանը (գանգ և խաչված ոսկրեր) SS-TV-ի ծառայողները կրում էին ոչ միայն գլխարկի կոկարդի, այլ նաև համազգեստի լամբակների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]SS-TV-ի հիմնադրման սկիզբ համարվում է 1933 թվականի հունիսի 26ը, երբ էսէս-ի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերը էսէս-ի օբերֆյուրեր Թեոդոր Էյկեին նշանակել է Դախաուում գտնվող նացիստական առաջին համակենտրոնացման ճամբարի պետ։ 1934 թվականի մայիսին Էյկեն նշանակվել է էսէս-ի համակենտրոնացման ճամբարների վերահսկիչ և էսէս-ի պարեկային ստորաբաժանումների հրամանատար (գերմ.՝ Inspekteur der Konzentrationslager und SS-Wachverbände) և հուլիսի 4-ից անցել իր պարտականությունների կատարմանը։ 1938 թվականից վերահսկիչ այդ մարմնի կենտրոնական ղեկավար կառույցը տեղակայվել է Օրանիենբուրգում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո SS-TV-ի ծառայողներից կազմավորվել է էսէս-ի առաջին մարտական միավորումներից մեկը՝ «Մեռած գլուխ» տանկային դիվիզիան։
1940 թվականին SS-TV-ն ներառվել է էսէս-ի գլխավոր վարչատնտեսական վարչության կազմում՝ օբերգրուպենֆյուրեր Օսվալդ Պոլի հրամանատարությամբ։ 1945 թվականին Գերմանիայի կրած պարտությունից հետո ստորաբաժանումը լուծարվել է, նրա անդամներից շատերը պատերազմից հետո հետապնդվել են ծառայության ընթացքում կատարած հանցագործությունների պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://books.google.com/books?id=QYU4QJsUWLYC
- ↑ И. Т. Сабиров. Становление германского фашизма Արխիվացված 2017-05-17 Wayback Machine. Елабуга, 2009.
- ↑ Пленков О. Ю. Третий Рейх. Война: кризис и крах. — СПб.: Издательский Дом "Нева", 2005. — 512 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- McNab, Chris (2001). The SS: 1923—1945, Amber Books Ltd. ISBN 978-1-906626-49-5.
- Padfield, Peter (2001) [1990]. Himmler: Reichsführer-SS, Cassel & Co, London, ISBN 0-304-35839-8.
- Stein, George H. (1984). The Waffen SS: Hitler’s Elite Guard at War, 1939—1945. Cornell University Press, ISBN 0-8014-9275-0.
- Sydnor, Jr., Charles W. (1990). Soldiers of Destruction: the SS Death’s Head Division, 1933—1945. Princeton University Press, ISBN 0-691-00853-1.
|