Սարատակ (Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարատակ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Սարատակ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կուբաթլուի շրջան | |
Մակերես | 1650,0 կմ² | |
ԲԾՄ | 533 մետր | |
Բնակչություն | 123 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սարատակ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղակայված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։
Սարիյաթաղ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 1650,0 հա տարածք, որից 1124,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 454,0 հա անտառային հողեր։ Սարատակ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 7 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 123 մարդ, կա 36 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 123 | 103 | 103 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձանն է խոյատապանը (17-18-րդ դարեր)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 34 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 537
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 376.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|