Jump to content

Վիկտոր Վասնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասնեցով
Виктор Васнецов
Ի ծնեռուս.՝ Васнецов
Ծնվել էմայիսի 3 (15), 1848
ԾննդավայրLopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 23, 1926(1926-07-23)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1875)
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, փոստային բացիկների դիզայներ, գծանկարիչ, նկարազարդող, բեմանկարիչ, դիզայներ, ջրանկարիչ, խճանկարիչ և գծանկարիչ
Ոճսիմվոլիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱլյոնուշկա, Ասպետը խաչմերուկում և Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա
ԿուսակցությունՌուս ժողովրդի միություն
ստորագրություն
Изображение автографа
 Viktor Vasnetsov Վիքիպահեստում

Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (մայիսի 3 (15), 1848, Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1926(1926-07-23)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4]), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցում 1867 - 1868՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվեստի ակադեմիայում 1868-1975, որի իսկական անդամն էր 1893 թվականից։ Պերեդվիժնիկների ընկերության անդամ 1878 թվականից։ Այցելել է Ֆրանսիա (1876) և Իտալիա (1885

Վիկտոր Վասնեցովի եղբայրն է նկարիչ Ապոլինարի Վասնեցովը։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», 1876, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա1880-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուսական բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ («Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամարտից հետո» 1880, «Ալյոնուշկա» 1881, Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» 1881-1998, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա» 1889, «Դյուցազուններ» 1881-1898, «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» (1897, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական, բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Ձյունանուշիկը» հեքիաթ-պիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, 1882) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական Մոսկվայում, Մամոնտովի մասնավոր օպերայում, 1886 թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։

1883-1985 թվականներին Մոսկվայի պատմության թանգարանի համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, 1885-1996 թվականներին՝ Կիևի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», 1878, «Իվան Պետրով», 1883, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։

Վասնեցովի գծանկարներով են կառուցվել եկեղեցի և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում (Մոսկվայի մոտ, 1883), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը 1902։ Խորհրդային տարիներին Վասնեցովը շարունակել է ստեղծագործել ժողովրդական հեքիաթային թեմաներով («Անմահ Կաշչեյը», 1917-1926, Վիկտոր Միխայլովիչ Վասնեցովի տուն-թանգարան, Մոսկվա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Васнецов Виктор Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 328—329.
  2. 2,0 2,1 2,2 Viktor Mikhailovich Vasnetsov (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վասնեցով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 294