Jump to content

Ռոնան Ֆերրոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնան Ֆերրոու
անգլ.՝ Ronan Farrow
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1987(1987-12-19) (36 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԵյլի իրավունքի դպրոց (2009), Բարդ Քոլեջ (2004)[2], Johns Hopkins Center for Talented Youth?, Bard College at Simon's Rock? (1999)[3][4] և Մագդալեն քոլիջ[5]
Մասնագիտությունփաստաբան, իրավաբան, լրագրող, իրավապաշտպան, վավերագիր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրThe New Yorker[6]
ԱմուսինJon Lovett?
Ծնողներհայր՝ Վուդի Ալլեն[7], մայր՝ Միա Ֆերրոու[7]
Զբաղեցրած պաշտոններYale Journal of International Affairs?
Պարգևներ և
մրցանակներ
 Ronan Farrow Վիքիպահեստում

Սետչել Ռոնան Օ'Սալիվան Ֆերրոու (անգլ.՝ Satchel Ronan O'Sullivan Farrow; դեկտեմբերի 19, 1987(1987-12-19), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի լրագրող, իրավաբան և կառավարության նախկին խորհրդատու։

Դերասանուհի Միա Ֆերրոուի և ռեժիսոր Վուդի Ալլենի որդին։

2017 թվականի վերջին «The New Yorker» ամսագրում Ֆերրոուի հոդվածները բացահայտել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կատարած սեռական ոտնձգությունները։ Նրա աշխատանքի համար «The New Yorker»-ը ստացել է Պուլիցերյան մրցանակ՝ հասարակությանը ծառայելու համար (մրցանակը կիսելով« The New York Times»–ի հետ)։ Ֆերրոուի հետագա հետաքննությունները բացահայտել են Էրիկ Շնայդերմանի և Լես Մյունվեսի կատարած ոտնձգությունները, ինչը 2018 թվականին հանգեցրել է նրանց հրաժարականին։

Ֆերրոուն ծնվել է Նյու Յորքում՝ դերասանուհի Միա Ֆերրոուի և ռեժիսոր Վուդի Ալլենի ընտանիքում[10]։ Նա անվանակոչվել է հայտնի բեյսբոլիստ Սեթել Փեյջի և դերասանուհի Մաուրեն Օ'Սալիվանի (նրա մայրական տատի) պատվին։ Նրան տրվել է Ֆերրոու ազգանունը՝ ընտանիքում երկու Ֆերրոուների և հինգ Փրեվինների հետ Ալլեն ազգանունով երեխա ունենալուց խուսափելու համար»[11]։

Երեխա ժամանակ Ֆերրոուն բաց է թողել դպրոցի դասերը՝ ուսանելով տաղանդավոր երիտասարդների կենտրոնում[12]։ Սովորել է Սիմոնս Ռոքի Բարդ քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Բարդ քոլեջ, որը ավարտել է 15 տարեկան հասակում՝ փիլիսոփայական արվեստի բակալավրի աստիճանով՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ շրջանավարտը[13][14][15]։ 2009 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը[15][16]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծառայաություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001–2009 թվականներին Ֆերրոուն եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդության ներկայացուցիչը՝ պաշտպանելով Դարֆուրում հակամարտության արդյունքում ճգնաժամի հետևանքով տուժած երեխաների և կանանց իրավունքները, ինչպես նաև օգնել է գումար հավաքել ՄԱԿ-ում[17][18][19]։ Նա ճանապարհորդել է Դարֆուրում՝ իր մոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, դերասանուհի Միա Ֆերրոուի հետ[20], ինչպես նաև պաշտպանել է Դարֆուրի փախստականներին[21]։

Եյլի Իրավունքի դպրոցում ուսման ընթացքում Ֆերրոուն ստաժյոր է եղել «Davis Polk & Wardwell» իրավաբանական ընկերությունում, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակում, որտեղ զբաղվել է մարդու իրավունքների միջազգային հարցերով[21][22][23]։

2009 թվականին Ֆերրոուն միացել է Բարաք Օբամայի վարչակազմին՝ որպես Աֆղանստանում և Պակիստանում հատուկ ներկայացուցչի գրասենյակում մարդասիրության և ՀԿ-ների հարցերով հատուկ խորհրդատու[21]։ Նա Ռիչարդ Հոլբրուկի դիվանագիտական թիմի անդամ է եղել, որի համար նախկինում աշխատել է որպես սփիչռայթեր[24]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Ֆերրոուն եղել է Աֆղանստանում և Պակիստանում՝ որպես Քաղաքացիական հասարակության և հասարակական գործիչների հետ ԱՄՆ կառավարության հարաբերությունների վերահսկման պատասխանատու[21]։

2011 թվականին նշանակվել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երիտասարդության հարցերով հատուկ խորհրդատու[25]։ Ֆերրոուն պատասխանատու է եղել երիտասարդության հարաբերությունների քաղաքականության և ծրագրերի համար[21]։ Նա իր ժամկետն ավարտել է 2012 թվականին։

Լրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը լքելուց հետո Ֆերրոուն սկսել է իր միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունը Օքսֆորդի Մագդալենյան քոլեջում՝ Ռոդսի կրթաթոշակով (բայց այդպես էլ չի ավարտել)[26]։

Նա գրել է էսսեներ, հոդվածներ և այլ նյութեր՝ բազմաթիվ հրատարակումների համար, ներառյալ՝ «The Guardian»«Foreign Policy», «The Atlantic», «The Wall Street Journal», «Los Angeles Times» և շատ ուրիշ ամսագրեր[27][28][29][30][31]։ 2013 թվականի հոկտեմբերին Ֆերրոուն պայմանագիր է կնքել «Penguin Press»- ի հետ՝ իր «Pandora's Box: How American Military Aid Creates America's Enemies» գիրքը հրատարակելու համար։ Այդ ժամանակից ի վեր թողարկման իրավունքը փոխանցվել է «HarperCollins» տանը. գրքի թողարկման ամսաթիվը անհայտ է[32]։ 20142015 թվականներին Ֆերրոուն վարել է «Ronan Farrow Daily» հեռուստատեսային նորությունների թողարկումը[33][34][35]։

Այդ ժամանակվանից նա դարձել է լրագրության հետաքննություններով զբաղվող «NBC News»-ի թղթակից։ Աշխատել է «Today Show», «Nightly News» և «Morning Joe» ծրագրերում[36][37][38][39][40][41][42][43]։

2017 թվականի հոկտեմբերին, NBC-ի կողմից մերժվելուց հետո՝ Ֆերրոուն «The New Yorker»-ում հրապարակել է իր հեղինակած հոդվածը՝ բացահայտելով պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից տարիներ շարունակ կատարվող սեռական ոտնձգությունները[44][45]։ 2018 թվականին «The New York Times»- ի և լրագրողներ Ջոդի Կանտորի և Մեգան Թվոհեյի հետ, Ֆերրոուն և «The New Yorker»-ը ստացել են հանրային ծառայության համար Պուլիցերյան մրցանակ[46]։

Ֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերրոուն երկրորդական կերպարներ է հնչյունավորել երկու ճապոնական մուլտֆիլմերի անգլալեզու տարբերակներում՝ «Կոկորիկոյի լանջերից» (2011) և «Քամին ուժգնանում է» (2013)[47][48]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նշանվել է սցենարիստ և փոթքասթեր Ջոն Լոուեթի հետ[49]։ 2011 թվականից նրանք հարաբերությունների մեջ են[49]։

Հայրություն և հարաբերություններ Վուդի Ալլենի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերրոուն չի շփվում իր հոր՝ Վուդի Ալլենի հետ[50][51]։ Նա 2011 թվականին մեկնաբանել է. «Հայրս ամուսնացած է իմ քրոջ հետ։ Դա դարձնում է ինձ և՛ նրա որդին, և՛ աները։ Ահա այդպիսի բարոյական հանցանք...»[52]:

2013 թվականին, այն հարցին, թե արդյոք Ֆերրոուն կարող է լինել Միա Ֆերրոուի նախկին ամուսնու՝ Ֆրենկ Սինատրայի որդին, Միան պատասխանել է, որ «հնարավոր է»։ Ի պատասխան դրան՝ Ֆերրոուն Twitter-ում կատակել է. «Լսեք, մենք բոլորս կարող ենք լինել Ֆրենկ Սինատրայի զավակները»[53]։ 2014 թվականին Վուդի Ալլենը պատասխանել է Ֆերրոուի այս հայտարարությանը. «Ի՞մ տղան է նա, թե՞ ինչպես Միան է ասում, Սինատրայի»։ 2015 թվականին Նենսի Սինատրան, Ֆերրոուի հայրության հետ կապ չունեցող հարցին պատասխանել է. «Նա մեր մի մասնիկն է, և մենք երջանիկ ենք, որ նա կա մեր կյանքում»[54]։ Արդյո՞ք ԴՆԹ թեստեր են անցկացվել հայրության հաստատման համար, հայտնի չէ։ 2015 թվականին Նենսի Սինատրան հերքել է, որ Ֆերրոուն իր համահայր եղբայրն է[55]։ Ֆերրոուն հրաժարվել է քննարկել ԴՆԹ-ն՝ ասելով, որ «Վուդի Ալլենը օրինական և բարոյական հայր է եղել մեր ընտանիքի համար»[56]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Farrow, Ronan War on Peace: The End of Diplomacy and the Decline of American Influence. — New York: WW Norton & Co, 2018. — ISBN 9780393652109
  • Farrow, Ronan Catch and Kill: Lies, Spies, and a Conspiracy to Protect Predators. — Little, Brown and Company, 2019. — ISBN 0316486639

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Son Born to Mia Farrow And Woody Allen // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1987. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 Bard College Alumnus Ronan S. Farrow ’04 Awarded Prestigious Rhodes ScholarshipBard College, 2011.
  3. 3,0 3,1 Alum Ronan Farrow’s Reporting for The New Yorker Wins PulitzerBard College at Simon's Rock, 2018.
  4. Alumni Spotlight: Ronan FarrowWashington Montessori School.
  5. 5,0 5,1 Rhodes Scholar Database
  6. Ronan Farrow(անգլերեն) // The New Yorker / (not translated to en-us)New York City: (untranslated), 1925. — ISSN 0028-792X; 2163-3827
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Lundy D. R. The Peerage
  8. https://www.newyorker.com/news/news-desk/ben-taub-and-ronan-farrow-of-the-new-yorker-win-george-polk-awards
  9. https://time.com/collection/most-influential-people-2018/5217592/ronan-farrow-jodi-kantor-megan-twohey/
  10. «Son Born to Mia Farrow And Woody Allen». The New York Times (անգլերեն). 1987 թ․ դեկտեմբերի 22. 0362-4331.
  11. Eric Lax Woody Allen: A Biography. — 2nd ed. — New York: Vintage Books, 1992. — 182 с. — ISBN 0-679-73847-9
  12. Gross, Terry (2018 թ․ մայիսի 23). «Ronan Farrow: 'I Was Raised With An Extraordinary Sense Of Public Service'». NPR (անգլերեն).
  13. Bard College. «Bard Press Release | Bard College Alumnus Ronan S. Farrow '04 Awarded Prestigious Rhodes Scholarship» (անգլերեն). www.bard.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. «Alumnus Ronan Farrow '99 to Give Commencement Address — Bard College at Simon's Rock - The Early College». 2011 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  15. 15,0 15,1 «Ronan S. Farrow Named 2012 Rhodes Scholar — Bard College at Simon's Rock - The Early College». 2013 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  16. «NYers Named as Rhodes Scholars». NBC New York (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. UNICEF (2007 թ․ մայիսի 3). «UNICEF Youth Spokesperson Ronan Farrow heads call for...». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. «UNICEF Youth Spokesperson Ronan Farrow heads call for universal access to HIV treatment». UNICEF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. «Ronan Farrow: A prominent voice advocating for children in Darfur». UNICEF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  20. «Mia Farrow and Ronan Farrow return to Darfur». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 «Farrow, Ronan». 2013 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  22. «New Activist: Ronan Farrow». NYMag.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  23. «Ronan Farrow - Congressional Staffer Salary Data». www.legistorm.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  24. «State Department Briefing on Afghanistan, Pakistan Policy | IIP Digital». 2013 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  25. «Ronan Farrow making mark as diplomat at young age». SFGate. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  26. «Ronan S. Farrow - The Rhodes Scholarships». 2017 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  27. Farrow, Ronan. «The Real Benghazi Scandal». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  28. Farrow, Ronan (2008 թ․ հունվարի 29). «The U.N.'s Human-Rights Sham». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  29. «Censuring the Censors». Foreign Policy. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  30. Farrow, Ronan (2013 թ․ հունիսի 28). «The real concern: why are so many US government documents classified? | Ronan Farrow». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  31. Farrow, Ronan (2008 թ․ փետրվարի 25). «Ethiopa's war on its own». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  32. «Pandora's Box: How American Military Aid Creates America's Enemies - Ronan Farrow - Hardcover» (անգլերեն). www.harpercollins.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  33. «Ronan Farrow in Talks to Host MSNBC Show (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  34. Fung, Katherine (2014 թ․ փետրվարի 6). «Ronan Farrow's MSNBC Show Will Be Called 'Ronan Farrow Daily'». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  35. «MSNBC pulls 'Ronan Farrow', 'Reid Report'». POLITICO. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  36. TODAY. «Sea World says no more killer whales, but what does that really mean?». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  37. «Ronan Farrow – TODAY show contributor - TODAY.com». TODAY.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  38. TODAY. «Are new voter ID laws unfairly blocking people from the polls?». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  39. MSNBC (2016 թ․ հոկտեմբերի 17). «Syrian Refugees Resettle In Texas After Fleeing War | Morning Joe | MSNBC». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  40. «How social media is changing 2016 race». MSNBC. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  41. «Meet the Gay Muslims Coming Out After the Orlando Massacre». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  42. «Armed Volunteers Stand Watch at Military Recruitment Centers». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  43. «Families of Two Vets Accuse Wisconsin VA Center of Over-Prescribing». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  44. Ronan Farrow From Aggressive Overtures to Sexual Assault: Harvey Weinstein’s Accusers Tell Their Stories(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2017-10-10. — ISSN 0028-792X.
  45. Stelter, Brian. «How NBC gave up Ronan Farrow's explosive Harvey Weinstein scoop». CNNMoney. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  46. Grynbaum, Michael M. (2018 թ․ ապրիլի 16). «The Times and The New Yorker Share the Pulitzer Prize for Public Service». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  47. Truitt, Brian (2013 թ․ դեկտեմբերի 16). «Gordon-Levitt, Blunt head up 'The Wind Rises' U.S. cast». USA Today.
  48. Farrow, Ronan (2012 թ․ օգոստոսի 26). ««Did some voice work for the English language version of Miyazaki's "Poppy Hill." Love those @ghibli_intl guys»». Twitter.
  49. 49,0 49,1 Fernandez, Alexia (2019 թ․ հոկտեմբերի 15). «Ronan Farrow Is Engaged to Jon Lovett». People.
  50. Schulman, Michael (2013 թ․ հոկտեմբերի 25). «Ronan Farrow: The Youngest Old Guy in the Room». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  51. «Ronan Farrow Jokes About Mia Farrow, Frank Sinatra Paternity Story». Us Weekly (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  52. «How Ronan Farrow Won the Internet With Pre-Father's Day Tweet» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  53. «Woody Allen Or Ol' Blue Eyes? What Ronan Farrow's Eye Color Says About Who His Father Is (Not Much)». International Business Times. 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  54. Robinson, Joanna. «Nancy Sinatra Is "Cranky" with Mia Farrow Over Those Frank Sinatra Paternity Rumors». HWD (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  55. «Nancy Sinatra Opens Up About Frank Sinatra, Mia Farrow & Son Ronan». E! Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  56. «Ronan Farrow, the Hollywood Prince Who Torched the Castle». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնան Ֆերրոու» հոդվածին։