Մոխրենես
Գյուղ | ||
---|---|---|
Մոխրենես | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Սուսանլըք | |
ԲԾՄ | 1026 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 212 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մոխրենես, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրի հարավարևելյան մասով է հոսում Իշխանագետի վտակ Քար՝ աղբյուր գետը։ Մոխրենեսի թիկունքում է գտնվում Պլանեն քար բարձունքը[2]։
Համայնքը լեռնային է, ունի 1117,48 հա տարածք, որից 347,75 հա գյուղատնտեսական նշանակություն, 743,58 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Ցորտցորտ», «Երե թաղեն», «Ներքե թաղեն» և «Ակունց»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրենեսը Արցախի հնագույն բնակատեղիներից մեկն է։ Այն գոյություն ունի առնվազն վաղ միջնադարից։ Նախկինում գյուղը եղել է Շինատեղ կոչված վայրում։ Գյուղի վաղ գոյության մասին է վկայում նաև Մոխրենեսի շրջակայքում գտնվող 5–6–րդ դարերում կառուցված Օխտը դռնի վանքը։ Ըստ ավանդության՝ վանքը կառուցել է զավթիչների դեմ պայքարում զոհված յոթ եղբայրների միակ քույրը[2]։
13–րդ դարի Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ խոսվում է նաև Մոխրենես (Մոխրենիս) բնակավայրի մասին։
14–րդ դարում նախկին բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա հիմնվում է Նոր Մոխրենեսը։
1918–1920 թվականներին Մոխրենեսի հայությունը հայրենի երկրի սահմանները պաշտպանել է Մուսավաթական Ադրբեջանի ավազակախմբերի ոտնձգություններից[2]։
1929 թվականին Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մոխրենեսում կազմակերպվել է կոլտնտեսություն։
Ապախոշորացումից հետո, 1989 թվականին նորից կազմակերպվել է Մոխրենեսի կոլտնտեսությունը, որը գործել է մինչև 1998 թվականը։ Հողերի սեփականաշնորհումից հետո գյուղացիները վարում էին իրենց անհատական տնտեսությունները։
Մոխրենեսում ապրում էին Սրաբունց (Ավագյաններ), Դադունց (Պողո-սյաններ), Պետունց (Պետրոսյաններ), Ասրունց (Ասրյաններ), Սաքունց (Ստեփանյաններ), Բաբունց (Բաղդասարյաններ), Աղաբաբունց (Աղաբաբյաններ) ազգատոհմերի ներկայացուցիչներ[2]։
Գյուղը Հայրենական մեծ պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրենեսից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 120 մարդ, նրանցից 62–ը զոհվել է։ Գյուղում պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 1968 թվականին հուշարձան է կառուցվել[2]։
Գյուղը արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտին գյուղից մասնակցել է 42 հոգի։ Ռազմական գործողությունների ժամանակ 8 հոգի զոհվել է։ Ազատամարտի նահատակների հիշատակին գյուղում հուշարձան կոթող է կառուցվել[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրենես համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 39 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 191 | 195 | 192 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Սարգիս եկեղեցի (1840 թ.), գերեզմանոց (18-19-րդ դարեր), խաչքար (10-11-րդ դարեր), «Օխտը դռնի վանք» եկեղեցի (5-6-րդ դարեր), Քարաղբյուր գետի կամուրջը (14–15–րդ դարեր), Սուրբ Վանես, Խաչին սրբավայրերը, հաշվառված է 21 հուշարձան։
Մոխրենեսի Սբ․ Սարգիս եկեղեցին քանդվել է 2022 թվականի մարտից հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածում[7]։
Գյուղի աղբյուրներն են Ցորցորտ, Երե թաղեն, Ներքե թաղեն, Ակունց, Գայլաձոր, Ղուզե, Քարաղբյուր։ Մուխրենեսի հանդամասերն են Մեծ ու Փոքր զկռատափ, Շլորուտ, Արփալու, Սլդախանց, Մաչի գոմեր, Ծումն արտեր, Կռակլավ[2]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ[8]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 231–232.
- ��� «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Report shows near-total erasure of Armenian heritage sites». Cornell Chronicle (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 128.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|