Էսթելա Նազարովա
Արտաքին տեսք
Էսթելա Աշոտի Նազարովա | |
---|---|
Ծնվել է | 1936 ապրիլի 16 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բուսաբան |
Էսթելա Աշոտի Նազարովա (1936[1][2][3] կամ ապրիլի 16, 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1964 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնում։
Աշխատանքները վերաբերում են Անդրկովկասի ֆլորայում հազարենու կորիզակարգաբանությանը, մշակաբույսերի վայրի ազգակիցների բջջաբանական հետազոտությանը, կենսաբազմազանությանը և բուսական գենետիկական պաշարներին։ Մասնակցել է «Հայաստանի Ֆլորան» (ռուսերեն, հ. 9,10) աշխատության կազմմանը[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ֆլորայի ծաղկավոր բույսերի քրոմոսոմների քանակը (ռուսերեն), 2004 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Plant Names Index — 1999.
- ↑ author citation
- ↑ Harvard University Herbaria & Libraries Index of Botanists — Harvard University Herbaria and Libraries.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթելա Նազարովա» հոդվածին։ |
|