Ռոքֆելլերի համալսարան
Ռոքֆելլերի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և biological research institute? |
Հիմնադրված է | 1901 |
Ընդհանուր անձնակազմ | 1466 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[2], New York Genome Center?[3] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4] |
Երկիր | ԱՄՆ[5][6] |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Հասցե | 1230 York Avenue, New York, NY, 10065-6399[1] |
Կայք | rockefeller.edu(անգլ.) |
Rockefeller University Վիքիպահեստում |
Ռոքֆելլերի համալսարան, մասնավոր հետազոտական համալսարան, որը գտնվում է Նյու Յորքում, Մանհեթենի Յորք պողոտայի 63-րդ և 68-րդ փողոցների միջև։ Համալսարանը հիմնականում մասնագիտացած է կենսաբժշկական ոլորտի հիմնարար հետազոտություններում և առաջարկում է ինչպես բարձրագույն մասնագիտական, այնպես էլ հետբուհական կրթություն։ Հիմնադրվել է 1901 թվականին նավթային մագնատ և բարեգործ Ջոն Ռոքֆելլերի կողմից որպես Ռոքֆելլերի բժշկական հետազոտությունների ինստիտուտ (մինչև 1965 թվականը)։
Համալսարանը եղել է բազմաթիվ կարևոր գիտական հայտնագործությունների վայր։ Ռոքֆելլերի գիտնականները պարզել են, որ ԴՆԹ-ի ժառանգականությունն ունի քիմիական հիմք, հայտնաբերել են արյան խմբերը, ցույց տվել, որ վիրուսները կարող են լինել քաղցկեղածին, հիմնել են ժամանակակից բջջային կենսաբանություն բաժինը, ուսումնասիրել հակամարմինների կառուցվածքը, մշակել մեթադոնային բուժում հերոին օգտագործողների համար, մշակել ՁԻԱՀ-ի «կոկտեյլ» դեղորայքային թերապիա, ինչպես նաև հայտնաբերել են լեպտին հորմոնը, որը կարգավորում է էներգետիկ փոխանակումը[7]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոբելյան մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]27 Նոբելյան մրցանակները (որոնցից 21-ը ֆիզիոլոգիայի կամ բժշկության և 6-ը քիմիայի) ձեռք են բերվել համալսարանի հետ կապված հետազոտությունների համար[8]․
- 1912 Ալեքսիս Կարել
- 1930 Կարլ Լանդշտայներ
- 1944 Հերբերտ Սպենսեր Գասեր
- 1946 Ջոն Հոուարդ Նորթրոփ
- 1946 Ուենդել Մերեդիտ Ստենդլի
- 1953 Ֆրից Ալբերտ Լիպման
- 1958 Ջոշուա Լեդերբերգ
- 1958 Էդուարդ Թեյթեմ
- 1966 Ֆրենսիս Փեյթոն Ռոուս
- 1967 Հոլդեն Կեֆեր Հարթլայն
- 1972 Ստանֆորդ Մուռ
- 1972 Ուիլյամ Հովարդ Սթայն
- 1972 Ջերալդ Մորիս Էդելման
- 1974 Քրիստիան դե Դյուվ
- 1974 Ալբեր Կլոդ
- 1974 Ջորջ Պալադե
- 1975 Դեյվիդ Բալթիմոր
- 1981 Տորստեն Նիլս Վիզել
- 1984 Ռոբերտ Բրյուս Մերիֆիլդ
- 1999 Գյունտեր Բլոբել
- 2000 Պոլ Գրինգարդ
- 2001 Պոլ Ներս
- 2003 Ռոդերիկ Մաքինոն
- 2011 Բրյուս Բյոտլեր
- 2011 Ռալֆ Սթայնման
- 2016 Յոսինորի Օսումի
- 2017 Մայքլ Յանգ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների կեսերին Ռոքֆելերի համալսարանին հաջողվել է գրավել հումանիտար գիտությունների մի քանի նշանավոր գիտնականների, առաջին հերթին հայտնի տրամաբան, լեզվի փիլիսոփա և Լյուդվիգ Վիտգենշթայնի գործի շարունակող Սոլ Կրիպկեին։ Համալսարանի պրոֆեսորները բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել 1999, 2000, 2001 և 2011 թվականներին և քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ 2003 թվականին[8]։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Բալթիմոր, 1975 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ հետադարձ տրանսկրիպտազի հայտնաբերման համար։ Եղել է Ռոքֆելլերի համալսարանի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի նախագահը։
Բարբարա Էրենրեյխ, սոցիալական մեկնաբան և 2001 թվականի «Nickel and Dimed: On (Not) Getting By In America» գրքի հեղինակ։
Ջոնաթան Լիր (անգլ.՝ Jonathan Lear), Չիկագոյի համալսարանի սոցիալական մտքի հանձնաժողովի և փիլիսոփայության պատվավոր պրոֆեսոր, որը մասնագիտացած է Արիստոտելի և հոգեվերլուծության ոլորտում։
Ռոբերտ Սապոլսկի (անգլ.՝ Robert Sapolsky), Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ստացել է Մակարթուրի դրամաշնորհ (անգլ.՝ MacArthur Grant), սթրեսի և պատմության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://www.nygenome.org/about-us/member-institutions/
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Global LEI index
- ↑ «Jeffrey Friedman, discoverer of leptin, receives Gairdner, Passano awards» (անգլերեն). MediLexicon International Ltd. 2005 թ․ ապրիլի 14. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 8,0 8,1 «Nobel Laureates» (անգլերեն). The Rockefeller University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chernow, Ron. Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998.
- Hanson, Elizabeth. The Rockefeller University Achievements: A Century of Science for the Benefit of Humankind, 1901—2001. New York: The Rockefeller University Press, 2000.
- Rockefeller, David. Memoirs, New York: Random House, 2002.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Госпиталь Ռոքֆելլերի համալսարանի հիվանդանոց(անգլ.)
- http://newswire.rockefeller.edu/ Արխիվացված 2011-03-01 Wayback Machine
- The Rockefeller University Press(անգլ.)
- Natural Selections (an unofficial Rockefeller University newsletter)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքֆելլերի համալսարան» հոդվածին։ |
|