Խոսրով Բ
Խոսրով Բ | |
---|---|
Մեծ ��այքի թագավոր | |
Թագադրում | 253-261 |
Ծնվել է՝ | 3-րդ դար |
Մահացել է՝ | 287 սպանություն |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Երկիր | Մեծ Հայք |
Ազգություն | հայ |
Նախորդ | Տրդատ Բ |
Հաջորդող | Տրդատ Գ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Տրդատ Բ |
Երեխաներ | Տրդատ Գ Մեծ և Սուրբ Խոսրովիդուխտ |
Հավատք | Զրադաշտականություն |
Խոսրով Բ (3-րդ դար - 287, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքա (252-260)[1]։ Սպանվել է 287 թվականին՝ Անակ Պարթևի կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Տրդատ Գ Մեծը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի (216-252) որդին էր[2][3][4]։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Երբեմն անվանումով շփոթեցվում է[5] իր պապի՝ Խոսրով Ա-ի (211-252) կամ թոռան՝ Խոսրով Գ Կոտակի հետ (330-338)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։
Կնոջ անունը չի պահպանվել։ Ունեցել է երկու զավակ՝ Տրդատ և Խոսրովիդուխտ։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսրով Բ-ն դավանում էր զրադաշտականություն, և խոչընդոտում էր քրիստոնեության տարածմանը։
Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 71.
- ↑ Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century, p.74
- ↑ Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 74.
- ↑ Cyrille Toumanoff. Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle. Tables généalogiques et chronologiques.(ֆր.) — Rome, 1990. — P. 85.
- ↑ Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.71
|