Ռոնան Ֆերրոու
Ռոնան Ֆերրոու անգլ.՝ Ronan Farrow | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Եյլի իրավունքի դպրոց (2009), Բարդ Քոլեջ (2004)[2], Johns Hopkins Center for Talented Youth?, Bard College at Simon's Rock? (1999)[3][4] և Մագդալեն քոլիջ[5] |
Մասնագիտություն | փաստաբան, իրավաբան, լրագրող, իրավապաշտպան, վավերագիր և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | The New Yorker[6] |
Ամուսին | Jon Lovett? |
Ծնողներ | հայր՝ Վուդի Ալլեն[7], մայր՝ Միա Ֆերրոու[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Yale Journal of International Affairs? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ronan Farrow Վիքիպահեստում |
Սետչել Ռոնան Օ'Սալիվան Ֆերրոու (անգլ.՝ Satchel Ronan O'Sullivan Farrow; դեկտեմբերի 19, 1987, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի լրագրող, իրավաբան և կառավարության նախկին խորհրդատու։
Դերասանուհի Միա Ֆերրոուի և ռեժիսոր Վուդի Ալլենի որդին։
2017 թվականի վերջին «The New Yorker» ամսագրում Ֆերրոուի հոդվածները բացահայտել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կատարած սեռական ոտնձգությունները։ Նրա աշխատանքի համար «The New Yorker»-ը ստացել է Պուլիցերյան մրցանակ՝ հասարակությանը ծառայելու համար (մրցանակը կիսելով« The New York Times»–ի հետ)։ Ֆերրոուի հետագա հետաքննությունները բացահայտել են Էրիկ Շնայդերմանի և Լես Մյունվեսի կատարած ոտնձգությունները, ինչը 2018 թվականին հանգեցրել է նրանց հրաժարականին։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերրոուն ծնվել է Նյու Յորքում՝ դերասանուհի Միա Ֆերրոուի և ռեժիսոր Վուդի Ալլենի ընտանիքում[10]։ Նա անվանակոչվել է հայտնի բեյսբոլիստ Սեթել Փեյջի և դերասանուհի Մաուրեն Օ'Սալիվանի (նրա մայրական տատի) պատվին։ Նրան տրվել է Ֆերրոու ազգանունը՝ ընտանիքում երկու Ֆերրոուների և հինգ Փրեվինների հետ Ալլեն ազգանունով երեխա ունենալուց խուսափելու համար»[11]։
Երեխա ժամանակ Ֆերրոուն բաց է թողել դպրոցի դասերը՝ ուսանելով տաղանդավոր երիտասարդների կենտրոնում[12]։ Սովորել է Սիմոնս Ռոքի Բարդ քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Բարդ քոլեջ, որը ավարտել է 15 տարեկան հասակում՝ փիլիսոփայական արվեստի բակալավրի աստիճանով՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ շրջանավարտը[13][14][15]։ 2009 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը[15][16]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական ծառայաություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001–2009 թվականներին Ֆերրոուն եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդության ներկայացուցիչը՝ պաշտպանելով Դարֆուրում հակամարտության արդյունքում ճգնաժամի հետևանքով տուժած երեխաների և կանանց իրավունքները, ինչպես նաև օգնել է գումար հավաքել ՄԱԿ-ում[17][18][19]։ Նա ճանապարհորդել է Դարֆուրում՝ իր մոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, դերասանուհի Միա Ֆերրոուի հետ[20], ինչպես նաև պաշտպանել է Դարֆուրի փախստականներին[21]։
Եյլի Իրավունքի դպրոցում ուսման ընթացքում Ֆերրոուն ստաժյոր է եղել «Davis Polk & Wardwell» իրավաբանական ընկերությունում, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակում, որտեղ զբաղվել է մարդու իրավունքների միջազգային հարցերով[21][22][23]։
2009 թվականին Ֆերրոուն միացել է Բարաք Օբամայի վարչակազմին՝ որպես Աֆղանստանում և Պակիստանում հատուկ ներկայացուցչի գրասենյակում մարդասիրության և ՀԿ-ների հարցերով հատուկ խորհրդատու[21]։ Նա Ռիչարդ Հոլբրուկի դիվանագիտական թիմի անդամ է եղել, որի համար նախկինում աշխատել է որպես սփիչռայթեր[24]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Ֆերրոուն եղել է Աֆղանստանում և Պակիստանում՝ որպես Քաղաքացիական հասարակության և հասարակական գործիչների հետ ԱՄՆ կառավարության հարաբերությունների վերահսկման պատասխանատու[21]։
2011 թվականին նշանակվել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երիտասարդության հարցերով հատուկ խորհրդատու[25]։ Ֆերրոուն պատասխանատու է եղել երիտասարդության հարաբերությունների քաղաքականության և ծրագրերի համար[21]։ Նա իր ժամկետն ավարտել է 2012 թվականին։
Լրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարությունը լքելուց հետո Ֆերրոուն սկսել է իր միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունը Օքսֆորդի Մագդալենյան քոլեջում՝ Ռոդսի կրթաթոշակով (բայց այդպես էլ չի ավարտել)[26]։
Նա գրել է էսսեներ, հոդվածներ և այլ նյութեր՝ բազմաթիվ հրատարակումների համար, ներառյալ՝ «The Guardian»-ը «Foreign Policy», «The Atlantic», «The Wall Street Journal», «Los Angeles Times» և շատ ուրիշ ամսագրեր[27][28][29][30][31]։ 2013 թվականի հոկտեմբերին Ֆերրոուն պայմանագիր է կնքել «Penguin Press»- ի հետ՝ իր «Pandora's Box: How American Military Aid Creates America's Enemies» գիրքը հրատարակելու համար։ Այդ ժամանակից ի վեր թողարկման իրավունքը փոխանցվել է «HarperCollins» տանը. գրքի թողարկման ամսաթիվը անհայտ է[32]։ 2014 – 2015 թվականներին Ֆերրոուն վարել է «Ronan Farrow Daily» հեռուստատեսային նորությունների թողարկումը[33][34][35]։
Այդ ժամանակվանից նա դարձել է լրագրության հետաքննություններով զբաղվող «NBC News»-ի թղթակից։ Աշխատել է «Today Show», «Nightly News» և «Morning Joe» ծրագրերում[36][37][38][39][40][41][42][43]։
2017 թվականի հոկտեմբերին, NBC-ի կողմից մերժվելուց հետո՝ Ֆերրոուն «The New Yorker»-ում հրապարակել է իր հեղինակած հոդվածը՝ բացահայտելով պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից տարիներ շարունակ կատարվող սեռական ոտնձգությունները[44][45]։ 2018 թվականին «The New York Times»- ի և լրագրողներ Ջոդի Կանտորի և Մեգան Թվոհեյի հետ, Ֆերրոուն և «The New Yorker»-ը ստացել են հանրային ծառայության համար Պուլիցերյան մրցանակ[46]։
Ֆիլմերի հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերրոուն երկրորդական կերպարներ է հնչյունավորել երկու ճապոնական մուլտֆիլմերի անգլալեզու տարբերակներում՝ «Կոկորիկոյի լանջերից» (2011) և «Քամին ուժգնանում է» (2013)[47][48]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նշանվել է սցենարիստ և փոթքասթեր Ջոն Լոուեթի հետ[49]։ 2011 թվականից նրանք հարաբերությունների մեջ են[49]։
Հայրություն և հարաբերություններ Վուդի Ալլենի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերրոուն չի շփվում իր հոր՝ Վուդի Ալլենի հետ[50][51]։ Նա 2011 թվականին մեկնաբանել է. «Հայրս ամուսնացած է իմ քրոջ հետ։ Դա դարձնում է ինձ և՛ նրա որդին, և՛ աները։ Ահա այդպիսի բարոյական հանցանք...»[52]:
2013 թվականին, այն հարցին, թե արդյոք Ֆերրոուն կարող է լինել Միա Ֆերրոուի նախկին ամուսնու՝ Ֆրենկ Սինատրայի որդին, Միան պատասխանել է, որ «հնարավոր է»։ Ի պատասխան դրան՝ Ֆերրոուն Twitter-ում կատակել է. «Լսեք, մենք բոլորս կարող ենք լինել Ֆրենկ Սինատրայի զավակները»[53]։ 2014 թվականին Վուդի Ալլենը պատասխանել է Ֆերրոուի այս հայտարարությանը. «Ի՞մ տղան է նա, թե՞ ինչպես Միան է ասում, Սինատրայի»։ 2015 թվականին Նենսի Սինատրան, Ֆերրոուի հայրության հետ կապ չունեցող հարցին պատասխանել է. «Նա մեր մի մասնիկն է, և մենք երջանիկ ենք, որ նա կա մեր կյանքում»[54]։ Արդյո՞ք ԴՆԹ թեստեր են անցկացվել հայրության հաստատման համար, հայտնի չէ։ 2015 թվականին Նենսի Սինատրան հերքել է, որ Ֆերրոուն իր համահայր եղբայրն է[55]։ Ֆերրոուն հրաժարվել է քննարկել ԴՆԹ-ն՝ ասելով, որ «Վուդի Ալլենը օրինական և բարոյական հայր է եղել մեր ընտանիքի համար»[56]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Farrow, Ronan War on Peace: The End of Diplomacy and the Decline of American Influence. — New York: WW Norton & Co, 2018. — ISBN 9780393652109
- Farrow, Ronan Catch and Kill: Lies, Spies, and a Conspiracy to Protect Predators. — Little, Brown and Company, 2019. — ISBN 0316486639
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Son Born to Mia Farrow And Woody Allen // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1987. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 Bard College Alumnus Ronan S. Farrow ’04 Awarded Prestigious Rhodes Scholarship — Bard College, 2011.
- ↑ 3,0 3,1 Alum Ronan Farrow’s Reporting for The New Yorker Wins Pulitzer — Bard College at Simon's Rock, 2018.
- ↑ Alumni Spotlight: Ronan Farrow — Washington Montessori School.
- ↑ 5,0 5,1 Rhodes Scholar Database
- ↑ Ronan Farrow(անգլերեն) // The New Yorker / (not translated to en-us) — New York City: (untranslated), 1925. — ISSN 0028-792X; 2163-3827
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.newyorker.com/news/news-desk/ben-taub-and-ronan-farrow-of-the-new-yorker-win-george-polk-awards
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217592/ronan-farrow-jodi-kantor-megan-twohey/
- ↑ «Son Born to Mia Farrow And Woody Allen». The New York Times (անգլերեն). 1987 թ․ դեկտեմբերի 22. 0362-4331.
- ↑ Eric Lax Woody Allen: A Biography. — 2nd ed. — New York: Vintage Books, 1992. — 182 с. — ISBN 0-679-73847-9
- ↑ Gross, Terry (2018 թ․ մայիսի 23). «Ronan Farrow: 'I Was Raised With An Extraordinary Sense Of Public Service'». NPR (անգլերեն).
- ↑ Bard College. «Bard Press Release | Bard College Alumnus Ronan S. Farrow '04 Awarded Prestigious Rhodes Scholarship» (անգլերեն). www.bard.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Alumnus Ronan Farrow '99 to Give Commencement Address — Bard College at Simon's Rock - The Early College». 2011 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 15,0 15,1 «Ronan S. Farrow Named 2012 Rhodes Scholar — Bard College at Simon's Rock - The Early College». 2013 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «NYers Named as Rhodes Scholars». NBC New York (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ UNICEF (2007 թ․ մայիսի 3). «UNICEF Youth Spokesperson Ronan Farrow heads call for...». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «UNICEF Youth Spokesperson Ronan Farrow heads call for universal access to HIV treatment». UNICEF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan Farrow: A prominent voice advocating for children in Darfur». UNICEF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Mia Farrow and Ronan Farrow return to Darfur». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 «Farrow, Ronan». 2013 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «New Activist: Ronan Farrow». NYMag.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan Farrow - Congressional Staffer Salary Data». www.legistorm.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «State Department Briefing on Afghanistan, Pakistan Policy | IIP Digital». 2013 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan Farrow making mark as diplomat at young age». SFGate. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan S. Farrow - The Rhodes Scholarships». 2017 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Farrow, Ronan. «The Real Benghazi Scandal». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Farrow, Ronan (2008 թ․ հունվարի 29). «The U.N.'s Human-Rights Sham». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Censuring the Censors». Foreign Policy. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Farrow, Ronan (2013 թ․ հունիսի 28). «The real concern: why are so many US government documents classified? | Ronan Farrow». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Farrow, Ronan (2008 թ․ փետրվարի 25). «Ethiopa's war on its own». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Pandora's Box: How American Military Aid Creates America's Enemies - Ronan Farrow - Hardcover» (անգլերեն). www.harpercollins.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan Farrow in Talks to Host MSNBC Show (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Fung, Katherine (2014 թ․ փետրվարի 6). «Ronan Farrow's MSNBC Show Will Be Called 'Ronan Farrow Daily'». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «MSNBC pulls 'Ronan Farrow', 'Reid Report'». POLITICO. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ TODAY. «Sea World says no more killer whales, but what does that really mean?». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan Farrow – TODAY show contributor - TODAY.com». TODAY.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ TODAY. «Are new voter ID laws unfairly blocking people from the polls?». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ MSNBC (2016 թ․ հոկտեմբերի 17). «Syrian Refugees Resettle In Texas After Fleeing War | Morning Joe | MSNBC». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «How social media is changing 2016 race». MSNBC. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Meet the Gay Muslims Coming Out After the Orlando Massacre». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Armed Volunteers Stand Watch at Military Recruitment Centers». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Families of Two Vets Accuse Wisconsin VA Center of Over-Prescribing». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Ronan Farrow From Aggressive Overtures to Sexual Assault: Harvey Weinstein’s Accusers Tell Their Stories(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2017-10-10. — ISSN 0028-792X.
- ↑ Stelter, Brian. «How NBC gave up Ronan Farrow's explosive Harvey Weinstein scoop». CNNMoney. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Grynbaum, Michael M. (2018 թ․ ապրիլի 16). «The Times and The New Yorker Share the Pulitzer Prize for Public Service». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Truitt, Brian (2013 թ․ դեկտեմբերի 16). «Gordon-Levitt, Blunt head up 'The Wind Rises' U.S. cast». USA Today.
- ↑ Farrow, Ronan (2012 թ․ օգոստոսի 26). ««Did some voice work for the English language version of Miyazaki's "Poppy Hill." Love those @ghibli_intl guys»». Twitter.
- ↑ 49,0 49,1 Fernandez, Alexia (2019 թ․ հոկտեմբերի 15). «Ronan Farrow Is Engaged to Jon Lovett». People.
- ↑ Schulman, Michael (2013 թ․ հոկտեմբերի 25). «Ronan Farrow: The Youngest Old Guy in the Room». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ronan Farrow Jokes About Mia Farrow, Frank Sinatra Paternity Story». Us Weekly (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «How Ronan Farrow Won the Internet With Pre-Father's Day Tweet» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Woody Allen Or Ol' Blue Eyes? What Ronan Farrow's Eye Color Says About Who His Father Is (Not Much)». International Business Times. 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Robinson, Joanna. «Nancy Sinatra Is "Cranky" with Mia Farrow Over Those Frank Sinatra Paternity Rumors». HWD (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Nancy Sinatra Opens Up About Frank Sinatra, Mia Farrow & Son Ronan». E! Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Ronan Farrow, the Hollywood Prince Who Torched the Castle». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «College Boy». People (magazine). 2000 թ․ հունվարի 1. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: Text "People" ignored (օգնություն) - Ռոնան Ֆերրոու Internet Movie Database կայքում
- Ronan Farrow on His New Book “Catch and Kill” November 11, 2019 Amanpour & Company
- Ronan Farrow's Brief But Spectacular take on interrogating the truth, PBS Newshour, January 9, 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնան Ֆերրոու» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի գրականություն
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Իրավապաշտպաններ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ