Ռոմա ՖԱ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմա ՖԱ (այլ կիրառումներ)
Ռոմա | ||||
Ամբողջական անուն | Associazione Sportiva Roma SpA Ռոմայի Սպորտային Միություն | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Giallorossi (Դեղնա-կարմիրներ) La Maggica (Հեքիաթային) Lupi (Գայլեր) | |||
Գույներ | դեղին-կարմիր | |||
Հիմնադրում | Հունիսի 7, 1927 թ. | |||
Երկիր | Իտալիա | |||
Քաղաք | Հռոմ | |||
Մարզադաշտ | Հռոմի Օլիմպիական մարզադաշտ | |||
Տարողունակություն | 72,698 | |||
Նախագահ | Դեն Ֆրիդկին | |||
Մարզիչ | Կլաուդիո Ռանիերի | |||
Ավագ | Լորենցո Պելեգրինի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A | |||
2023-24 | 6-րդ | |||
|
«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից[1]։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։ Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը։
Ռոման 3 անգամ նվաճել է իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը՝ առաջին անգամ 1941/42, հետո 1982/83 և վերջին անգամ 2000/01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան։ Եվրոպական մրցասպարեզում 1960/61 թվականներին Ռոման հաղթել է Կոպպա Ֆիերեն՝ ներկայիս Եվրոպայի լիգան, ինչպես նաև Անգլո-իտալական գավաթը 1971/72 թվականներին։ 1983/84 թվականներին մոտ էր առաջին անգամ նվաճելու Չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների Լիգան). եզրափակիչում Ռոման հանդիպեց Լիվերպուլի հետ, հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին անգլիացիները։
Ռոման տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև Լացիոյի տնային մարզադաշտը։ Մարզադաշտը տեղավորում է 72,698 հանդիսական. այս ցուցանիշով նա Իտալիայում երկրորդն է, զիջում է միայն Միլանի Սան Սիրո (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտին։ 2009 թվականի սեպտեմբերին ակումբը պլանավորեց Հռոմի արևմուտքում կառուցել 55,000 հանդիսական տեղավորող մարզադաշտ, որը կհամապատասխանի անգլիական ոճին[2], ինչը հնարավորություն կտա երկրպագուներին ավելի մոտ լինելու խաղադաշտին։ Արդեն 2011 թվականի սեպտեմբերին Ռոմայի նորանշանակ նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն համաձայնության եկավ Հռոմի քաղաքապետ Ջիաննի Ալեմանոյի հետ մարզադաշտի կառուցման վերաբերյալ։ Վերջինիս կառուցումը կավարտվի 2014 թվականին[3]։
La Roma non si discute, si ama. (Ռոմային չեն քննարկում, Ռոմային սիրում են)[4]։ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականի հուլիսի 22-ին՝ հռոմեական «Ռոման», «Ալբա-Աուդաչե», «Ֆորտիտուդո-Պրո Ռոմա» ակումբների միացման արդյունքում (սկզբնական շրջանում դրանք 5-ն էին՝ «Ռոման», «Ալբա», «Աուդաչե», «Ֆորտիտուդո», «Պրո Ռոմա»)։ Ակումբի միացումը իրականացրեց Ֆաշիստական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Իտալո Ֆոսկին։ Միացման նպատակն էր ստեղծել մրցունակ թիմ, որը կկարողանար արժանի հակամարտություն ցույց տալ հյուսիսային ակումբներին, այդ թվում՝ «Ջենոային», «Տորինոյին», «Յուվենտուսին», «Ինտերին» և «Բոլոնիային»։ Միայն «Լացիոյին» հաջողվեց խուսափել միացումից։ Հռոմեական ակումբների ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ Հռոմում։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև Իտալո Ֆոշին։ Երկար տևած այդ հանդիպմանը որոշվեց ակումբի անունը, մարզահագուստի գույները, կազմը և մարզադաշտը։ Պատմական դարձած այդ օրը Իտալո Ֆոշին հանկարծ ասաց՝ «...մենք այն կանվանենք Ռոմա» և ակումբին տրվեց «Ռոմա» անվանումը, հին հռոմեական լեգեոնների գույները պետք է զարդարեին թիմի մարզահագուստը։ Երկար քննարկումներից հետո պարզվեց նաև մարզադաշտի հարցը. Հռոմի Տեստաչչո թաղամասում պետք է կառուցվեր Ռոմայի նոր մարզադաշտը՝ Մոնտե դել Կոչչին։
Առաջին չեմպիոնություն և հետպատերազմյան անհաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935/36 մրցաշրջանում հռոմեական ակումբը Լուիջի Բարբեսինոյի գլխավորությամբ մոտ էր առաջին անգամ չեմպիոնությունը նվաճելուն, սակայն գրավեց երկրորդ տեղը՝ մեկ միավորով հետ մնալով Բոլոնիայից[5]։ 1941/42 մրցաշրջանում Ռոմային այնուամենայնիվ հաջողվեց դառնալ իր պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի չեմպիոն.[6] այդ ժամանակ թիմը գլխավորում էր հունգարացի Ալֆրեդ Շաֆֆերը։ Այդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու ճանաչվեց Ամեդեո Ամադեյը։
Հետպատերազմյան տարիներին Ռոման հայտնվեց մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում և վերջիվերջո 1950/51 մրցաշրջանում լքեց Սերիա A-ն։ Հաջորդ մրցաշրջանում հռոմեացիները Ջուզեպպե Վիանիի գլխավորությամբ Սերիա B-ում զբաղեցնում են առաջին տեղը և վերադառնում են Սերիա A[7]։ 1951/52 մրցաշրջանը Ռոմայի պատմության մեջ միակն է, որ թիմն անցկացրել է Սերիա B-ում։
Սերիա A վերադառնալուց հետո Ռոման հաստատվեց մրցաշարային աղյուսակի վերին հատվածում՝ ունենալով այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին են՝ Էջիստո Պանդոլֆինին, Դինո Դա Կոստան և դանիացի Հելգե Բրոնեն։ Ամենահաջողված մրցաշրջանը դարձավ 1954/55-ը, որում հռոմեական թիմը անգլիացի Ջեսս Քարվերի գլխավորությամբ նվաճեց առաջնության բրոնզե մեդալները՝ ետ մնալով Միլանից և Ուդինեզեից։ 1960/61 մրցաշրջանում Ռոման հաղթեց իր առաջին եվրագավաթը՝ Տոնավաճառների գավաթը (ներկայիս Եվրոպայի լիգան)՝ եզրափակիչում հաղթելով Բիրմինգեմ Սիթիին 4։2 հաշվով[8]։ 1963/64 մրցաշրջանում Ռոման առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Տորինոյին 1։0 հաշվով։
1964/65 մրցաշրջանի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Խուան Կառլոս Լորենսոն հայտարարեց, որ ակումբն ի վիճակի չէ վճարել իր ֆուտբոլիստներին, և դժվար թե նրանք կարողանան թույլ տալ իրենց մեկնել Վիչենցա՝ մասնակցելու հաջորդ հանդիպմանը։ Դժվարին պահին երկրպագուները օգնության ձեռք մեկնեցին ակումբին՝ հավաքելով գումար նվիրատվության տեսքով։ Նոր նախագահ Ֆրանկո Էվանջելիստիի ընտրվելով հաջողվեց խուսափել ակումբի լուծարումից։
1968/69 մրցաշրջանում Ռոման երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը[9], իսկ հաջորդ տարի՝ երրորդը։ 1969 թվականին Ջակոմո Լոզին ակումբում բոլոր մրցաշարերին անցկացրած խաղերի քանակով նոր ռեկորդ սահմանեց՝ 450 խաղ։ Այս ռեկորդը չգերազանցվեց 38 տարի, մինչև 2007 թվականը դա չարեց Ֆրանչեսկո Տոտտին։
Երկրորդ չեմպիոնություն և 90-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմայի» պատմության հաջողված էջը սկսվեց 1979/80 մրցաշրջանում Իտալիայի Գավաթի հաղթանակով, որտեղ մայրաքաղաքայինները եզրափակիչում 11 մ հարվածաշարով հաղթեցին Տորինոյին։ 1980/81 մրցաշրջանում Ռոման զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Յուվենտուսին, հաջորդ տարի 3-րդ հորիզոնականը, հետ մնալով Ֆիորենտինայից և Յուվենտուսից։ Այդ ժամանակահատվածում Ռոմայի գլխավոր մարզիչն էր Միլանի նախկին ֆուտբոլիստ Նիլս Լինդհոլմը։ Նրա ղեկավարությամբ թիմում փայլում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Բրունո Կոնտին, Ագոստինո Դի Բարտոլոմեյը, Ռոբերտո Պրուցցոն և Ֆալկաոն։
1982/83 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց թիմի պատմության մեջ. «Ռոման» երկրորդ անգամ նվաճեց սկուդետտոն[10]։ Հաջորդ մրցաշրջանում «Ռոման» առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և դարձավ Իտալիայի գավաթակիր։ Բացի այդ «Ռոման» հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Լիվերպուլի հետ եզրափակչի հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, հռոմեացիների գոլը հեղինակեց Պրուցցոն, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին անգլիացիները[11]։ Ռոմայի 80-ականների հաջողություններն ավարտվեցին 1985/86 մրցաշրջանում, որտեղ ջալլոռոսսները գրավեցին 2-րդ տեղը և ևս մեկ անգամ նվաճեցին Իտալիայի Գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Սամպդորիային 3։2 հաշվով։
Հետագայում սկսվեց Ռոմայի անկումը. քիչ թե շատ հաջողություն կարելի է համարել 1987/88 թվականի առաջնության բրոնզե մեդալը։ 1991 թվականին Ռոման ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ «իտալական» եզրափակիչում 2։1 հաշվով զիջեց Ինտերին։ Նույն թվականին ակումբը նվաճեց իր 7-րդ գավաթը և զիջեց Սամպդորիային Իտալիայի սուպերգավաթում։ 1993 թվականին ակումբի սեփականատեր և նախագահ է դառնում Ֆրանկո Սենսին։ Տասնամյակի ընթացքում Ռոման այլևս չունեցավ հիշարժան մրցաշրջան��եր. լավագույն արդյունքը թերևս 1997/98 թվականին զբաղեցրած 4-րդ հորիզոնականն էր։ 90-ականների սկզբին ակումբում հայտնվեց մի ֆուտբոլիստ, ով պետք է դառնար թիմի անփոխարինելի ավագը և խորհրդանիշը. նա Ֆրանչեսկո Տոտտին էր։
Նոր հազարամյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000/01 մրցաշրջանի վերջին տուրում Պարմայի դեմ պատմական հանդիպման մեկնարկային կազմը |
Ռոման իր կորցրած դիրքերը վերականգնեց 2000-ական թվականներին՝ սկսելով հազարամյակը 3-րդ չեմպիոնական տիտղոսով 2000/01 մրցաշրջանում։ Մրցաշրջանի ճակատագիրը որոշվեց միայն վերջին տուրում. 2001 թվականի հունիսի 17-ին հաղթելով Պարմային 3։1 հաշվով՝ Ռոման 2 միավորով առաջ ընկավ Թուրինի Յուվենտուսից։ Թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին դարձավ ակումբի հերոսներից մեկը՝ նվաճելով բազմաթիվ ռեկորդներ։ Այդ ժամանակաշրջանի հայտնի ֆուտբոլիստներից էին նաև՝ Ալդաիրը, Կաֆուն, Գաբրիել Բատիստուտան և Վինչենցո Մոնտելլան[12]։ «Ջալլոռոսները» հաջորդ մրցաշրջանում փորձեցին պաշտպանել սկուդետտոն, սակայն վերջնական արդյունքում զբաղեցրեցին 2-րդ տեղը՝ 1 միավորով հետ մնալով Յուվենտուսից։ Մյուս մրցաշրջաններում Ռոման մեկ անգամ չէ, որ շատ մոտ էր նոր գավաթներ նվաճելու, սակայն վերջին պահին սայթաքում էր. նա պարտվեց Միլանին 4։2 հաշվով Իտալիայի գավաթի 2002/03 մրցաշրջանի երզափակչում և 2003/04 մրցաշրջանում զիջեց նույն Միլանին նաև առաջնությունում՝ նորից գրավելով 2-րդ հորիզոնականը։
2006 թվականի Իտալիայի կոռուպցիոն սկանդալը թույլ տվեց Ռոմային բարձրանալ 2-րդ հորիզոնական. դա տեղի ունեցավ 2005/06 մրցաշրջանում, նույն մրցաշրջանում Ռոման գավաթի եզրափակիչում պարտվեց Ինտերին։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նույնպես Ռոման գրավեց 2-րդ հորիզոնականը։ Չնայած տիտղոսների բացակայությանը, այս տասնամյակը համարվեց լավագույնը թիմի պատմության մեջ։ 2008 թվականին մահացավ Ռոմայի նախագահ Ֆրանկո Սենսին և նրան իր պաշտոնում փոխարինեց դուստրը՝ Ռոզելլա Սենսին։
2010 թվականի հուլիսի 8-ին ֆինանսական խնդիրների պատճառով Ռոզելլան ստիպված էր վաճառել ակումբը 325 միլիոն եվրո գումարի դիմաց։ Գլխավոր թեկնածուները երեքն էին՝ 1) Ամերիկացի գործարարներ, 2) Արաբ շեյխեր, 3) Երրորդ գնորդի անունը չէր հայտարարվում վերջինիս ցանկությամբ (որոշ տվյալներով նա իտալացի գործարար էր)։ 2011 թվականին Ռոզելլա Սենսին հրաժարական է տալիս, իսկ ակումբը գնում են ամերիկացի գործարարները Թոմաս ԴիԲենեդետտոյի գլխավորությամբ, հենց վերջինս էլ դառնում ակումբի նոր նախագահը։ Նոր սեփականատերը վճարում է թիմի բոլոր պարտքերը և գումար է տրամադրում թիմի ենթակառուցվածքի ձևավորման և տրանսֆերների համար, մինչ 2010/11 մրցաշրջանի ավարտն ակումբը գլխավորում է Վինչենցո Մոնտելլան։
2011/12 մրցաշրջանում Ռոման ակտիվություն է ցուցաբերում տրանսֆերային շուկայում, թիմի շարքերը լրացնում են երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստները, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում Լուիս Էնրիկեն. նրա օրոք Ռոման վերջին 10 տարվա ընթացքում ցույց տվեց վատագույն արդյունքը։ Եվրոպայի Լիգայի առաջին իսկ փուլում պարտվելով Սլովակիայի Սլովանին՝ դուրս է մնում առաջնությունից, իսկ մրցաշրջանը ավարտում 7-րդ տեղում՝ ձախողելով առաջնությունը։ Լուիս Էնրիկեի ձախողումից հետո նրան հեռացնում են գլխավոր մարզչի պաշտոնից, իսպանացի մասնագետին փոխարինում է չեխ Զդենեկ Զեմանը։ Որոշվում է Հռոմում կառուցել նոր մարզադաշտ։ Ակումբի նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն զբաղվածության պատճառով իր տեղը զիջում է մյուս սեփականատիրոջը՝ Ջեյմս Պալլոտտային։
2012/13 մրցաշրջանում Զդենեկ Զեմանը շեշտը դնում է հարձակման գծի վրա՝ մոռանալով պաշտպանության մասին, ինչի մասին խոսում էր վիճակագրությունը, առաջնության ամենաարդյունավետ ակումբը՝ հենց Ռոման, սակայն վերջին ահռելի քանակությամբ գոլեր էր նաև բաց թողնում։ 22-րդ տուրից հետո Ռոման իջնում է 8-րդ հորիզոնական, սկսվում են քննարկվել մարզչի հրաժարականը, սակայն չեխ մասնագետին տրվում է ևս մեկ հնարավորություն, որը վերջինս չի օգտագործում։ Զեմանի հեռացումից հետո գլխավոր մարզչի ղեկը մինչ մրցաշրջանի ավարտը ստանձնում է նրա օգնական Աուրելիո Անդրեացցոլին, ով 2005 թվականից աշխատում էր Ռոմայում։
2013 թվականի հունիսի 12-ին ակումբի նախագահ Ջեյմս Պալլոտտան ներկայացրեց թիմի նորանշանակ մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային[13]։
Ակումբի հիմն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Հիմնի տարբերակը YouTube-ում։
Ակումբի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Ընթացիկ պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
Վարձավճարով տրված
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Մարզչական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Գլխավոր մարզիչ | Կլաուդիո Ռանիերի |
Մարզչի օգնական | Պաոլո Բենետի |
Տեխնիկական մարզիչ | Ջիովաննի Չերրա |
Ֆիզ. պատր. մարզիչ | Մանրիկո Ֆերրարի |
Ֆիզ. պատր. մարզիչ | Մաուրիցիո Ֆանկինի |
Ֆիզ. պատր. մարզիչ | Վիտո Սկալա |
Դարպասապահների մարզիչ | Մարկո Սավորանի |
Կազդուրող մարզիչ | Լուկա Ֆրանչեսկի |
Թիմի մենեջեր | Սիմոնե Ռիկիո |
Վիդեո անալիտիկ | Միկելե Սալձարուլո |
Բուժանձնակազմի համակարգող | Անդրեա Կաուզարանո |
Առողջության պատասխանատու | Ֆեդերիկո Մանարա |
Սոցիալական բժիշկ | Ալեսսանդրո Ֆիորետտի |
Բժիշկ-օստեոպատ | Վալտեր Մարտինելլի |
Ֆիզիոթերապևտ | Ստեֆանո Ռապետտի |
Ֆիզիոթերապևտ | Ալեսանդրո Կարդինի |
Ֆիզիոթերապևտ | Մարկո Էսպոզիտո |
Ֆիզիոթերապևտ | Դամիանո Ստեֆանինի |
Գույներ, լոգոտիպ և մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմայի գույները՝ թագավորական մանուշակագույնը ոսկեգույն-դեղին նախշերով, ներկայացնում են Հավերժական քաղաքի՝ Հռոմի ավանդական գույները։ Comune di Roma-ի (Հռոմի քաղաքապետարանի) պաշտոնական կնիքը նույնպես այդ գույներով է[14]։ Ոսկեգույնն ու մանուշակագույն-կարմիրը ներկայացնում են Հռոմեական կայսրության արժանապատվությունը[15]։ Սպիտակ շորտերը և սև գուլպաները սովորաբար հագնում են կարմիր մարզաշապիկի հետ, սակայն հատկապես կարևոր խաղերի ժամանակ շորտերն ու գուլպաները լինում են տնային մարզաշապիկի գույնի[16]։
Մարզահագուստն ի սկզբանե հռոմեական ֆուտբոլային ակումբինն էր՝ մեկը այն երեք ակումբներից, որոնք 1927 թվականին միացան և ձևավորեցին ներկայիս Ռոման[14] Մարզաշապիկի գույներից ելնելով՝ Ռոմային երբեմն անվանում են i giallorossi՝ դեղնակարմիրներ[17]։ Ռոմայի արտագնա խաղերի մարզահագուստը սպիտակ է։ Կա նաև երրորդ մարզահագուստ։ Միգուցե ժամանակակից սպորտային մարկեթինգի պատճառով է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոսկեգույն նախշերը փոխարինվել են նարնջագույնով։ Ժամանակակից այլընտրանքային մարզահագուստն արդեն ներառում է բոլոր նարնջագույն և նարնջակարմիր տարբերակները։
Ակումբի հայտնի մականունն է i lupi՝ գայլեր. կենդանին ակումբի պատմության ընթացքում միշտ պատկերված է եղել վերջինիս նշանի վրա տարբեր տեսքով։ Այժմ ակումբի զինանշանը հիմնադրման ժամանակ գործածվող զինանշանն է։ Այն ունի հետևյալ տեսքը՝ մուգ կարմիր և դեղնաոսկեգույն վահանի վրա պատկերված է էգ գայլ երկու երեխաների՝ Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների հետ, որոնք պատկերում են Հռոմի հիմնադրման առասպելը[18]։ Վերջինս պատմում է, որ Մարսի և Ռեա Սիլվիայի զույգ երեխաներին Ամուլիոսը՝ նրանց հորեղբայրը, գցում է Տիբեր գետը, սակայն գայլը նրանց փրկում է և խնամում։ Որոշ ժամանակ անց զույգ եղբայրները պատժում են Ամուլիոսին։ Հետո Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին և դառնում նոր քաղաքի թագավորը, որն իր անունով կոչում են Հռոմ[19]։ Սկսած ակումբի հիմնադրումից, Ռոման ունեցել է հինգ լոգո։
Փառքի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերի 7-ին Ռոման ներկայացրեց իր «Փառքի Սրահը»[20]։«Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստները ընտրվել են թիմի պաշտոնական կայքում՝ հատուկ քվեարկության միջոցով։ Հետագա տարիներին ցանկը համալրվեց թիմում հանդես եկած այլ ֆուտբոլիստներով։
|
|
Վիճակագրություն և ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմայում խաղերի քանակով ռեկորդը պատկանում է Ֆրանչեսկո Տոտտիին. նա մասնակցել է 610 խաղի (2011 թվականի մայիսի տվյալների համաձայն) 19 մրցաշարերի ընթացքում՝ սկսած 1992 թվականից։ Նրան է պատկանում նաև Սերիա A-ի ռեկորդը 528 խաղով՝ 2008 թվականի մարտի 1-ին Պարմայի հետ տնային հանդիպման ժամանակ «Կապիտանոն» շրջանցեց Ջակոմո Լոզիին։
Ֆրանչեսկո Տոտտին Ռոմայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 262 գոլով (ակումբին միանալու պահից սկսած), որոնցից 226-ը նա խփել է Սերիա A-ում, 2012/13 մրցաշրջանում Տոտտին խփեց իր 226-րդ գոլը Սերիա A-ում, որը նրան դուրս բերեց բոլոր Սերիա A-ի բոլոր ժամանակների ռմբարկուների 2-րդ հորզիոնական՝ շրջանցելով Գուննար Նորդալին (225 գոլ)։ Ռոբերտո Պրուցցոն, որը բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր սկսած 1988 թվականից, երկրորդն է 136 գոլով։ 1930/31 մրցաշրջանի ժամանակ Ռոդոլֆո Վոլկը խփեց 29 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում և դրանով դարձավ ոչ միայն այդ տարվա լավագույն ռմբարկուն, այլ նաև Ռոմային պարգևեց մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի ռեկորդը, որը մինչև հիմա էլ դեռ Ռոմայինն է։
1926/27-ի վերջում Ֆորտիտուդոյի և Ալբայի հեռացումից հետո նորաստեղծ Ռոման պետք է մասնակցեր Հարավի առաջին դիվիզիոնի առաջնությանը (Սերիա B), և դա լինելու էր նրա առաջին մրցաշրջանը։ Այնուամենայնիվ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) որոշեց առաջին մակարդակի բաժանումը ընդլայնել՝ կրկին ընդունելով Ռոմային, ինչպես նաև Նապոլիին։ Առաջին պաշտոնական խաղը, որ Ռոման ունեցել է 1927/28-ին Լիվորնոյի դեմ, Ազգային Դիվիզիոնում էր, որը Սերիա A-ի նախատիպն է։ Ռոման հաղթեց այդ խաղը 2-0 հաշվով[21]։ Ռոմայի գրանցած ամենամեծ հաշվով հաղթանակը եղել է Կրեմոնեզեի դեմ խաղը 9-0 հաշվով Սերիա A-ի 1929/30 մրցաշարում։ Ամենամեծ հաշվով պարտությունը եղել 7-1 հաշիվը հետևյալ երեք խաղերում՝ առաջինը Յուվենտուսի հետ 1931/32-ին, մյուսը՝ Տորինոյի հետ խաղը 1947/48-ին և երրորդը՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ 2006/07-ին[22]։
Ավագներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Դիրք | Կարիերան Ռոմայում | Մրցաշրջաններ որպես ավագ | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|---|
Ատտիլիո Ֆերրարիս IV | ԿՊ | 1927–1934 / 1938-1939 | 7 (1927–1934) | 217 | 2 |
Ֆուլվիո Բեռնարդինի | ԿՊ | 1928–1939 | 5 (1934–1939) | 286 | 45 |
Գուիդո Մազետտի | ԴՊ | 1930–1943 | 4 (1939–1943) | 339 | 0 |
Ամեդեո Ամադեյ | ՀՐ | 1936-1938 / 1939-1948 | 5 (1943–1948) | 216 | 101 |
Սերջիո Անդրեոլի | ՊՇ | 1941–1950 | 2 (1948–1950) | 205 | 13 |
Արմանդո Տրե Ռե | ՊՇ | 1949–1954 | 3 (1950–1953) | 169 | 6 |
Արկադիո Վենտուրի | ԿՊ | 1948–1957 | 4 (1953–1957) | 288 | 17 |
Ալսիդես Գիջջա | ԿՊ | 1953–1961 | 1 (1957–1958) | 201 | 19 |
Էգիդիո Գուարնակկի | ԿՊ | 1953–1963 | 1 (1958–1959) | 122 | 4 |
Ջակոմո Լոզի | ՊՇ | 1959–1969 | 9 (1959–1968) | 450 | 2 |
Խոակին Պեյրո | ԿՊ | 1968–1970 | 2 (1968–1970) | 128 | 28 |
Լուիս դել Սոլ | ԿՊ | 1970–1972 | 2 (1970–1972) | 59 | 4 |
Ֆրանկո Կորդովա | ԿՊ | 1967–1976 | 4 (1972–1976) | 212 | 9 |
Սերջիո Սանտարինի | ՊՇ | 1968–1981 | 4 (1976–1980) | 344 | 7 |
Ագոստինո Դի Բարտոլոմեյ | ԿՊ | 1972–1984 | 4 (1980–1984) | 293 | 64 |
Կառլո Անչելոտտի | ԿՊ | 1979–1987 | 3 (1984–1987) | 227 | 18 |
Ջուզեպպե Ջանինի | ԿՊ | 1981–1996 | 9 (1987–1996) | 437 | 75 |
Ամեդեո Կարբոնի | ՊՇ | 1990–1997 | 1 (1996–1997) | 229 | 5 |
Աբել Բալբո | ՀՐ | 1993-1998 / 2000-2002 | 1 (1997–1998) | 175 | 78 |
Ֆրանչեսկո Տոտտի | ՀՐ | 1992-2017 | 19 (1998–2017) | 786 | 307 |
Դանիելե Դե Ռոսսի | ԿՊ | 2001-2019 | 2 (2017-2019) | 616 | 64 |
Ալեսանդրո Ֆլորենցի | ՊՇ | 2011-2020 | 1 (2019-2020) | 261 | 28 |
Էդին Ջեկո | ՀՐ | 2015-2021 | 1 (2020-2021) | 179 | 87 |
Լորենցո Պելեգրինի | ԿՊ | 2017- | 2 (2021-) | 178 | 27 |
Աշխարհի առաջնության հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրպագուներ և մրցակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման համարվում է Իտալիայի 5-րդ ամենաերկրպագվող թիմը՝ զիջելով Յուվենտուսին, Ինտերին, Միլանին և Նապոլիին, ըստ 2006 թվականի տվյալների՝ իտալացի ֆուտբոլասերների ընդամենը 7%-ը[23]։ Պատմականորեն Ռոմայի երկրպագուների մեծ քանակը բնակվել է Հռոմի կենտրոնում գտնվող Տեստաչչո թաղամասում[24]։
Commando Ultrà Curva Sud–ը ակումբի երկրպագուների ավանդական խումբն էր, որի հապավումը CUCS է։ Այս խումբը հիմնադրվել է այլ փոքր խմբերի միացումից և համարվել է Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնին։ Ինչևէ, 1990-ականների կեսերին CUCS–ը հափշտակվեց մրցակիցների խմբերի կողմից և ի վերջո պառակտվեց։ Այդ ժամանակից ի վեր Օլիմպիական մարզադաշտի Curva Sud-ը ղեկավարվում էր հիմնականում աջակողմյան խմբերի՝ A.S. Roma Ultras-ի, Boys-ի, Giovinezza-ի և այլոց կողմից։ Fedayn-ը՝ ամենահին խումբը, ապաքաղաքական էր, և քաղաքականությունը Ռոմայի ոչ թե գոյատևման պատճառն էր, այլ ուղղակի նրանց ընդհանուր ինքնության մի մասը։ 2009 թվականին ակումբը ներկայացրեց իր նախագիծը՝ կառուցելու 55,000-անոց նոր մարզադաշտ Հռոմի արևմտյան արվարձանում։ Ակումբի ամենահայտնի հիմնը և կարգախոսը Roma, Roma, Roma-ն է երգիչ Անտոնելլո Վենդիտտիի կատարմամբ։ Բառացի թարգմանությամբ վերնագիրը հետևյալն է՝ Ռոման չեն քննարկում, Ռոմային սիրում են։ Հիմնը հնչում է յուրաքանչյուր խաղից առաջ։ Միևնույն երգչի կատարմամբ Grazie Roma (Շնորհակալություն, Ռոմա) երգը հնչում է տնային հանդիպումների վերջում հաղթանակի դեպքում։ Վերջերս The White Stripes-ի հիմնական երգը՝ Seven Nation Army-ը, նույնպես տարածում է գտել խաղերի ժամանակ[25]։
Մրցակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական ֆուտբոլում Ռոման շատ մրցակիցներ ունի։ Առաջին և հիմնական մրցակիցը Լացիոն է, որի հետ նրանք կիսում են Օլիմպիական մարզադաշտը։ Այս ակումբների միջև հակամարտությունը կոչվում է Derby della Capitale (մայրաքաղաքային դերբի)՝ աշխարհի երկու ամենատաքարյուն և էմոցիոնալ մրցակիցների միջև։ Մարզադաշտն անցյալում ականատես է եղել որոշ պատահական դժբախտ դեպքերի, ինչպիսիք են՝ Curva Sud-ի երկրպագուներից մեկի նետած ճայթրուկի արդյունքում Լացիոյի երկրպագու Վինչենսո Պապարելլիի մահը 1979/80-ի մրցաշրջանի ժամանակ[26], ինչպես նաև 2004 թվականի մարտին սպանության մասին կեղծ շշուկների պատճառով մարզադաշտը լքելը, որին հաջորդեց մարզադաշտից դուրս խառնաշփոթը[27]։ Նապոլիի և Ռոմայի հակամարտությունը անվանում են Derby del Sole, որը նշանակում է «Արևի դերբի»[28]։ Այժմ երկրպագուներն իրենց մրցակից են համարում նաև Սերիա A-ի հզոր թիմերին, ինչպիսիք են Յուվենտուսը (հատկապես 1980-ականներից), «Միլանը» և «Ինտերը» (որը վերջին տարիներին ուժեղացել է), քանի որ այս չորս թիմերն են, որոնք մրցում են լիգայի աղյուսակում առաջին չորս տեղերի համար՝ Չեմպիոնների Լիգայում իրենց տեղն ապահովելու համար։ Վերջին տարիներին անգլիական ակումբների և Ռոմայի աջակիցների միջև եղել են մի շարք ընդհարումներ, որոնց հաջորդել են մի շարք բռնություններ մարզադաշտից դուրս, որոնց արդյունքում դանակահարվել են Լիվերպուլի երկրպագուներ։ Դրանից հետո եղել են այլ դեպքեր, երբ Հռոմում հարձակվել են անգլիական ակումբների երկրագուների վրա և դանակահարել նրանց, ներառյալ 2001 թվականի պատահարները, երբ Լիվերպուլը երկու անգամ այցելեց Ռոմային, ինչպես նաև 2006 թվականին Միդլսբրոյի, իսկ 2007-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուների հետ ընդհարումները։ 2009 թվականի մարտին Օլիմպիական մարզադաշտի մոտ Ռոմայի երկրպագուների մի խումբ հարձակվեց Արսենալի երկրպագուների ավտոբուսի վրա։ Պատուհանները ջարդված էին, իսկ երկրպագուներից մեկն էլ, մտնելով ավտոբուս, կրակ արձակեց և դանակով հարված հասցրեց երկրպագուներից մեկի ծնկին[29]։
Մարզաշապիկի հովանավորներ և արտադրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակահատված | Արտադրող | Հովանավոր |
---|---|---|
1970–71 | Lacoste | չի եղել |
1972–76 | չի եղել | |
1977–79 | Adidas | |
1979–80 | Pouchain | |
1980–81 | Playground | |
1981–82 | Barilla (Մակարոնեղեն) | |
1982–83 | Patrick | |
1983–86 | Kappa | |
1986–91 | NR | |
1991–94 | Adidas | |
1994–95 | Asics | Nuova Tirrena (Ապահովագրություն) |
1995–97 | INA Assitalia (Ապահովագրություն) | |
1997–00 | Diadora | |
2000–02 | Kappa | |
2002–03 | Mazda (Ավտոմեքենաներ) | |
2003–05 | Diadora | |
2005–06 | Banca Italease (Բանկային խումբ) | |
2006–07 | չի եղել | |
2007–13 | Kappa | WIND (Հեռահաղորդակցություն) |
2013–14 | չի եղել | Roma Cares (Բարեգործական կազմակերպություն) |
2014–24 | Nike | Qatar Airways |
Մրցաշրջանների քանակը ըստ սերիաների
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիա | Մրցաշրջանների քանակը | Մեկնարկը | Վերջին մրցաշրջանը |
---|---|---|---|
A | 86 | 1927-1928 | 2014-2015 |
B | 1 | 1951-1952 | 1951-1952 |
Հայտնի ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիա
|
Արգենտինա Ավստրիա Բելառուս Բրազիլիա |
Գանա Գերմանիա Դանիա Իսպանիա Լեհաստան Կամերուն Հունաստան Ճապոնիա Նիդերլանդներ Նորվեգիա |
Շվեդիա Չեռնոգորիա Չիլի Պորտուգալիա Ռումինիա Ռուսաստան Սերբիա Ուելս Ուրուգվայ Ֆրանսիա |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ / ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
- Եզրափակիչ (1)։ 1984
- ՈՒԵՖԱ-ի գավաթ
- Եզրափակիչ (1)։ 1991
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների Լիգա
- Գավաթակիր (1)։ 2022
- Տոնավաճառների գավաթ
- Գավաթակիր (1)։ 1961
Մարզադաշտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1927-1929 - Մոտովելոդրոմո Ապպիո
- 1929 - Ռոնդինելլա մարզադաշտ
- 1929-1941 - Կամպո Տեստաչչո
- 1941-1953 - Ազգային Ֆաշիստական կուսակացության մարզադաշտ (ավելի ուշ Ֆլամինիո մարզադաշտ)
- 1953-1989 - Հռոմի Օլիմպիական մարզադաշտ
- 1989-1990 - Ֆլամինիո մարզադաշտ
- 1990-ներկա - Հռոմի Օլիմպիական մարզադաշտ
- 2011 թ. նոր նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն որոշում է նոր մարզադաշտ կառուցել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La Storia» (իտալերեն). asroma.it. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Roma stadium to be inspired by English Model» (անգլերեն). soccernet.com. 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «New Roma stadium planned for 2014» (իտալերեն). Goal.com. 2013 թ․ մարտի 22.
- ↑ http://www.ilgiornale.it/news/lunga-storia-passione-popolo-maggica.html
- ↑ «1935–'36: Io Faccio I Gol Non La Guerra!» (իտալերեն). ASRomaUltras.it. 2007 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Campionato 1941–42 – Roma campione d'Italia» (իտալերեն). ASRTalenti. 2007 թ․ հունիսի 24.
- ↑ «Italy 1951–52 – Serie B» (անգլերեն). RSSSF.com. 2013 թ․ մարտի 22.
- ↑ «Inter-Cities Fairs Cup 1960–61» (անգլերեն). RSSSF.com. 2013 թ․ մարտի 22.
- ↑ «Rekordok, statisztikák» (հունգարերեն). ASRoma Hunsports. 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Campionato Serie A – Albo D'oro» (իտալերեն). 2007 թ․ օգոստոսի 24.
- ↑ «Season 1983–84» (անգլերեն). European Cup History. 2013 թ․ մարտի 22.
- ↑ «A.S. Roma 2000–2001» (իտալերեն). Italica RAI. 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «06/12/2013: RUDI GARCIA». asroma.it. Հռոմ: A.S. Roma. Հունիսի 12 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է Հունիսի 12 2013-ին.
- ↑ 14,0 14,1 «Stemma Comune di Roma». Comuni-Italiani. 2013 թ․ ապրիլի 2.
- ↑ «A.S. Roma». 123football.com. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Roma – Lazio: February 2006». ViewImages.com. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «A.S. Roma». Football In Italy. 2013 թ․ ապրիլի 2.
- ↑ «Roma». BrandsoftheWorld.com. 2013 թ․ ապրիլի 2.
- ↑ «The Legend of Romulus and Remus». Museums.ncl.ac.uk. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Campionato 1928–29 A.S. Roma». ASRTalenti. 2013 թ․ ապրիլի 2.
- ↑ «FC Shakhtar Donetsk v A.S. Roma» (PDF). UEFA. 2013 թ․ ապրիլի 2.
- ↑ «L'altra metà del pallone: Supporters of football clubs in Italy». L'Expresso. Ապրիլ, 2006. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Campo Testaccio». Viva la Roma. 2013 թ․ մարտի 27.
- ↑ «'Seven Nation Army' coro dei tifosi romanisti». Indie-Rock.it. 2013 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Ultras History». UltrasLazio.it. 2013 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «22 March: Derby confusion». FootballInRome.co.uk. 2013 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Football Derby matches in Italy». FootballDerbies.com. 2013 թ․ մարտի 31.
- ↑ «Arsenal fan attacked in Rome». BBC News. Լոնդոն. 2013 թ․ մարտի 31. Վերցված է 2010 թ․ Հունվարի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annibale Bartolozzi, Capitano mio capitano. Storia della A.S. Roma attraverso i suoi capitani coraggiosi, Larus Editore, 2010. ISBN 978-88-599-4289-4
- Guido Liguori, Antonio Smargiasse, Ciak, si gioca! Calcio e tifo nel cinema italiano, Baldini Castoldi Dalai, 2000. ISBN 88-8089-884-1
- Paolo Castellani, Massimilano Ceci, Riccardo de Conciliis, La maglia che ci unisce. Storia delle divise dell'AS Roma dalla nascita ai giorni nostri (libro ufficiale AS Roma), Goalbook Edizioni, 2012. ISBN 978-88-908115-0-0
- Marco Impiglia, Forza Roma, daje lupi. La prima storia completa del tifo giallorosso, Roma, 1998. ISBN 88-88771-01-8
- Giorgio Tosatti; Lino Cascioli, La favola del calcio italiano, Roma, Edizioni "Il Parnaso", 1994. (ISBN non disponibile)
- Alberto Pallotta; Angelo Olivieri, Magica Roma. Storia dei 600 uomini giallorossi, Roma, Un Mondo a Parte, 2004. ISBN 88-900629-7-5
- Sergio Salvi, Alessandro Savorelli, Tutti I Colori Del Calcio. Storia E Araldica Di Una Magnifica Ossessione, Firenze, Le Lettere, 2008. ISBN 978-88-6087-178-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմայի ֆան ակումբը Հայաստանում Արխիվացված 2019-10-20 Wayback Machine
- www.asroma.com - Ակումբի պաշտոնական կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմա ՖԱ» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի լավ հոդվածների ցանկում |