Jump to content

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2001

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2001
Առաջնության մանրամասներ
Անցկացման վայր Երևան, ՀայաստանՀայաստան
Մասնակից երկրներ Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Կուբա Կուբա
Գերմանիա Գերմանիա
Հունգարիա Հունգարիա
Ուզբեկստան Ուզբեկստան
Իրան Իրան
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
Շախմատիստներ 53, ներառյալ 42 միջազգային գրոստմայստեր
Պարտիաներ 144
Բացում 2001 թ. հոկտեմբերի 12
Փակում 2001 թ. հոկտեմբերի 20
Մրցանակային տեղեր
Չեմպիոն Ուկրաինա Ուկրաինա
Երկրորդ տեղ Ռուսաստան Ռուսաստան
Երրորդ տեղ Հայաստան Հայաստան

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2001-շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնությունն է, որն անցկացվել է Երևանում (Հայաստան) 2001 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբերի 20-ը։

Բացման արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հոկտեմբերի 12-ի առավոտյան Երևանի Օպերայի տանը ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ և Շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնության կազմկոմիտեի նախագահ Վանիկ Զաքարյանն (քարտուղարը՝ Գագիկ Հովհաննիսյանը[1]) իր ելույթից հետո խոսքը փոխանցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնության պետական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որն էլ հայտարարեց առաջնության բացումը։ Հնչեցին ՀՀ-ի և ՖԻԴԵ-ի հիմները։
Առաջնության գլխավոր մրցավար միջազգային կարգի մրցավար Գեուրտ Գիջսսոնն (Նիդերլանդներ) անցկացրեց մասնակից թմերի համարների վիճակահանությունը, որից հետո շախմատիստներն ու հանդիսատեսն առիթ ունեցան դիտել հետաքրքիր շախմատային ֆիլմեր և ունկնդրել հայկական ու եվրոպական երաժշտություն։
Բացման արարողության կազմակերպիչն էր Միքայել Դովլաթյանը[2]։

Առաջնությանը մասնակցում էին 53 շախմատիստներ աշխարհի 9 երկրից (42-ը միջազգային գրոստմայստեր, 5-ը միջազգային վարպետ)։ Առաջնությանը մասնակցում էին աշխարհամասերի գործող չեմպիոնները և օլիմպիադայի հաղթողները, ինչպես նաև՝ երկու թիմ հրավիրված էր։ Թմերն են Հայաստանը (հյուրընկալող երկիր), Ռուսաստանը, Գերմանիան, Ուկրաինան (2000 թվականի օլիմպիադայի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ), Հունգարիան (1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ մրցանակակիր. հաղթողը Հայաստանն է, որն արդեն հյուրընկալ երկիր է որակվել), Ուզբեկստանը (1999 թվականի Ասիայի թիմային առաջնության հաղթող), Կուբան (2000 թվականի Համաամերիկյան թիմային առաջնության հաղթող), Իրանը, Մակեդոնիան (հրավիրված թիմեր)։ Աֆրիկա մայրցամաքի չեմպիոնը չի ժամանել[1]։ Առաջնությանը մասնակցում էին

Խտ Հայաստան
Հայաստան
Ռեյտինգ Խտ Ուկրաինա
Ուկրաինա
Ռեյտինգ Խտ Ռուսաստան
Ռուսաստան
Ռեյտինգ
1 Վլադիմիր Հակոբյան 2660 1 Վասիլի Իվանչուկ 2731 1 Պյոտր Սվիդլեր 2686
2 Ռաֆայել Վահանյան 2650 2 Ռուսլան Պոնոմարյով 2684 2 Ալեքսեյ Դրեեվ 2676
3 Սմբատ Լպուտյան 2618 3 Վոլոդիմիր Բակլան 2590 3 Ալեքսանդր Գրիշչուկ 2666
4 Կարեն Ասրյան 2604 4 Վյաչիսլավ Էյնգորն 2601 4 Սերգեյ Ռուբլյովսկի 2634
Աշոտ Անաստասյան 2588 Օլեգ Ռոմանիշին 2575 Կոնստանտին Սակաև 2639
Արտաշես Մինասյան 2581 Վադիմ Մալախատկո 2555 Ալեքսանդր Մոտիլև 2641
Խտ Գերմանիա
Գերմանիա
Ռեյտինգ Խտ Հունգարիա
Հունգարիա
Ռեյտինգ Խտ Ուզբեկստան
Ուզբեկստան
Ռեյտինգ
1 Արթուր Յուսուպով 2633 1 Պետեր Լեյկո 2739 1 Ռուստամ Կասիմջանով 2706
2 Քրիստոֆեր Լուց 2643 2 Զոլտան Գյիմեսի 2605 2 Շուխրատ Սաֆին 2538
3 Ալեքսանդր Գրաֆ 2610 3 Ռոբերտ Ռուք 2582 3 Սայդալի Իուլդաչև 2523
4 Թոմաս Լյութեր 2604 4 Զոլտան Վարգա 2506 4 Թահիր Վահիդով 2506
պ Ուվ Վյոնշ 2542 Պետեր Ակս 2530 Մարատ Ջումաև 2473
Գաբոր Կալլայ Վլադիմիր Եգին 2466
Խտ Կուբա
Կուբա
Ռեյտինգ Խտ Հյուսիսային Մակեդոնիա
Մակեդոնիա
Ռեյտինգ Խտ Իրան
Իրան
Ռեյտինգ
1 Լեյնիեր Դոմինգես 2596 1 Նիկոլա Միտկո 2514 1 Էհսան Ղաեմ Մաղամի 2513
2 Ռ.Վերա Գոնսալես 2557 2 Տրայցե Նեդեվ 2514 2 Մորտեզա Մահջուբ 2366
3 Վալտեր Արենկիրիա 2533 3 Դրագոլյուբ Յասիմովիչ 2486 3 Մոհսան Ղորբանի 2323
4 Հիսուս Նոգուեյրաս 2521 4 Վլատկո Բոգդանովսկի 2430 4 Մորտեզա Դարբան 2270
Արյամ Աբրեու 2493 Վանկո Ստամենկով 2378 Արաշ Ռողարի 2276
Ն.Դելգադո Ռամիրես 2487 Դեյան Ստոյանովսկի 2412 Ալի Նիկ Նադդաֆ 2262

90 րոպե բոլոր քայլերի համար, գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար։

Տեղերի որոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի՝ առաջնությունում զբաղեցրած տեղն որոշվում է բոլոր պարտիաներում վաստակած միավորներով։ Հաղթանակի համար շնորհվում է 1(մեկ միավոր), ոչ-ոքու համար՝ ½(կես միավոր) և պարտության համար՝ 0(զրո միավոր)։ Հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները.

  • թմային միավորները,
  • միմյանց հետ հանդիպման արդյունքը,
  • միավորների հաշվարկ Բեռլինյան համակարգի միջոցով.
    • առաջին խաղատախտակում հաղթանակի համար շնորհվում է 4 միավոր,
    • երկրորդ խաղատախտակում հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր,
    • երրորդ խաղատախտակում հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր,
    • չորրորդ խաղատախտակում հաղթանակի համար շնորհվում է 1 միավոր,
  • եթե հավասար միավորներով թմերը վիճարկում են մրցանակային տեղ, ապա նրանք խաղում են միմյանց հետ յուրաքանչյուր շախմատիստին ողջ խաղի համար 15 րոպե ժամանակով,
  • վիճակահանություն։

Բոլոր խաղերը սկսել են տեղական ժամանակով 16։00, բացառությամբ իններորդ շրջանի խաղերից, որոնք սկսել են տեղական ժամանակով 11։00։

Առաջին շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

հոկտեմբերի 12

Գերմանիա
Գերմանիա
2 ։ 2 Ուկրաինա
Ուկրաինա
1 Յուսուպով ½։½ Իվանչուկ 1
2 Լուց 0։1 Պոնոմարյով 2
3 Գրաֆ 1։0 Բակլան 3
4 Լյութեր ½։½ Ռոմանիշին 4
Ռուսաստան
Ռուսաստան
3 ։ 1 Հունգարիա
Հունգարիա
1 Սվիդլեր 1։0 Լեյկո 1
2 Դրեեվ ½։½ Գյիմեսի 2
3 Ռուբլովսկի 1։0 Վարգա 3
4 Մոտիլև ½։½ Ակս 4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 www.olimpbase.org
  2. «www.armchess.am». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.