Jump to content

Կամելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամելիա (այլ կիրառումներ)


Կամելիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Թեյազգիներ (Theaceae)
Ցեղ Կամելիա (Camellia)
L., 1753

Կամելիա (լատին․՝ Camellia), թեյազգիների ընտանիքին պատկանող մերձարևադարձային մշտադալար, խոշոր, գեղեցիկ ծաղիկներով ծառ և նրա ծաղիկը։ Առավել հայտնի է Չինական կամելիան (լատին․՝ Camellia sinensis), որի տերևներից թեյ են պատրաստում։ Հայրենիքը Արևելյան Ասիան է։

Կամելիան Եվրոպա է բերվել 1788 թվականին՝ Կամելիուսի միջոցով, որի անունով էլ կոչվել է «կամելիա»։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Ասիայում կամելիայի բարձրությունը հասնում է 10-15 մ-ի, իսկ ջերմոցներում կարող է հասնել մինչև չորս մետրի։ Կովկասում, Սև ծովի ափերին կամելիաները ազատ ձմեռն անց են կացնում բաց տարածքում։ Նրանք ազատ օգտագործվում են որպես մշտադալար, դեկորատիվ բույսեր։

Կամելիայի ծաղիկները լինում են միաթերթ և բազմաթերթ, սպիտակ, կարմիր, վարդագույն և բազմերանգ, խոշոր, մինչև 12 սմ տրամագծով։ Չունեն հոտ։

Երևանի պայմաններում կամելիաները մշակվում են սենյակային կամ ջերմոցային պայմաններում, որպես դեկորատիվ բույսեր։ Հայաստանում է շատ է տարածված ճապոնական կամելիան, իր մի շարք հիբրիդներով, որոնցից ամենա աչքի ընկնողը Chan dleri elegans-ն է։ Ծաղիկները խոշոր են, բազմաթերթ, կարմրավարդագուն․ տերևները կաշեկերպ են, փայլուն, մուգ կանաչավուն։ Այս ինքնատիպ հատկանիշների շնորհիվ չափազանց գեղեցիկ են նույնիսկ չծաղկած վիճակում։

Կամելիաները բազմացվում են գլխավորապես տնկիներով, հունվար կամ հուլիս-օգոստոս ամիսներին, ջերմոցների բազմացման արկղերում, մաքուր ավազի մեջ։ Տնկիների համար օգտագործում են առողջ ճյուղերի ծայրամասերը 6-8 սմ երկարությամբ։ 22-23 աստիճան ջերմության պայմաններում տնկիները արմատակալում են 1,5-ից 2 ամսում։ Արմատակալած տնկիները տեղափոխում են 7-9 սմ-անոց ծաղկամանների մեջ։ Հունվարին արմատակալածները ամբողջ ամռանը պահվում են ջերմոցներում՝ ստվերի տակ , երբեմն ցողելով ջուր։ Կամելիան կարելի է բազմացնել նաև սերմերով ու պատվաստով։ Վերջին դեպքում որպես պատվաստակալ օգտագործում են C. paeoniflora-ն և Campbell տեսակի կամելիաները[1]։

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 296, էջեր 296 — 456 էջ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիա» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիա» հոդվածին։