Սեյսուլան
Գյուղ | ||
---|---|---|
Սեյսուլան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Այլ անվանումներ | Սեյլուսան, Սեյսուրլան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 0 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սեյսուլանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
|
Սեյսուլան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Գտնվում է Մարտակերտից 18 կմ հյուսիս-արևելք, շրջանի արևելյան սահմանի մոտ, բարեբեր ու ջրառատ վայրում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ օտարների Սեյսուլան նշանակում է «ջրհեղեղ» կամ «հեղեղի տարափ», որը գյուղի անվանն է տրվել այստեղ տեղացող հորդ անձրևների պատճառով։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Սեյլուսան, Սեյսուրլան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պատմությունը սկսվում է XIX դարի սկզբներին։ Բնակիչների նախնիները եկել են Խնձորեսկ գյուղից XIX դարի վերջերին։
1988-1994 թվականների հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գյուղն ենթարկվել է ավերածությունների և ամայացել է։ Դրա փոխարեն 1995 թվականին կառուցվել է Նոր Սուլեյման գյուղը։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին ուներ 89 տուն՝ 489, 1970-ական թվականներին՝ 200 տուն, 1987 թվականին՝ 178 տուն՝ 650 հայ բանկչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, խաղողագործություն, հացահատիկի մշակություն, անսնապահությունն ու շերամապահությունն էր։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլեյմանն ուներ 1811 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին բացվել էր միջնակարգ դպրոց։ Գործում էր մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, բուժկայան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 570
|