Jump to content

Մարսել Պրուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսել Պրուստ
Marcel Proust
Ծննդյան անունՎալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստ
Ծնվել էհուլիսի 10, 1871(1871-07-10)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]
Վախճանվել էնոյեմբերի 18, 1922(1922-11-18)[5][4][1][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Marcel Proust's tomb
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր,
քննադատ
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացի
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունՔաղաքական գիտությունների ազատ դպրոց և Փարիզի համալսարան
Ժանրերnovel sequence?, էսսե և pastiche?
Գրական շարժումներմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներÀ l'ombre des jeunes filles en fleurs?, Կորուսյալ ժամանակի որոնումներում և Jean Santeuil?
Պարգևներ
Մարսել Պրուստ Վիքիքաղվածքում
 Marcel Proust Վիքիպահեստում

Վալանտըն Լուի Ժորժ Ըյոժեն Մարսել Պրուստ (ֆր.՝ Valentin Louis Georges Eugène Marcel Proust, հուլիսի 10, 1871(1871-07-10)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] - նոյեմբերի 18, 1922(1922-11-18)[5][4][1][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։ Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (ֆր.՝ À la recherche du temps perdu) 7 վեպից բաղկացած վիպաշարն է (հատորներ 1-16, 1913-1927, վերջին 6 հատորները հրատարակվել են հետմահու), որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։

1907 թվականին սկսում է գրել իր մեծ ստեղծագործությունը՝ «Կորուսյալ ժամանակը փնտրելիս», որի յոթ գլուխները հրատարակվում են 1913 և 1927 թվականներին, այսինքն՝ իր մահից հետո։ Երկրորդ մասը՝ «Ծաղկյալ երիտասարդ աղջիկների ստվերում», շահում է Գոնկուղ մրցանակ 1919 թվականին։ Մարսել Պրուստը մահանում է 1922 թվականի նոյեմբերի 18-ին՝ բրոնխիտից։ Հուղարկավորել են Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Պրուստի վիպական աշխատանքը ժամանակի և հիշողության մասին խորհրդածություններ են, ինչպես նաև արվեստի գործառույթների, որը պետք է իր սեփական աշխարհներն առաջարկի, բայց նաև այդ աշխատանքը սիրո և նախանձի մասին մտորումներ են գոյության դատարկության զգացողությամբ, որը գունավորում է պրուստյան գորշ տեսիլքը, ուր համասեռամոլությունը կարևոր տեղ է զբաղեցնում։ «Կորուսյալ ժամանակը փնտրելիս»-ը նմանապես մարդկային մեծ կատակերգություն է ավելի քան երկուհարյուր դերասանի մասնակցությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և մանկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Պրուստը ծնվել է Փարիզում՝ 16-րդ շրջանի Օտոյ թաղամասում, իր մայրական կողմի պապիկի տանը, որը հետագայում քանդել են նոր բնակելի շենքեր կառուցելու նպատակով։

Ռոբերտ և Մարսել Պրուստները, 1876 թ.

Մայրը՝ Ժան Կլեմանս Վայլը (ծնվել է 1849 թ. Փարիզում և մահացել 1905 թ.), ալզասյան և լորենյան հրեաներից էր և բիրժայի գործակալ։ Հայրը՝ բժիշկ Ադրիան Պրուստը (ծնվել է Իլիերում՝ 1834 թ. և մահացել Փարիզում՝ 1903 թ.), Իլիերի բարգավաճ առևտրականներից էր։ Մարսելը նաև ուներ ավագ եղբայր՝ Ռոբերտը (ծնվ. 1873 թ. և մահացել է 1935 թ.), ով վիրաբույժ էր։ Մարսելի հովանավորն էր նմուշահավաք (կոլեկցիոներ) Իյոժեն Մյուտիաքսը։

Մարսելի փխրուն առողջությունը հետևանք էր իր մայրիկի հղիության ժամանակ կրած զրկանքների։ Առողջական թերություններով ծնված երեխային փրկում է իր բժիշկ հայրը, որը ծննդաբերության օրը վիրավորվել էր մի ցուցարարի արձակած կրակից։ Ծնողները վախենում էին, որ նորածինը չի ապրի, սակայն ծնողական խնամքի շնորհիվ Մարսելը փրկվում է մահից։ Տարվա եղանակներից գարունը շատ վատ էր ազդում նրա առողջության վրա ու նույնիսկ մի անգամ, երբ նա 9 տարեկան էր, շնչահեղձ է լինում ծաղիկների ծաղկափոշու հարուցած ասթմային նոպայի պատճառով։

Կաթոլիկ հոր և հրեա մոր զավակը մկրտվում է Փարիզի Սեն-Լուի-դ՛Անտըն եկեղեցում։ Իր ստեղծագործություններում նա իրեն «հավատացյալ» չի համարում։ Քանի որ այդ ժամանակ հակասեմականությունը վառ էր արտահայտված, նրան քննադատում են այլ հայտնի հակասեմիստ գրողներ։

Երիտասարդության տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրուստը՝ ձախից առաջինը, երկրորդ շարքում, Կոնդողսեի լիցեյ, 1888-89 թթ.

Տարրական դասարանում սովորել է Ժակ Բիզեի՝ կոմպոզիտոր Ժորժ Բիզեի որդու հետ, որի մայրը՝ Ժնևիև Ալևին, իր քեռու տանը սրահ ուներ, ուր հավաքվում էին դերասաններ։ Ժնևիևը կրկին ամուսնանում է 1886 թ.՝ պահպանելով իր սրահը, որի մշտական այցելու էր դարձել Պրուստը։

Մարսելն այնուհետև ուսանում է Կոնդորսե լիցեյում՝ սկսած 1882 թ.: Հինգերորդ կուրսում մնում է նույն կուրսում, սակայն առաջին անգամ նրա անունը գրում էն գերազանցիկների ցուցակում 1884 թ.: Նա դասերից բացակայում էր առողջական խնդիրների պատճառով, սակայն արդեն անգիր գիտեր Վիկտոր Հյուգոյի, Մյուսեի և Ժան Սանտոյի ստեղծագործությունները։ Նա նաև ուսանում է փիլիսոփա Ալֆոնս Դառլյուի մոտ։

Գրողի մանկական և երիտասարդական առաջին սեր Մարի դը Բենարդակիի հետ նա ներկայացումներ է ունենում Ելիսեյան դաշտերում։ Նրանք դադարում են հանդիպել 1887 թ.:

Պրուստն իր գրական առաջին քայլերն անում է դեռ լիցեյում սովորելու վերջին տարիներին։ Ավելի ուշ՝ 1982 թ. նա հիմնադրում է մի փոքր հանդես Կոնդորսեի նախկին համակուրսեցիների հետ՝ «Բանկետ»-ը։ Սա սկիզբ է դնում նրա ցուցամոլ հռչակի։ Այդ ընթացքում ծանոթանում է Լյուսիեն Դոդեի՝ վիպասան Ալֆոնս Դոդեի տղայի հետ։

1889-90 թթ. ծառայում է բանակում՝ Օրլեանում, որի մասին հետագայում հաճելի հիշողություններ ուներ։ Դրան հաջորդած ժամանակաշրջանում Փարիզում ծանոթանում է Գաստոն Արման դը Կայավեի հետ, որը դառնում է նրա մտերիմ ընկերը։ Նա նաև ծանոթանում է վերջինիս նշանածի՝ Ժաննա Պուքեի հետ ում և սիրահարվում է հետագայում։

Զինծառայությունից հետո հաճախում է Ալբեռ Սորելի և Անատոլ Լըռուա-Բոլիոյի քաղաքական գիտությունների դասընթացին Ազատ դպրոցում, ով նրան համարում է շատ խելացի։ Նա իր հայրիկին առաջարկում է դիվանագիտական մրցույթի մասնակցել Հնագիտության դպրոցում։ Այնուհետև ավարտում է Սորբոնի համալսարանի բակալավրիատը 1895 թ.:

1896 թ. հրապարակում է «Հաճույքները և օրերը» արձակ պոեմների ժողովածուն, որը գրաքննադատների և հատկապես գրող Ժան Լորենի կողմից խիստ գնահատականի է արժանանում։ Վերջինիս հետ նույնիսկ մենամարտի են դուրս գալիս, որն ավարտվում է առանց որևէ մի կողմի վնասվելու։ Այնուհետև հրատարակում է «Կորուսյալ ժամանակը փնտրելիս» վեպի առաջին գլուխները։

Ժան Սանտոյի խմբագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան վիճակը նպաստում է այն բանին, որ նա հաճախի Ֆոբուղ Սեն-Ժեղմենի և Ֆոբուղ Սեն-Օնողեի բուրժուական և արիստոկրատական մեծ ակումբները։ Այնտեղ ծանոթանում է Ղոբեղ դը Մոնտեսքիոյի հետ, ում շնորհիվ 1894-1900 թթ. ընթացքում հաճախում է ավելի արիստոկրատիկ ակումբներ։ Այս ամենը նրա ստեղծագործության համար սյուժե են ապահովում։

1895 թ. հունիսի 29-ին մասնակցում է Մազարինում կայացած գրադարանական մրցույթին։ Հուլիսին արձակուրդը Քղոյցնախում մայրիկի հետ անցկացնելուց հետո, նովել է գրում՝ «Բալդասաղ Սիլվանդի մահը» վերնագրով, որը հրապարակվում է Շաբաթական հանդեսում: Փարիզ է վերադառնում հոկտեմբերի կեսին։

1895 թ. սկսած ձեռնարկում է մի նոր վեպի խմբագրումը, որը պատմում է գրականությամբ տարված մի երիտասարդ մարդու մասին, ով բնակվում էր 19-րդ դարավերջի զվարճասեր Փարիզում։ Այս վեպը նրա մահից հետո վերնագրում են Ժան Սանտոյ անվամբ, ով հիմնական հերոսն էր։

Իր համասեռամոլության ազդեցությունն իր ստեղծագործության վրա զգալի էր, քանի որ Մարսել Պրուստը համարվում է եվրոպացի այն վիպասաններից, ովքեր առաջինն էին բացեիբաց ներկայացնում հոմոսեքսուալությունն իրենց ստեղծագործություններում։

Րասքինի գեղագիտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ականներին մոտ նա դադարում է գրել Ժան Սանտոյի վեպը և տարվում անգլիացի գեղագետ Ջոն Րասքինով, որը նրա համար բացահայտում է իր ընկեր Ղոբեղ դը Բիլին՝ 1896-99 թթ. ընթացքում Լոնդոնում ֆրանսի��ցի դիվանագետը։ Պրուստը նրան բացահայտում է հենց Րասքինին նվիրված ստեղծագործություններում, որից մեկն էլ Րասքին և գեղեցկության կրոնն էր։ Վերջինիս մահից հետո՝ 1900 թ., Պրուստը որոշում է թարգմանել նրա գրվածքները։ Այս նպատակով հանգուցյալ գրողի ստեղծագործական մտքերն ընկալելու նպատակով մայրիկի հետ ճամփորդում է Ֆրանսիայի հյուսիսում և Վենետիկում։

Անգլիացի գրողի գրածները թարգմանելիս Պրուստին օգնել են ծնողները և հատկապես մայրիկը, քանի որ նա վատ գիտեր անգլերեն։

1900 թ. աշնանը տեղափոխվում են ապրելու այլ վայրում՝ Կուղսելում և այդ ընթացքում ծանոթանում է իշխան Անտուան Բիեսկոյի և իշխանուհի Էլենի հետ, ով ակումբ ուներ և ուր հատկապես երաժիշտներ էին այցելում։ Անտուան Բիբեսկոն դառնում է Պրուստի անմիջական մտերիմը մինչև կյանքի վերջը։

Պրուստը շարունակում է Րասքինյան ուխտագնացությունները 1902 թ.՝ այցելելով Բելգիա և Հոլանդիա։

«Կորուսյալ ժամանակը փնտրելիս» ստեղծագործության ձեռագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստեղծագործության առաջին մասը գրվել է 1907 թ.: 15 տարի Պրուստն ապրում է իր նոր տանը, ուր տեղափոխվել էր 1906 թ. վերջին։ Այս ընթացքում անհընդհատ փոփոխություններ է անում իր ստեղծագործության մեջ, որը կենդանացնում էին չորս սերունդ ներկայացնող ավելի քան 200 գրական անձինք։

Ծնողների մահից հետո իր առողջական վիճակն էլ ավելի է վատանում ասթմայի պատճառով։ Ստեղծագործական աշխատանքը նրան շատ էր հյուծում. տանից դուրս էր գալիս միայն երեկոյան։ «Կորուսյալ ժամանակը փնտրելիս»-ը հրատարակվում է 1913 թ.-ից 1927 թ. ընկած ժամանակահատվածում։

Գալիմաղ հրատարակչությունը, հետևելով Անդղե Ժիդի խորհրուրդներին, մերժում է առաջին հատորի հրատարակչությունը։ Վերջինս հետագայում զղչում է իր արարքի համար։ Սակայն, Գալիմաղը համաձայնում է հրատարակել երկրորդ հատորը, որի համար Պրուստը 1919 թ. ստանում է Գոնկուղ գրական մրցանակ։

Պրուստի տապանաքարը Պեր Լաշեզ գերեզմանատանը

Այս ընթացքում նա մտածում է ուսանել Ֆրանսիական ակադեմիայում, որտեղ ուսանող իր ընկերները քաջալերում են նրան։

Սակայն, նրան մնացել էր ապրելու երեք տարի, որի ընթացքում Պրուստն անդադար աշխատում է իր այս ստեղծագործության 5 հատորների գրելու ուղղությամբ։

Նա մահանում է 1922 թ. նոյեմբերի 18-ին, բրոնխիտից հյուծված։ Հուղարկավորությունը կազմակերպում են Սեն-Պիեղ-դը-Շայո եկեղեցում՝ զինվորական պատվով, ինչպես վայել կլիներ Պատվո լեգեոնի շքանշանակրի։ Եկեղեցու գավթին գրված է հետևյալ նախադասությունը. «Նա մեր երիտասարդ մարդն էր»։ Պրուստը հանգչում է Պեր Լաշեզի գերեզմանատանը։ Ստեղծագործություններ

«Հաճույքներն ու օրերը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա արձակ ոճի պոեմների և նովելների ժողովածու է, որը հրատարակել է Մարսել Պրուստը 1896 թ. «Կալման-Լևի» հրատարակչատական օգնությամբ։ Այն ամուր ոգեշնչված է անկումայնության և հատկապես պճնամոլ Ռոբերտ դը Մոնտեսքիոյի աշխատանքից։

1895 թ. Պրուստը նախաձեռնում է մի նոր վեպ գրել, որի գլխավոր թեման մի երիտասարդ մարդ էր, ով հաջողությունների է հասնում Փարիզում 19-րդ դարավերջում։ Այստեղ Պրուստը հիշատակում է Դրեյֆուսի գործը, որի ականատեսներից էր անձնապես։ Նա առաջիններից էր, որ շրջանառության մեջ դրեց խնդրագրի ստորագրությունն ի պաշտպանություն դավաճանության մեջ կասկածվող ֆրանսիացի հրամանատարի, որը նույնիսկ ստորագրել է Անատոլ Ֆրանսը։

Րասքինի թարգմանությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամիենի Աստվածաշունչը
  • Մարսել Պրուստ, 1982 թ. լուսանկար
    Քնջութն ու ջրաշուշանները

Պրուստը թարգմանում է Ջոն Րասքինի «Ամիենի Աստվածաշունչը» 1904 թ. և այն նվիրում նախորդ տարի մահացած իր հայրիկին։ Այս աշխատանքը, ինչպես նաև իր երկրորդ թարգմանությունը՝ «Քնջութն ու ջրաշուշանները» (թարգմանված 1906 թ.) գովասանքի է արժանանում քննադատների կողմից։

Այս ընթացքն ապագա գրողի համար բեղումնալից էր, որով և հետագայում հաստատվեց նրա անձը։ Փաստացի իր թարգմանությունները Պրուստը հարստացնում էր լիուլի ծանոթագրություններով և երկար նախաբաններով, որոնք բնագրի հետ նույնչափ կարևորություն են ձեռք բերում։ Րասքինի ստեղծագործությունները թարգմանելիս Պրուստը քայլ առ քայլ դառնում է նրա քննադատներից մեկը, որը հատկապես երևում է թարգմանվելիք բնագրի՝ իր գրած նախաբանում։

«Ընդդեմ Սենտ-Բյովի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստեղծագործությունը գոյություն չունի. խոսքը մի քանի էջերի մասին է, որոնք տպագրվել են հետմահու՝ 1954 թ.՝ որպես կարճ պատմությունների ու էսսեների ժողովածու, որը նվիրված էր Պրուստի սիրված և միաժամանակ նրա կողմից քննադատվող գրողներին՝ Բալզակին, Ֆլոբեղին և այլոց։

«Նմանակումներ և ժողովածուներ»

Այս ստեղծագործությունը Պրուստը հրատարակել է 1919 թ.: Սա Ֆիգարո թերթում 1908 թ. սկսած հրատարակված նախաբանների և մամուլի հոդվածների ժողովածու է, որն ի մի է բերվել Գաստոն Գալիմաղի խնդրանքով։

«Կորուսյալ ժամանակը փնտրելիս��

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները գրեցին, որ այս ժամանակակից վեպը սկսվում էր Մարսել Պրուստով։ Ինտրիգի հասկացության հետ կապերը խզելով՝ գրողը դառնում է այն անձը, ով փորձում է հոգուն ճշմարտություն վերադարձնել։ Թեմաները վերաբերում են երաժշտական ծրագրին և նամակագրական կապերի խաղին, որոնք բարեկամանում են պոեզիային։ Պրուստն ուզում էր ընկալել շարժման մեջ գտնվող կյանքն առանց այլ ձևի։ Նա թողնում է եզակի դիմանկարներ, վերաստեղծված վայրեր, խորհրդածություններ սիրո և նախանձի մասին, կյանքի պատկերի մասին, գոյության դատարկության և արվեստի մասին։

Նրա գրական և խոսակցական ոճերը հաճախ երկար նախադասության են վերածվում։

Մարսել Պրուստի ստեղծագործությունը նաե մի մեծ խորհրդածություն է ժամանակի վերաբերյալ։ Այս ստեղծագործությունը թույլ է տալիս մտահոգվել ժամանակի գոյության մասին, վերջինիս մրցակցության և ներկայում դրան հասնելու անհնարինության մասին։ Ժամանակը գոյություն չունի ոչ ներկայում և ոչ էլ ապագայում, այլ միայն անցյալում, որի գիտակցության ընկալումը մոտ է մահվանը։

Այս ստեղծագործության մեջ Պրուստը ներկայացնում է պճնամոլության, արիստոկրատ ու բուրժուա հասարակության մասին վերլուծություն, որը վերածվում է անհատի սոցիալական դրդապատճառների մասին գլխավոր խորհրդածություն և վերջինիս հարաբերություններն այլոց հետ, որոնք վերջինիս սոցիալական վերելքի գործիքներն են հանդիսանում։

«Կորուսյալ ժամանակը փնտրելիս» աշխատության մեջ կարևոր տեղ է հատկացրած համասեռամոլությանը և հատկապես «Սոդոմ և Գոմոր» հատվածում Շաղլյուս գրական կերպարի միջոցով։

Միաժամանակ, այն հումոր և փոխաբերություն (մետաֆոր) ունի. օրինակ՝ այս նախադասությունը. «Երկինքը աստղերով է մագաղաթված»՝ «շաղաղվել» բայն օգտագործելու փոխարեն (ֆրանսերենում այդ բայերն են՝ parcheminer և parsemer):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Պրուստ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Պրուստ» հոդվածին։