Jump to content

Սիմեն Ագդեստեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեն Ագդեստեյն
Simen Agdestein
Պետություն(ներ){{{2}}} Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 15, 1967(1967-05-15)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԱսքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա
Կոչումգրոսմայստեր և միջազգային վարպետ
Առավելագույն վարկանիշ2637 (հուլիս 2014)
Ներկայիս վարկանիշ2604 (օգոստոս, 2017)
ՖԻԴԵ համար1500015
365chessSimen_Agdestein
Chesstempo համար2529
ICCF համար2529
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1982[2], Շախմատային օլիմպիադա 1984[2], Շախմատային օլիմպիադա 1988[2], Շախմատային օլիմպիադա 1990[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2014[2] և Շախմատային օլիմպիադա 2002[2]
Մարզական ակումբԼյուն ֆուտբոլային ակումբ, Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական, Norway national under-19 association football team? և Norway national under-21 association football team?
ԱնդամակցությունLübecker Schachverein, Oslo Chess Society? և Q1184525?
 Simen Agdestein Վիքիպահեստում
Սիմեն Ագդեստեյն
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1967 (57 տարեկան)
Ծննդավայր Ասքեր, Նորվեգիա
Հասակ 188 սմ
Դիրք հարձակվող[3]
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Լյուն 1984—1992 92 խաղ, 37 գոլ
Ազգային հավաքական
1988—1989 8 խաղ, գոլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սիմեն Ագդեստեյն (նորվ.՝ Simen Agdestein, մայիսի 15, 1967(1967-05-15)[1], Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի շախմատիստ, շախմատի տեսաբան, գրոսմայստեր և ֆուտբոլիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմենը մանկուց զբաղվել է շախմատով և 1982 թվականին դարձել է Նորվեգիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը (հետագայում նա ևս 6 անգամ նվաճել է այդ տիտղոսը)։ Նույն թվականին նա առաջին անգամ մասնակցել է շախմատի օլիմպիադային, որտեղ նա ցուցաբերել է լավագույն անհատական արդյունք 4-րդ խաղատախտակի վրա[4]։ 1983 թվականին Յովիկի մրցաշարում հաղթել է շախմատի աշխարհի փոխչեմպիոն Բորիս Սպասկուն[5]։ 1985 թվականին մասնակցել է Մեքսիկայում տեղի ունեցած շախմատի միջազգային մրցաշարին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը և դարձել Նորվեգիայի առաջին գրոսմայստերը[6]։

1980-ականների կեսերին Սիմեն Ագդեստեյնը ֆուտբոլ է խաղացել առաջին դիվիզիոնում հանդես եկող «Լյուն» ակումբում՝ համատեղելով շախմատը ֆուտբոլի հետ, միաժամանակ ուսանելով Օսլոյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 1988-1989 թվականներին նա 8 խաղ է անցկացրել Նորվեգիայի հավաքականում և խփել մեկ գնդակ։ Նույն ժամանակաընթացքում նա եղել է աշխարհի թիվ 16-րդ վարկանշային շախմատիստը[5][6]։ Ծնկի վնասվածքի պատճառով նա 1992 թվականին թողնում է իր ֆուտբոլիստի կարիերան[7]։ 1990- ականներին Սիմենի շախմատի արդյունքները նվազեցին և սկսեց զբաղվել շախմատային տեսությունով։ 1995 թվականին նա ստանում է շախմատային տեսաբանի կոչում։

1997 թվականին նրա հեղինակությամբ հրատարակվում է շախմատային դասագիրք։ Մեկ տարի անց նա Բերում քաղաքում հիմնում է շախմատի դպրոց։ Բերումում նրա աշակերտներց է եղել ապագա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Հետագայում Սիմենի եղբայրը դառնում է Կառլսենի մենեջերը, իսկ Սիմենը գրի է առնում Կառլսենի կենսագրությունը։

1999 թվականին Սիմեն Ագդեստեյնը ճանաչվում է Կապել լա Գրանդ մրցաշարի հաղթող, իսկ 2003 թվականին՝ Մեն կղզում տեղի ունեցած մրցաշարի հաղթող[8]։ 2014 թվականին մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած գրոսմայստերական գերմրցաշարին, որին մասնակցել են նաև Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը և Սերգեյ Կարյակինը[9], Սիմեն Ագդեստեյնը զբաղեցրել է վերջին 10-րդ տեղը[10]։

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[11][12]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1982 2280 2280 2280 2280
1983 2380 2400 2400 2380
1984 2435 2430 2435 2430
1985 2500 2515 2515 2500
1986 2535 2545 2545 2535
1987 2560 2565 2565 2560
1988 2560 2595 2595 2560
1989 2605 2605 2605 2605
1990 2600 2600 2600 2600
1991 2590 2590 2590 2590
1992 2600 2620 2620 2600
1993 2630 2610 2630 2610
1994 2595 2600 2600 2595
1995 2600 2585 2600 2585
1996 2585 2600 2600 2585
1997 2570 2570 2570 2570
1998 2570 2545 2570 2545
1999 2550 2580 2580 2550
2000 2588 2590 2588 2590 2588
2001 2591 2591 2572 2572 2591 2572
2002 2572 2572 2574 2578 2578 2572
2003 2578 2571 2571 2573 2578 2571
2004 2585 2595 2595 2589 2595 2585
2005 2586 2573 2571 2582 2586 2571
2006 2594 2594 2575 2579 2594 2575
2007 2582 2582 2582 2589 2589 2582
2008 2589 2583 2583 2588 2589 2583
2009 2572 2572 2572 2570 2570 2572 2570
2010 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570
2011 2558 2558 2558 2558 2558 2558 2558 2558
2012 2558 2558 2558 2559 2560 2555 2555 2555 2555 2560 2555
2013 2555 2555 2555 2555 2567 2567 2567 2567 2595 2603 2627 2627 2627 2555
2014 2627 2630 2630 2625 2625 2628 2637 2630 2622 2630 2626 2626 2637 2622
2015 2626 2626 2620 2624 2620 2606 2606 2606 2606 2606 2609 2610 2626 2606
2016 2610 2610 2610 2603 2603 2603 2603 2603 2602 2602 2602 2602 2610 2602
2017 2602 2602 2603 2604 2604 2604 2604 2604 2604 2600 2581 2588 2604 2581
2018 2586 2586 2586 2581 2581 2581 2581 2576 2574 2574 2574 2576 2586 2574
2019 2576 2576 2576 2569 2569 2569 2560 2560 2560 2560 2560 2560 2576 2560
2020 2560 2559 2558 2552 2552 2552 2552 2552 2552 2552 2552 2552 2560 2552
2021 2552 2552 2552 2555 2557 2557 2552
2022 2559 2576 2578 2580 2583 2583 2559
2023 2584 2593 2586 2568 2593 2568
2024 2559 2563 2561 2559 2564 2564 2559


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 OlimpBase
  3. «СИМЕН АГДЕСТЕЙН нападающий». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Выступления Симена Агдестейна на шахматных олимпиадах
  5. 5,0 5,1 Калашников, М. (16 ноября 2014). «Как шахматист и футболист Симен Агдестейн из двух дорог выбрал третью». PROСПОРТ онлайн. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 Brekke, Ø. «Simen Agdestein». Norsk biografisk leksikon (նորվեգերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Магнус Карлсен- «Мой учитель Симен Агдестейн, который одновременно был не только сильным шахматистом, но и игроком национальной сборной Норвегии»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  8. Pein, M. (8 октября 2003). «Agdestein nets a winner». The Telegraph. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. Ստավանգեր. Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեստեյնի հետ
  10. «Территория Карлсена становится домашней для Карякина». chess-news.ru. 14 июня 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  12. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեն Ագդեստեյն» հոդվածին։