Մորմազգիներ
Մորմազգիներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Solanaceae | ||||||||||
Արեալ | ||||||||||
Մորմազգիների (լատին․՝ Solanaceae) ընտանիքի մեջ մտնում է բույսերի մոտ 2200 տեսակ։ Դրանք լայնորեն տարածված են աշխարհի տարբեր մասերում, բայց մորմազգիներն ավելի բազմազան են Ամերիկա և Հարավային Ամերիկայում։ Մեր օրերում տարածված տեսակները գերազանցապես խոտաբույսեր են։ Արևադարձներում հանդիպում են թփեր և փոքր ծառեր։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերև
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները պարզ են՝ ամբողջական կամ կտրտված տերևաթիթեղով, տերևակիցներ չունեն։
Ծաղիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորմազգիների ծաղիկները կանոնավոր ձևի են՝ հինգ սերտաճած բաժակաթերթերից բաղկացած բաժակով և սերտաճած հինգ պսակաթերթերից պսակով, հինգ առէջներ շրջապատում են միակ վարսանդը։
Պտուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ներկայացուցիչների պտուղները հյութալի են՝ հատապտուղներ՝ կարտոֆիլի Solanum tuberozum, լոլիկի Lycopersicum, մյուսները՝ չոր – տուփիկներ՝ ծխախոտի Nicotiana, ծխածաղկի Petunia Juss, բանգիի Hyoscyamus մոտ։ Երկու տիպի պտուղներն էլ պարունակում են շատ սերմեր։ Ծաղկի բանաձևն է՝ * Ca(5) Co(5)A5 G1։
Տնտեսական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարտոֆիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորմազգիների ընտանիքի ամենահայտնի և արժեքավոր բույսը կարտոֆիլն է։ Նրա հայրենիքը Հարավային Ամերիկան է Չիլի, Պերու։ Եվր��պայում կարտոֆիլը հայտնի դարձավ 16-րդ դարում, իսկ որպես սննդի բույս և կերաբույս նրա մշակումը սկսվել է 18-րդ դարի վերջից։ Կարտոֆիլը Ռուսաստան է բերվել Պետրոս առաջինի կողմից, 1700 թ.։ Սկզբում այն տարածվել է դանդաղ՝ մշակումը և կիրառումը չիմանալու պատճառով։ Ռուսաստանում կարտոֆիլի լայն մշակումը սկսվել է անցյալ դարի կեսերից։
Կարտոֆիլը մշակում են որպես միամյա բույս, չնայած այն բազմացնում են պալարներով՝ ձևափոխված, կարճացած ստորգետնյա ընձյուղներով։ Դրանք աճում և հարստանում են սննդանյութերի՝ առավելապես օսլայի պաշարի կուտակման հաշվին։ Պալարի հատուկ փոսիկներում եղած բողբոջներից աճում են փետրաձև կտրտված հերթադիր տերևներով վերգետնյա ընձյուղներ։
Կարտոֆիլի ծաղիկները բավական խոշոր են, հավաքված են ծաղկաբույլով։ Պսակաթերթերի գույնը տարբեր է՝ սպիտակ, մանուշակագույն նայած սորտի։ Կարտոֆիլի ծաղիկներում կատարվում է ինքնափոշոտում։ Աշնանը երբեմն առաջանում են պտուղներ՝ կանաչ հատապտուղներ, որոնց ներսում գտնվում են սերմերը։ Դրանք սննդի մեջ չեն օգտագործվում, որովհետև պարունակում են մարդու համար վնասակար նյութեր։ Սովորաբար կարտոֆիլը սերմերով չեն բազմացնում, քանի որ դրանցից աճում են շատ մանր պալարներով բույսեր։ Սերմերով բազմացումը կիրառում են միայն նոր սորտեր ստանալիս։
Ներկայումս հայտնի են կարտոֆիլի մոտ 2 հազար սորտեր, որոնք օգտագործվում են սննդի, կերի տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլից կարելի է պատրաստել մոտ 200 տարբեր կերակրատեսակներ։ Կարտոֆիլը մեծ նշանակություն ունի որպես կերաբույս, ընդ որում օգտագործվում են ոչ միայն պալարները, այլև տերևները սիլոսացման համար։ Կարտոֆիլից ստանում են օսլա, մաթ, սպիրտ և այլն։
Այլ արժեքավոր բույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորմազգիներից արժեքավոր սննդաբույսեր են լոլիկը, սմբուկը (Solanum melongena), կարմիր կամ պատիճավոր պղպեղը (Piper R.)։ Ծխածաղիկը և բուրավետ ծխախոտը դեկորատիվ բույսեր են։
Մորմազգիների ընտանիքի մոջ են մտնում նաև ծխախոտը և մախորկան Nicotiana rustica։ Այս բույսի մեջ եղած նիկոտինը վնասակար է ազդում մարդու օրգանիզմի՝ հատկապես նյարդային համակարգի վրա։ Այն կիրառում են վնասակար որոշ միջատների և տզերի դեմ մղվող պայքարում։ Նիկոտինից օքսիդացմամբ ստանում են նիկոտինաթթու, որը վիտամին է և օգտագործվում է որպես դեղամիջոց։
Այս ընտանիքի շատ ներկայացուցիչներ՝ բանգին Hyoscyamus, արջընկույզը Datura, մահամորմը Atropa belladonna, սկոպոլիան Scopolia, թունավոր բույսեր են։ Սրանք օգտագործվում են նաև որպես դեղաբուսեր։ Բելառուսիայում հաճախ հանդիպում է սև բանգին H. Niger, որն աճում է աղտոտված վայրերում։ Նրա ծաղիկներն ունեն կեղտոտ սպիտակ պսակ, թերթիկները պատված են մանուշակագույն ջղերի ցանցով։ Պտուղը տուփիկ է։ Ցողունը ծածկված է գեղձային մազիկներով, այդ պատճառով այն կպչուն է։ Բույսն ունի անդուր հոտ։ Քանի որ բանգիի սերմերը փոքր-ինչ նման են կակաչի սերմերին, նկատվել են բանգիից երեխաների թունավորման՝ երբեմն մահացության դեպքեր։
Վայրի մյուս մորմազգիներից կարելի է թվել խոնավ թփուտներում ու գետափերին աճող քաղցրադառն մորմը և բանջարանոցային մոլախոտ սև մորմը Solanum nigrum։ Քաղցրադառը մորմի Solanum dulcamara հատապտուղները թունավոր են, իսկ սև մորմի հասած հատապտուղները կարելի է օգտագործել սննդի մեջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Atropa belladonna Բելադոննա / Մահամորմ
-
Physochlaina orientalis Փքաբույս արևելյան
-
Hyoscyamus niger Բանգի սև
-
Mandragora officinarum Մանդրագորա
-
Datura stramonium արջընկույզ (սովորական)
-
Datura metel 'Fastuosa' արջընկույզ (հնդիկ)
-
Brugmansia suaveolens Արևադարձային ծառ արջընկույզ տեսակ՝ «Հրեշտակի շեփոր»
-
Withania somnifera Աշվագանդհա (հնդկական ձիու հոտի արմատ)
-
Physalis alkekengi Չինական լապտեր
-
Capsicum pubescens Րոկոտո (Պերուական կծու պղպեղ)
-
Capsicum chinense Հաբաներո (Չափազանց կծու պղպեղ)
-
Lycium barbarum Գայլ-հատապտուղ
-
Cestrum elegans «Մեքսիկական կեղծ հասմիկ»
-
Cestrum parqui "ուռենու տերևային չիլիական կեղծ հասմիկ"
-
Browallia americana "Ամեթիստ ծաղիկ" «Ամաամայկյան անմոռուկ»
-
Streptosolen jamesonii Էկվադորի կոլբյուր ծաղիկ "մարմելադի թուփ"
-
Salpiglossis sinuata թավշյա շեփորի ծաղիկ
-
Nierembergia frutescens թփոտ գավաթի ծաղիկ
-
Schizanthus pinnatus «թիթեռի ծաղիկ» «խեղճ մարդու խոլորձ»
-
Petunia x atkinsiana Ծխածաղիկ (այգիների դեկորատիվ պետւնիա)
-
Petunia x atkinsiana Ծխածաղիկ (ծաղկի ցանցային մանրուք)
-
Nicotiana tabacum Ծխախոտ (բույս)
-
Nicotiana rustica Մախորկա / Պիկիետլ (ացտեկների ծխախոտաբույս)
-
Nicotiana glauca ծառի ծխախոտ. Միջատասպան անաբասինի աղբյուր
-
Nicandra physalodes «խնձոր Պերուի» «Հեռանա՜լ ճանճ բույս»
-
Solandra maxima "Ոսկե գավաթ"
-
Eriolarynx australis (Iochroma australe)
-
Jaltomata procumbens «կեղծ սղոցի»
-
Solanum tuberosum կարտոֆիլ
-
Solanum lycopersicum Լոլիկ
-
Solanum melongena սմբուկ
-
Solanum dulcamara Մորմ քաղցրադառնավուն
-
Solanum bonariense Արգենտինացի մորմազգին
-
Solanum betaceum (Cyphomandra betacea) «ծառ լոլիկ»
-
Iochroma arborescens (Acnistus arborescens) «խոռոչ սրտի ծառ»
-
Scopolia carniolica Սլովենական մորմազգին
-
Brunfelsia pauciflora «երեկ, այսօր և վաղը»
-
Latua pubiflora «չիլիական կախարդների ծառը»
մրգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Solanum tuberosum կարտոֆիլ (թունավոր հատապտուղներ)
-
Solanum dulcamara Մորմ քաղցրադառնավուն (թունավոր հատապտուղներ)
-
Solanum lycopersicum Լոլիկ
-
Solanum aethiopicum «Եթովպական սմբուկ»
-
Solanum melongena սպիտակ սմբուկ
-
Solanum melongena սմբուկ
-
Solanum melongena և S. aethiopicum Գունավոր սմբուկների տեսականի
-
Physalis alkekengi Չինական լապտեր
-
Physalis peruviana Պերուի հարսնախոտ
-
Withania somnifera «հնդկական ձիու հոտի արմատ»
-
Nicandra physalodes «խնձոր Պերուի» «Հեռանալ ճանճ! բույս»
-
Capsicum pubescens Րոկոտո (Պերուական կծու պղպեղ)
-
Capsicum chinense Հաբաներո (Չափազանց կծու պղպեղ)
-
Capsicum frutescens Տաբասկոյի պղպեղ (կծու բազմազանություն)
-
Capsicum annuum կծու պղպեղի տեսականի
-
Capsicum (բուլղարական պղպեղի գունագեղ տեսականի)
-
Lycium barbarum գայլ-հատապտուղ / գոժէ հատապտուղ
-
Lycium chinense Չինական գայլ-հատապտուղ
-
Mandragora officinarum Մանդրագորա «ջինի ձու»
-
Mandragora autumnalis Մանդրագորա
-
Iochroma arborescens (Acnistus arborescens) «խոռոչ սրտի ծառ»
-
Scopolia carniolica Սլովենական մորմազգին
-
Hyoscyamus niger Բանգի սև "անհավատարիմ ափիոն"
-
Datura stramonium արջընկույզ (սովորական) "փշոտ խնձոր"
-
Physochlaina orientalis Փքաբույս արևելյան
-
Atropa belladonna Բելադոննա / Մահամորմ «սատանայի բալ»
-
Latua pubiflora «չիլիական կախարդների ծառը»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armando T. Hunziker: The Genera of Solanaceae A.R.G. Gantner Verlag K.G., Ruggell, Liechtenstein 2001. ISBN 3-904144-77-4
- Hawkes, J. G.; Lester, R. N.; Skelding, A. D. (1979). The biology and taxonomy of the Solanaceae. Academic Press, London. ISBN 0-12-333150-1.
- D'Arcy, William G. (1986). Solanacea. Columbia University Press. ISBN 0-231-05780-6.
- Radford, Albert E. (1986). Fundamentals of Plant Systematics. Harper & Row, Publishers, Inc. ISBN 0-06-045305-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sol Genomics Network
- Solanaceae Network - բույսերի նկարներ Արխիվացված 2005-03-07 Wayback Machine
- Solanaceae Source
- Solanaceae of Chile, by Chileflora(չաշխատող հղում)
- Solanaceae Արխիվացված 2007-10-26 Wayback Machine in L. Watson and M.J. Dallwitz (1992 onwards). Ծաղկավոր բույսերի ընտանիքները Արխիվացված 2007-01-03 Wayback Machine http://delta-intkey.com Արխիվացված 2007-01-03 Wayback Machine
- Solanaceae in USDA Plants Database.
- Family Solanaceae Արխիվացված 2013-06-18 Wayback Machine Flowers in Israel
- SOL Genomics Network, Universidad de Cornell
- Imagines de various species of Solanaceae Արխիվացված 2005-03-07 Wayback Machine
- Solanaceae de Chile, by Chileflora
- Solanaceae Source, site with abundant information regarding Solanaceas
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմազգիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 54)։ |