Jump to content

Գրիգորի Անտոշենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Անտոշենկով
Ծնվել էմարտի 12 (24), 1898
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել է1970
Մահվան վայրՎլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրGorky Drama Theatre?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գրիգորի Անտոշենկով (ռուս.՝ Антошенков, Григорий Иванович, մարտի 12 (24), 1898, Ռուսական կայսրություն - 1970, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի խորհրդային դերասան, ռեժիսոր և ուսուցիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Անտոշենկովը ծնվել է 1898 թվականի մարտի 12-ին։

Նա իր բեմական կարիերան սկսել է 1920 թվականին, կիսամասնագիտական կազմում։ 1923-1931 թվականներին խաղացել է Դնեպրոպետրովսկի թատրոններում (թատրոն Լ. Լյուդվիգովի ղեկավարությամբ, Տ. Շևչենկոյի անվան դրամատիկական թատրոն)։

1931-1934 թվականներին սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1934-1939 թվականներին նա ելույթ է ունեցել Օրենբուրգի, Ուլյանովսկի, Եյսկի, Կիմրի թատրոններում։

1939-1969 թվականներին խաղացել է Գորկու անվան Պրիմորյեի դրամատիկական թատրոնում։ Կատարել է մանկավարժական և ռեժիսորական աշխատանքներ։ Դասավանդել է թատրոնին կից թատերական ստուդիայում (Վլադիվոստոկի թատերական ուսումնարան), որից էլ ծագել է Արվեստի հեռավորարևելյան մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Հեռավոր Արևելքի արվեստի պետական ինստիտուտ)[1]։ 1945 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Մահացել է 1970 թվականին։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1947 թվական)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1954 թվական)
  • ԽՄԿԿ տարածաշրջանային կոմիտեի պատվոգրեր` և Պրիմորեում մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավ��նդի համար

Աշխատանքներ թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Քաղքենիները» (Մաքսիմ Գորկի)` Վասիլի Բեսսեմյոնով
  • «Հատակում» (Մ. Գորկի)` Բուբնով
  • «Կեղծ մետաղադրամը» (Մ. Գորկի)` Յակովլև
  • «Ուկրաինայի տափաստաններում» (Ա. Կոռնեյչուկ)` Գալուշկա
  • «Բռնչենու թավուտ» (Ա. Կոռնեյչուկ)՝ Ռոմանյուկ
  • «Սերգեյ Լազո» (Բոնդերովա)՝ Չերնյակ
  • «Հրացանով մարդուը» (1939 թվական) և «Կրեմլի ճրագները» (1941 թվական) (Նիկոլայ Պոգոդին)՝ Լենին
  • «Անմոռանալի 1919 թվական» (Վս. Վիշնևսկովի, 1950 թվական)` Լենին
  • «Պարտիզաններն Ուկրաինայի տափաստաններում» (Ալեքսանդր Կոռնեյչուկ, 1942 թվական)
  • «Հացը» (Վ. Կիրշոն, 1960 թվական)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Метаморфозы Нины Ярцевой. Из жизни театральной «старухи»». Словесница искусств. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  2. «Культура. Они были великими актёрами. Талант яркий и могучий». Утро России. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]