Մարիամաձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարաքենդ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մարիամաձոր | ||
ադրբ.՝ Məmməddərə/Məmmədadzor | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Դարաքենդ | |
ԲԾՄ | 828 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 258 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մարիամաձոր, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 59 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Վանեսարի լեռնաճյուղերի հյուսիսային կողմում գտնվող երկու ձորերի մեջ։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Սիրանչ», «Բալանանց» և «Գյուղամիջի»։
Մարիամաձոր գյուղի հողային տարածությունը կազմում է 388,78 հա։
Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Մարիամաձոր գյուղի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Աղվանիվ աշխարհի, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգիի Շուշիի գավառի կազմի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1989 թվականներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն Տող գյուղի ջոկատի հետ առանձին, իսկ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են գյուղի, հադրութի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական, ինչպես նաև ֆիզուլիի, Աղդամի, Ջաբրայիլի ազատագրական մարտերին։ Գյուղի բնակարները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 1977 թվականի տվյակներով կազմել է 319 հայ բնակիչ, 2005 թվականի տվյալներով կազմել է 260, իսկ 2010 թվականի տվյալներով կազմել է 222 մարդ։
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 259 | 266 | 222 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[5]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), գերեզմանոց (16-19-րդ դարեր), խաչքար (16-19-րդ դարեր), հաշվառված է 7 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 59 աշակերտներ[6]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները, Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 198-199-200.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 125.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
|