Գեղադիր (Կոտայքի մարզ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղադիր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղադիր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Գյուղ | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | ||
ԲԾՄ | 1880 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 734 մարդ (2012[1]) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գեղադիր գյուղ Կոտայքի մարզում, Ողջաբերդի լեռների արևմտյան լանջին, Երևան-Գառնի մայրուղու վրա, մարզկենտրոնից 54 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվ��ւմ է ծովի մակերևույթից 1880 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը նախկինում կրել է Քյարփիչլու, Քարփիչլու, Քյարփնջլու անունը։ Գեղադիր է վերանվանվել 1935 թվականին[2]։
Նախնիների մի մասը 1917-1924 թթ.-ին այստեղ են գաղթել Վանի, Ռշտունիքի, Խիզանի, Աբաղայի, Մոկսի, Խնուսի, Կարսի, Բիթլիսի գյուղերից[2][3]։ Մինչ այդ գղուղում բնակվել են թյուրքալեզու մուսուլմաններ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղադիրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1873 | 1897 | 1914 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 141 | 257 | 290 | 250 | 464 | 457 | 500 | 589 | 676 | 738[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ[3]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 1 կմ հարավ-արևմուտքում կա մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակներ և մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտ[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Գեղադիր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան». www.aniarc.am. Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն. 2021 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|