Jump to content

Բելգիայի ներկայացուցիչների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելգիայի ներկայացուցիչների պալատ (հոլ.՝ Kamer van Volksvertegenwoordigers, ֆր.՝ la Chambre des Représentants, գերմ.՝ Abgeordnetenkammer), Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին պալատ։ 2014 թվականի հոկտեմերի 14-ից պալատնի նախագահ է Զիգֆրիդ Բրակկեն՝ Նոր ֆլամանդական ալյանսի անդամը։

Ներկայացուցիչների պալատի շենք

Ձևավորման կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչների պալատը կամված է 150 պատգամավորներից, որոնք ընտրվում են համամասնական ընտրական կարգով՝ դ'Օնդտի մեթոդով, կուսակցությունների դիրքը որոշելու համար։ Սակայն գոյություն ունեն նաև պետության դաշնային կառուցվածքի և նիդեռլանդալեզու ֆլամանդացիների ու ֆրանկալեզու վալլոնցիների միջև հարաբերությունների հետ կապված որոշ յուրահատկություններ։

87 պատգամավոր ընտրվում են նիդեռլանդալեզու համայնքից, իսկ 63-ը՝ ֆրանկալեզու և գերմանալեզուներից։ Բելգիայի պրովինցիաները ձևավորում են 11-ից 10 ընտրական շրջանները (վերջին շրջանը Բրյուսելի շրջանն է)։ 11 շրջաններից 10-ը միալեզու են (5-ական շրջան դլամանդացիների և վալլոնցիների համայնքներ), իսկ Բրյուսելյան համայնքը երկլեզու է (ընդ որում ֆրանկոֆոնների գերակշռության պատճառով ընտրված ոլոր 15 պատգամավորները վալլանցիների կուսակցության ներկայացուցիչներ են)։ Յուրաքանչյուր համայնք համապատասխան քանակով պատգամավորներ են ներկայացնում.

Բելգիայի ընտրական համայնքները
Համայնք Լեզու Տեղ
Անտվերպեն նիդեռլանդերեն 24
Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան երկլեզու 15
Վալոնյան Բրաբանտ ֆրանսերեն 5
Արևելյան Ֆլանդրիա նիդեռլանդերեն 20
Արևմտյան Ֆլանդրիա նիդեռլանդերեն 16
Լիմբուրգ նիդեռլանդերեն 12
Լիեժ ֆրանսերեն[1] 15
Լյուքսեմբուրգ ֆրանսերեն 4
Նամյուր ֆրանսերեն 6
Ֆլամանդական Բրաբանտ նիդեռլանդերեն 15
Էնո ֆրանսերեն 18

Ներկայացուցիչների պալատի պատգամավոր կարող է դառնալ Բելգիայի յուրաքանչյուր իրավունակ քաղաքացի՝ 21 ամյակը լրացած և երկրում մշտական բնակվող։ Պաշտոնը ստանալից պատգամավորը նիդեռլանդերեն գերմաներեն և ֆրանսերեն երդում է տալիս։ Ներկայացուցիչների պալատի անդամը չի կարող միաժամանակ անդամակցել նաև սենատին կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Բացի այդ, նախարար դարձած պատգամավորը միանգամից կորցնում է իր պատգամավորական մանդատը նախարարական պարտականություննե կատարելու ժամանակով և հետ է ստանում դրանք ավարտելուն պես։

Կառավարություն ձևավորեու համար անհրաժեշտ է ունենալ պատգամավորների կեսից ավելիի աջակցությունը։ Կառավարություն ձևավորելու կարևոր նախապայմաններից է նաև երկու լեզվական համայնքների ներկայացուցիչ հանդիսանալը։

Ներկայիս կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացուցիչների պալատի նիստի դահլիճ

Ներկայացուցիչների պալատի ներկայիս կազմը ձևավերվել է 2014 թվականի պառլամենտական ընտրություններին։

Կուսակցություն Ձայներ[2] Տեղ[2] Δ 2010 թվականի համեմատ
Նոր ֆլամանդական ալյանս 1,366,414 (20,26%) 33 6
Սոցիալիստական կուսակցություն (Վալոնիսա) 787,165 (11,67%) 23 Decrease 3
Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ 783,060 (11,61%) 18 1
Ռեֆորմատորական շարժում 650,290 (9,64%) 20 2
Սոցիալիստական կուսակցություն (Ֆլանդրիա) 595,486 (8,83%) 13
Բաց ֆլամանդացի լիբերալներ և դեմոկրատներ 659,582 (9,78%) 14 1
Ֆլամանդական շահ 490 906 (7,7%) 12 Decrease 5
Հումանիստական դեմոկրատական կենտրոն 336,281 (4,99%) 9
Կանաչներ 358,947 (5,32%) 6 1
Բելգիայի աշխատավորների կուսակցություն 251,289 (3,72%) 2 2
Էկոլո 222,551 (3,30%) 6 Decrease 2
Դեմոկրատ ֆեդերալիստ-ֆրանկֆոններ 121,403 (1,80%) 2 2
Ազգային կուսակցություն 102,599 (1,51%) 1
Լիբերալներ, ուղիղներ, դեմոկրատներ 28,414 (0,42%) 0 Decrease 1
Այլ 233,805 (3,47%)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Также в округе проживает немецкоговорящая община, которая на выборах в Палату представителей голосует вместе с франкоязычными избирателями
  2. 2,0 2,1 «Federal Portal: Chamber — List Results». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]