Ղրիմահայ երաժշտություն
Ղրիմի հայերը մեծ ներդրում ունեն հայ երաժշտության մեջ։ Հայկական ժողովրդական երգերի առաջին ձեռագիրը կազմել է Խաչգռուգը, որի շնորհիվ 16-17-րդ դարերում տարածվել են հայկական ժողովրդական երգերը։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել և ստեղծագործել է Գրիմում, այնտեղ է գրել իր լավագույն գործերից մի քանիսը («Գրիմի էսքիզներ», «Երեք արմավենի», «Առ Հայաստան» և այլն)։ Գրիմահայ կոմպոզիտոր Ք. Կարա-Մուրզան առաջինն է սկսել հայկական ժողովրդական երգերի հավաքման, ձայնագրման և քառաձայն մշակման գործը, իսկ Անդրեաս Քաղցածյանը մեծ ներդրում ունի նոտագրման ոլորտում։ Վերջինս նաև մանկավարժ, գործունեություն է ծավալել Գարասուբազարում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում։ Երաժիշտ մանկավարժներ էին նաև Հ. և Մ. Ուգունյանները, Գաբրիել, Մելքոն և Մարտիրոս Նալբանդյանները, Կ. Խանբեկյանը, Հովհաննես Նալբանղյանը (նաև՝ ջութակահար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |