Յուզեֆ Բեմ
Յուզեֆ Բեմ լեհ.՝ Józef Zachariasz Bem | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1794[1][2][3][…] |
Ծննդավայր | Տարնուվ, Հաբսբուրգի միապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1850[1][2][4][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Հալեպ |
Գերեզման | Տարնուվ |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն և Օսմանյան կայսրություն |
Կրոն | քրիստոնեություն և իսլամ |
Կրթություն | Bartłomiej Nowodworski High School? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Józef Bem Վիքիպահեստում |
Յուզեֆ Զախարիաշ Բեմ (լեհ.՝ Józef Zachariasz Bem, հունգ.՝ Bem József, Մուրադ-փաշա, մարտի 14, 1794[1][2][3][…], Տարնուվ, Հաբսբուրգի միապետություն - դեկտեմբերի 10, 1850[1][2][4][…], Հալեպ), զորահրամանատար, լեհական գեներալ, թուրքական բանակի ֆելդմարշալ, 1848 թվականին հունգարական հեղափոխության ժամանակ եղել է զորքերի հրամանատարը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ Բեմը ծնվել է լեհական Տարնուվ քաղաքում, 1794 թվականի մարտի 14-ին։ Նրա ընտանիքը սերտորեն կապված է եղել Ուկրաինայի հետ։ Յուզեֆի հայրը` Անժեյ Բեմը, Լվովի քաղաքային խորհրդում իրավաբան է եղել։ 1809 թվականին Յուզեֆը (15 տարեկան հասակում) Վարշավայում ընդունվել է Հրետանագիտության և ճարտարագիտության դպրոց։ Այնտեղ նա թվաբանության, տեսական ու գործնական երկրաչափության և եռանկյունաչափության վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ է ստացել, ուսումնասիրել է տեղագրություն և լեզուներ, որոնց թվում են լեհերենը, ֆրասերենը, գերմաներենն ու ռուսերենը։ Հրետանային դպրոցն ավարտելուց հետո Բեմը ստացել է լեհական ձիավոր հրետանու երկրորդ դասի պորուչիկի կոչում։ 1812 թվականին նա ծառայության է անցել ֆրանսիական բանակի հրետանային I կորպուսում, որը ղեկավարում էր մարշալ Դավուն, իսկ ավելի ուշ Ժակ Մաքդոնալդի ղեկավարած X կորպուսում[5]։
1812 թվականը կարևովորվում է Նապոլեոն Բոնապարտի կատարած արշավանքով դեպի Ռուսաստան (տես նաև 1812 թվականի հայրենական պատերազմը)։ Այս պատերազմին մասնակցել են նաև Ֆրանսիայի դաշնակից լեհական զորքերը։ Յուզեֆ Բեմը մասնակցել է ռուսական արշավանքի բոլոր հիմնական մարտերին։ Երբ Նապոլեոնը նահանջում է Ռուսաստանից, ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխվում է արևելյան և կենտրոնական Եվրոպա։ Վերջին մարտը, որտեղ Բեմը մասնակցություն է ունեցել, դա Գդանսկ ամրոցի պաշտպանությունն էր, որը շարունակվել է 1813 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր։ Մարտի դաշտում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շքանշանով[6]։ 1815 թվականին լեհական բանակի վերափոխումից հետո նա կրկին դառնում է հրետանավոր, դասախոսություն կարդում Վարշավայի հրետանային ուսումնարանում, սակայն Ալեքսանդր I կայսեր մահից հետո ազատվում է ծառայությունից` իբրև մի մարդ, որն ունի կասկածելի մտքեր։ Տեղեկություններ կան, որ Բեմը եղել է մասոնության անդամ[7]։ 1820-ական թվականներին կոմս Ֆրանսիսկ Պոտոցկին Բեմին հրավիրում է Բրոդի, որտեղ նա զբաղվում է տնտեսվարական գործունեությամբ։
Գիտական և ուսուցչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կապիտուլյացիայի պայմաննների Լեհաստանի ու Գերմանիայի զինվորներն ազատ են արձակվել (ֆրանսիացի զինվորներին տեղափոխել են Ռուսաստան)։ Շուտով, հայրենիք վերադառնալուց հետո, Բեմը` ծառայության է անցնում Լեհական Թագավորական բանակում։ Տաղանդավոր ինժեներ-հրետանավորին նկատում է գեներալ Պետրոս Բոնտեմպսը, ով զբաղվում էր հրթիռային հրետանու ստեղծման փորձերով։ 1815 թվականին նա Բեմին նշանակում է զինվորական հրթիռաշինության բյուրոյի ղեկավար։ 1819 թվականին հրթիռներից մեկի փորձարկման ժամանակ Բեմը լուրջ վնասվածքներ է ստացել։
Այնուամենայնիվ, այս միջադեպը նրան չի խանգարել գրել և հրատարակել մարտական հրթիռի մասին «Notes sur les fusees incendiares» գիրքը (ֆրանսերենով), որը մեկ տարի անց վերահրատարակվել է Վայմարում (Գերմանիա)։ Մինչև բանակում իր ծառայությունն ավարտելը` 1822 թվականը, Բեմը դասավանդել է Ձմեռային հրետանային դպրոցում` միաժամանակ զբաղվելով գիտական աշխատանքով։
1826 թվականին կոմս Ֆրանտիշեկ Պատոցկու հրավերով նա գնում է Լվովի մարզի Բրոդի քաղաք։ Ուկրաինայում Յուզեֆը զբաղվում է շաքարի գորածարանների մոդեռնացմամբ և վերանորոգմամբ, ստեղծում է և կարգի բերում թղթի կոմբինատի աշխատանքները, վերակառուցողական աշխատանքներ է անցկացնում լվովյան վանքերում ու կարմելիտների եկեղեցիներում, Պատոցկիների և Լյուբամիրսկների պալատների համար մշակում և ստեղծում է ջեռուցման նոր համակարգ;
1829 թվականին Լվովում շոգեմեքենաների մեխանիկների համար հրատարակում է «O machinach parowych» դասագիրքը։ Ընդհանուր առմամբ նախատեսված էր հրատարակել դասագրքի երեք հատոր, սակայն Բեմի գիտական գործունեությունը ընդհատվեց, երբ 1830 թվականին սկսվեց լեհական ապստամբությունն ընդդեմ Ռուսական կայսրության գաղութային քաղաքականության[8]։
Նոյեմբերյան ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Վարշավայում 1830 թվականին սկսվում է Նոյեմբերյան ապստամբությունը, նա շտապում է այնտեղ և մայորի կոչմամբ ստանձնում թեթև հեծելազորի 4-րդ մարտկոցի ղեկավարությունը, որի կազմում կար 12 թնդանոթ և 291 զինվոր։
Դամինիցի, Իգանի և Օստրոլենկի կռիվներում իր լավագույն դրսևորման համար նշանակվել է լեհական ամբողջ հրետանու հրամանատար և այն հմտորեն ղեկավարել Վարշավայի պաշարման ժամանակ։ 1831 թվականի հուլիսի 1-ին պարգևատրվել է Virtuti militari շքանշանով։ Գեներալ Կազիմիր Մալախովսկու միջնորդությամբ օգոստոսի 22-ին նրա կոչումը բարձրացվել է մինչև բրիգադային գեներալի աստիճանի[9]։ Սակայն Վարշավան գրավվեց, իսկ ապստամբությունն էլ ճնշվեց։
Նրան հաջողվեց իր զորքերի մնացած մասի և հրետանու մի մասի հետ գնալ Պրուսիա, որտեղ Մարիենվերդերա շրջանում լեհական ռազմական ուժերն արդեն կազմալուծվել էին, իսկ նրա անդամները` արտագաղթել։ Ինքը` բրիգադային գեներալը, սկզբում ապրել է Պրուսիայում, իսկ հետո տեղափոխվել Փարիզ, որտեղ ապրել և զբաղվել է տարբեր գիտական ծրագրերով որպես անհատ։
Փորձել է ստեղծել լեհական լեգեոն, որը մասնակցություն կունենար Պորտուգալիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմին։ Մտահղացումը ձախողվել է։
1848 թվականի հեղափոխությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թվականի համաեվրոպական հեղափոխությունը նրա մեջ կրկին արթնացրեց եռուն գործունեություն։ Վիեննայում տեղի ունեցած ապստամբության ժամանակ նա եղել է կառավարության զորքերին դիմադրող ուժերի գլխավոր կազմակերպիչը, իսկ վիեննացիների կողմից կնքված կապիտուլյացիայի ժամանակ հասցրել է փախչել Հունգարիա, որտեղ Լայոշ Կոշութը նրան է վստահել Տրանսիլվանիայի ղեկավարումը։ Այստեղ Բեմը նորից հիանալի եռանդ ու նախաձեռնություն է ցուցաբերում ինչպես ռազմական ուժերի կազմավորման հարցում, այնպես էլ ավստրիական և ռուսական զորքերի դեմ կռվի ժամանակ, մինչև այն պահը, երբ վերջին առաջնորդը` գեներալ Լիդերսուն նրան ջախջախեց Տիմիշոարայի և Հերմանշտադի մոտակայքում (1849 թվական, հուլիս)։
Յուզեֆ Բեմի պատկերը դաջված էր Լեհական Ժողովրդական Հանրապետության 10 զլոտի արժողության բանկատոմսի նմուշի վրա (1982):
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձան Բուդապեշտում
-
Հուշատախտակ Բուդապեշտում գտնվող տանը, որտեղ նա ապրել է 1848 թվականին:
-
Հուշարձան Կիշկյորյոշում
Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Այժմ գոյություն չունեցող հուշարձանը Տիրգու Մուրեշում, որը 1922 թվականին ոչնչացվել է ռումինական իշխանությունների կողմից:
-
Բեմի այժմյան հուշարձանը Տիրգու Մուրեշու:
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բեմի հրապարակն ու արձանը Օստրոլենկում
-
Հուշարձան Տարնուվում
-
Հուշատախտակ այն տան պատին, որտեղ ծնվել է Բեմը. Տարնուվ
-
Նրա կիսանդրին, որը կանգնեցված է Վարշավայի Բեմովո շրջանի քաղաքապետարանի առջև
-
Կիսանդրին Վարշավայի Լեզենկա զբոսայգում
-
Բեմի դամբարանը Տարնուվում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Bem, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 1. — S. 254.
- ↑ 1. Alfred Liebfeld: Polacy na szlakach techniki. Warszawa: Wydawnictwa Szkolne i Pedagogiczne, 1985, s. 56-62.
- ↑ Bolesław Orłowski: Bem Józef Zachariasz (1794—1850) (pol.). W: Inżynierowie polscy XIX i XX wieku, 100 najwybitniejszych polskich twórców techniki (red. Józej Piłatowicz). Polskie Towarzystwo Historii Techniki, 2001. s. 21-24.
- ↑ «Юзеф Бем: неудобный герой Речи Посполитой». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 3. Mieczysław Wieliczko: Józef Bem w 190 rocznicę urodzin. Warszawa: Interpress, 1984, s. 70-77.
- ↑ Bolesław Orłowski (2001. [dostęp 2015-04-17]. s. 21-24.). «Bem Józef Zachariasz (1794-1850)» (PDF). Inżynierowie polscy XIX i XX wieku, 100 najwybitniejszych polskich twórców techniki (red. Józej Piłatowicz) [on-line]. Polskie Towarzystwo Historii Techniki. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бем, Иосиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Czetz, «Bems Feldzug in Siebenb ür gen» (Гамбург, 1850)
- Palacky, «Bem in Siebenburgen» (1850).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Բեմ» հոդվածին։ |
|