Նինա Գարսոյան
Նինա Գարսոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1923[1][2][3][…] Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | օգոստոսի 14, 2022[3] (99 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Բնակության վայր(եր) | Նյու Յորք |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արևելագետ, հայագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարանի Բարձրագույն դպրոց, Սմիթ Քոլեջ և Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[5] և Բրիտանական ակադեմիա |
Ալմա մատեր | Բրին Մոր քոլեջ (1943) և Կոլումբիայի համալսարան (1946) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1958) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Nina Garsoïan Վիքիպահեստում |
Նինա Գևորգի Գարսոյան (անգլ.՝ Nina Garsoïan, ապրիլի 11, 1923[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4] - օգոստոսի 14, 2022[3], Նյու Յորք, ԱՄՆ[3]), հայ պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Գարսոյանը ծնվել է Փարիզում՝ Ռուսաստանից արտագաղթած հայ ընտանիքում[7]։ 1933 թվականից ընտանիքի հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում։ 1939 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գործող կանանց Բրին Մոր քոլեջը և այն ավարտել 1943 թվականին՝ անտիկ հնաբանի բակալավրի աստիճանով[7]։ 1946 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է մագիստրոսի, իսկ 1958 թվականին՝ դոկտորի աստիճան՝ Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի պատմության գծով[7]։ Երկար տարիներ վարել է Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը։ Նինա Գարսոյանը պաշտոնավարել է նաև որպես Փրինսթոնի համալսարանի Բարձրագույն դպրոցի դեկան, այսպիսով դառնալով առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը[8]։ Երկու անգամ ընտրվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[7]։ Սմիթ քոլեջի պրոֆեսոր է[8], ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[8]։ Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի իսկական և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է[7]։ Փարիզում լույս տեսնող հայագիտական «Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն» հանդեսի գլխավոր խմբագիրն է։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Գարսոյանի աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, Հայոց Եկեղեցու պատմությանը, աղբյուրագիտությանը և մշակույթին, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, պարսկա-բյուզանդական հարաբերություններին, հայ ազգային ինքնագիտակցության ձևավորման հարցերին, Պավլիկյան շարժմանը։ Անգլերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հակոբ Մանանդյանի «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» և այլ հեղինակների աշխատությունները[9][10]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nina Garsoïan, The Paulician heresy: A study of the origin and development of Paulicianism in Armenia and the eastern provinces of the Byzantine empire, The Hague: Mouton, 1967.
- Nina Garsoïan, East of Byzantium: Syria and Armenia in the formative period, Washington: Dumbarton Oaks, 1982.
- Nina Garsoïan, Armenia between Byzantium and the Sasanians, London: Variorum Reprint, 1985.
- Nina Garsoïan, Mémorial Sirarpie Der Nersessian, Paris, 1992.
- Nina Garsoïan, Jean-PierreMahé, Des Parthes au Califat: quatre lecons sur la formation de l'identitè arménienne, Paris: De Boccard, 1997.
- Nina Garsoïan, L' église Arménienne et le grand schisme d'orient, Lovanii: Peeters, 1999.
- Nina Garsoïan, Church and culture in early medieval Armenia, Aldershot [u.a.]: Ashgate Variorum, 1999.
- Nina Garsoïan, Studies on the formation of Christian Armenia, Farnham: Ashgate Variorum, 2010.
- Nina Garsoïan, Interregnum: introduction to a study on the formation of Armenian identity (ca 600 - 750), Lovanii: Peeters, 2012.
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The epic histories attributed to P'awstos Buzand transl. and commentary by Nina G. Garsoian, Cambridge, Mass.: Harvard Univ. Press, 1989.
- Hakob Manandyan, The trade and cities of Armenia in relation to ancient world trade, Transl. from the 2. rev. ed. by Nina G. Garsoian, 1965
- Aram Ter-Ghewondyan, The Arab emirates in Bagratid Armenia, Transl. by Nina G. Garsoïan, Lisbon: Livraria Bertrand, 1976.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://snbc13.com/nina-garsoian-renowned-french-born-american-historian-died-at-99-death/
- ↑ 4,0 4,1 4,2 Archives de Paris — P. 17.
- ↑ 5,0 5,1 https://www.medievalacademy.org/page/CompleteFellows
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Պաշտոնական կայքէջ «Mazda Publishers»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France) (ֆր.)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Nina G. GArsoian (n.1923)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nina G. Garsoïan: A Professor Who Incubated Scholars, a Scholar Who Vitalized an Historical Era1, Dickran Kouymjian Արխիվացված 2016-04-18 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Գարսոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Գարսոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 702)։ |
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 2022 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ պատմաբաններ
- Հայ արևելագետներ
- Հայ բյուզանդագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Հայ հայագետներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Կին պատմաբաններ
- 20-րդ դարի պատմաբաններ
- 20-րդ դարի հայ կանայք
- Ամերիկացի բյուզանդագետներ
- Իրանագետներ