Օզզի Օսբորն
Օզզի Օսբորն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ John Michael Osbourne |
Ի ծնե անուն | Ջոն Մայքլ Օսբորն |
Նաև հայտնի է որպես | Ozzy Osbourne |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1948[1][2] (75 տարեկան) Մարսթոն Գրին, Բիրմինգհեմ[3] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Հևի մետալ, Գլեմ-մետալ, Հարդ ռոք, Ռոք |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, պրոդյուսեր, նկարիչ, լրագրող |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Վոկալ, ստեղնաշարային, շրթհարմոն |
Գործունեություն | 1989– ներկա ժամանակ |
Լեյբլ | Epic Records |
Անդամակցություն | Բլեք Սաբաթ |
Ամուսին | Thelma Riley? և Շերոն Օսբորն |
Պարգևներ | |
Կայք | ozzy.com |
Ստորագրություն | |
Ozzy Osbourne Վիքիպահեստում |
Oզզի Oսբորն (անգլ. Ozzy Osbourne, իրական անունը. Ջոն Մայքլ Օսբորն (John Michael Osbourne), դեկտեմբերի 3, 1948[1][2], Մարսթոն Գրին, Բիրմինգհեմ[3]) անգլիացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը։
Բիլլ Ուորդը հիշում էր Օզզիի հետ իր հանդիպման մասին. «Նա քայլում էր թոկով կոշիկներով… այո, այո, կոշիկներով։ Ես մտածեցի, որ նա խելագար է (ծիծաղում է)»։
Խմբի առաջին սեփական երգը դարձավ «Black Sabbath»-ը, որը գրվել է 1963 թվականի համանուն սարսափ ֆիլմի ազդեցության տակ։ Դա պրոգրեսիվ-բլյուզ էր, գրված կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտի «Մարս»-ի մոտիվներով։ Մինչ այդ երգում էին այլ կատարողների երգերի քավր-տարբերակները։
1969-1970 թվականներին խումբը նվագում էր տարբեր ակումբներում, միաժամանակ աշխատելով սեփական նյութերի վրա։ Մի անգամ, ինչ-որ մեկը ուշադրություն դարձրեց բիրմինհեմյան քառյակի սեփական երգի՝ «Black Sabbath»-ի վրա, միտք արթնացնելով կատարել առաջին ձայնագրությունը։ Նույն կերպ երիտասարդները պարզեցին, որ գոյություն ունի խումբ՝ «Earth» անունով։ Այդ պատճառով խումբը վերանվանեցին «Black Sabbath»՝ իրենց առաջին երգի անունով։ 1970 թվականի հունվարին խմբին հաջողվում է ձայնագրել իրենց առաջին ալբոմը, որը վատ տեղեր չի զբաղեցնում անգլիական ու ամերիկյան հիթ-շքերթներում։
1971 թվականին Օզզին առաջին անգամ ամուսնանում է Թելմա Ռայլիի հետ։
1975 թվականին խումբը որոշում է փոխել մենեջերին։ «Black Sabbath»-ի նոր մենեջեր դարձավ Դոն Արդենը, Օզզի Օսբորնի ապագա կնոջ՝ Շերոն Օսբորնի հայրը։
1977 թվականին Օզզին հեռանում է Black Sabbath-ից, նրան փոխարինում է Դեյվ Ուոկերը։ Խումբը սկսում է «Never Say Die» ալբոմի ձայնագրությունը, սակայն 1978 թվականի սկզբում Օսբորնը վերադառնում է։ Այդ ժամանակ Օզզին ցավում էր հոր մահը, ակտիվորեն չարաշահելով ալկոհոլն ու թմրադեղերը։ Համաձայն այլ տվյալների, Օզզիի հարբեցողությունը սկսել է դրանից շատ ավելի շուտ։ Այոմին հավաստիացնում էր, որ այդ պահից մի քանի տարի առաջվանից Օզզիին սթափ չէր տեսել։ Ալբոմի ձայնագրությունները մեծ դժվարություններով էին ընթանում, մասնավորապես, Օզզին պահանջում է վերաձայնագրել բոլոր երգերը, ներառյալ Junior’s Eyes երգը, որը Օսբորնը նվիրել էր հորը։ Ալբոմին հաջորդեց ճանապարհորդություն, որից հետո Օզզին վերջնականապես դուրս եկավ խմբից։
Այոմին արդեն ուներ հաջորդ ալբոմի նախագիծը՝ «Heaven and Hell», բացի այդ նա հասցրել էր ծանոթանալ Ռոննի Ջեյմս Դիոյի հետ, ով նոր էր լքել Rainbow խումբը և դեռ չուներ սեփական կոլեկտիվը։
Այնպիսի իրավիճակի ստեղծումը, որ խումբն արդեն հրաժարվեց աշխատել Օզզի Օսբորնի հետ, Բիլլ Ուորդի գործն էր։ Ինչպես Օզզին, այնպես էլ Այոմին հաջորդ հարցազրույցում խոստովանում էին, որ դա հենց վռնդում էր։ Ընդ որում, Օսբորնը խոստովանում էր, որ Black Sabbath-ից բաժանումը նրա համար իսկական թեթևացում էր։
Խումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբ Նիկոլսոն - բաս-կիթառ (2003, 2006– մեր օրեր)
- Ադամ Ուեյկման - ստեղնաշարյիններ, ռիթմ-կիթառ (2004–մեր օրեր)
- Gus G - առաջնորդող կիթառ (2009–մեր օրեր)
- Թոմմի Կլայֆթոս - հարվածային (2010–մեր օրեր)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 - Live at Last
- 1998 - Reunion
- 2002 - Past Lives
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 - We Sold Our Soul for Rock N' Roll
- 1996 - The Sabbath Stones
- 2002 - Symptom of the Universe
- 2004 - Black Box: The Complete Original Black Sabbath (1970-1978)
- 2006 - Black Sabbath: Greatest Hits 1970-1978
Սոլո կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Համերգային լբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 - Best of Ozz 1997 - The Ozzman Cometh 1998 - Chef Aid: The South Park Album 2002 - Osbournes, The – The Osbourne Family Album 2003 - The Essential 2005 - Prince of Darkness 2011 - 30th Anniversary Deluxe Boxed Set
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 - Կոնֆետներ կամ մահ "Trick or Treat" (անգլ.) Internet Movie Database կայքում
- 1986 - Փոթորկային ուղևորները (The American Way) "The American Way" (անգլ.) Internet Movie Database կայքում
- 1988 - Արևմտյան ցիվիլիզացիայի անկումը 2 (The Decline of Western Civilization Part II, the Metal Years)
- 1994 - Տխմարները (The Jerky Boys)
- 1997 - Մարմնի մասեր "Private Parts" (անգլ.) Internet Movie Database կայքում
- 2000 - Նիկկի, կրտսեր սատանա
- 2001 - Մուլեն Ռուժ! (ձայն)
- 2002 - Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր
- 2007 - Comic Relief 2007: The Big One
- 2010 - The Greatest Song Ever Written: Gyre & Gimbol
- 2010 - Երեխաների ընտրությումը (Guys Choice)
- 2011 - Գնոմեո և Ջուլիետա (ձայն)
- 2011 - God Bless Ozzy Osbourne (ինքնակենսագրական ֆիլմ) Օզզի Օսբորն (անգլ.) Internet Movie Database կայքում
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականի հունիսին Օզզին իր մարմինը գիտությանն է նվիրում, հավաստիացնելով, որ իր օրգագանիզմը յուրօրինակ է։
Knome ընկերությունը փորձում է ստեղծել նրա գենետիկական քարտեզը, որպեսզի պարզի, թե ինչու՞ է երաժիշտը դեռ ողջ։ Knome ընկերության հետազոտությունների բաժնի տնօրեն Նատանա Պիրսոնան պնդում է, որ անսովոր բժշկական ունակություններով մարդկանց ուսումնասիրությունը հեռանկարային է բժշկության զարգացման համար։ Այդ ամենի հետ մեկտեղ, գիտնականները հուսով են նրա գենետիկական ծածկագրի ուսումնասիրության շնորհիվ պարզել թմրադեղերի ազդեցությունը մարդու ժառանգական նյութի վրա։
Հոկտեմբերի վերջում հրապարակվեցին գենետիկ ուսումնասիրությունների արդյունքները։ Գիտնականների հետևությունների համաձայն Օզզին հանդիսանում է նեանդերտալցիների և հին հռոմեացիների հետնորդ, որոնք 79 թվականի օգոստոսի 24-ին Վեզուվի հրաբխի զոհն են դարձել։ Նաև պարզվեց, որ երաժիշտը ռուս իմպերատոր Նիկոլայ երկրորդի և Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգի առաջինի հեռավոր ազգականն է։ Բացի այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ Օսբորնը նաև 19-րդ դարի հայտնի հանցագործ Ջեսսի Ջեյմսի ազգականն է։ Հետազոտողները իմացան, որ Օզզի օրգանիզմը օժտված է ավելի մեծ դիմադրողականությամբ, քան միջին մարդու օրգանիզմը։ Նրա օրգանիզմի հակազդեցության ռեակցիան ալկոհոլի ու թմրանյութերի նկատմամբ գերազանցում է միջին մարդու ռեակցիային։
- 2010 թվականի հուլիսին Rolling Stone ամսագիրը Օսբորնին հրավիրել է վարել առողջ ապրելակերպի մասին իրենց հեռուստահաղորդումը։
- 2010 թվականի նոյեմբերին Gibson ընկերությունը հրապարակում է 1980-ականների իրենց կարծիքով տասը ամենալավ կիթառային րիֆֆերի ցանկը։ Երրորդ տեղում ընկերությունը ներկայացնում է Blizzard of Ozz ալբոմի «Crazy Train» երգը Ռենդի Ռոադսի կատարմամբ։
- 1987 թվականին նա մասնակցություն է ունենում Autograph խմբի «Loud and Clear» տեսահոլովակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագ��ել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզզի Օսբորն» հոդվածին։ |
|