CL (երգչուհի)
CL | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 씨엘 |
Ի ծնե անուն | Լի Չե Ռին (հանգըլ՝ 이채린) |
Նաև հայտնի է որպես | CL |
Ծնվել է | փետրվարի 26, 1991[1] (33 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007 | –այժմ
Լեյբլ | YG Entertainment, School Boy Records |
Կրթություն | Tsukuba International School? և Seisen International School? |
Անդամակցություն | 2ne1 |
Կապված | 2NE1, G-Dragon, Diplo, Skrillex,PSY |
Կայք | Պաշտոնական կայք |
CL (vocalist) Վիքիպահեստում |
Լի Չե Րին (հանգըլ՝ 이채린, չինարեն՝ 李彩麟, փետրվարի 26, 1991[1], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է CL (Սի Էլ) բեմական անունով, հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, երգերի հեղինակ, կորեական 2NE1 խմբի անդամ[2][3]։
CL-ը զբաղեցրել է «Time» ամսագրի «2014 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Վլադիմիր Պուտինին (3-րդ տեղը Լեդի Գագա)[4][5][6][7][8][9]։ Բայց չի ներառվել պաշտոնական ցուցակում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակներ ու կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Չե Րինը ծնվել է Սեուլում, ֆիզիկայի պրոֆեսորի ընտանիքում[10]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Փարիզում ու Ճապոնիայում, որի շնորհիվ լավ է տիրապետում ֆրանսերենին, ճապոներենին ու անգլերենին[11]։ Նրա հայրը քաջալերում էր երաժշտությամբ հետաքրքրությունն ու երգչուհի դառնալու ցանկությունը։ Մի քանի անգամ նա YG Entertaiment է ուղարկել իր ձայնագրություններից, սակայն պատասխան չի ստացել։ 15 տարեկան հասակում, ինքնուրույն ուղևորվել է YG-ի շենքի մոտ, որպեսզի անձամբ հանդիպի տնօրեն Յան Հյոն Սոկին ու նրան հանձնի իր ձայնագրությունները[11][12]։ Մի քանի ամիսներ շարունակ նա փորձաշրջան է անցել YG-ում[11][12]։
CL-ի Կորեայի երաժշտական ինդուստրիայում առաջին հայնտվելը կայացել է Big Bang-ի «Intro (Hot Issue)» երգի ձայնագրման ժամանակ 2007 թվականին։ Առաջին ձայնագրությունը, որտեղ CL-ը հայտնվել է որպես մասնակից 2008 թվականին երգչուհի Օմ Ջոնհվայի «DJ» երգի ժամանալ, որտեղ կատարում է ռեփ[13]։ Նա նաև մասնակցել է YMGA-ի «What» երգի ձայնագրմանը որպես YG Family-ի անդամ[10]։
2NE1
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ պատրաստվում է հավաքել կանանց նոր խումբ։ Խմբին սկզբնապես պատրաստվում էին անվանել «21», սակայն, քանի որ այդ անունով երաժիշտ արդեն կար, այն պարզապես անվանեցին «2NE1»[14]։ Խմբի առաջնելույթը եղել է 2009 թվականի մայիսի 17-ին։ Ավելի ուշ նրանք թողարկել են իրեն դեբյուտային մինի ալբոմը, իսկ 2010 թվականին՝ առաջին լիարժեք «To Anyone» ալբոմը[15]։ Ալբոմը հաջողակ էր, իսկ խումբը ստացել է 11 տարբեր երաժշտական մրցանակներ[16]։
2014 թվականին թողարկված երկրորդ լիարժեք «Crush» ալբոմի համար CL-ը դարձել է որոշ երգերի խոսքերի հեղինակ և «Crush», «If I Were You» և «Baby I Miss You» երգերի երաժշտությունների համահեղինակ։ Նաև ալբոմի մեջ ներառվել է իր մենակատարային «MTBD» երգը։
Մենակատարային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի օգոստոսին CL-ը մասնակցել է Big Bang խմբի G-Dragon-ի մենակատարային «Heartbreaker» ալբոմի «The Leaders» երգի ձայնագրմանը որպես կատարող ու բառերի հեղինակ։ Մոտավորապես, հենց այդ ժամանակ էլ 2NE1-ի մոտ գործունեական ոչ մեծ դադար էր, իսկ խմբի անդամները ձայնագրում էին մենակատարային սինգլեր։ CL-ը մասնակցել է նաև իր կոլեգա Դառայի «Kiss» երգի կատարմանը որպես հյուր[17]։ CL-ը այնուհետև ձայնագրել է զուգերգ Մինզիի «Please Don’t Go» երգում[18]։
2012 թվականի մարտին CL-ը ռեփեր Կիմ Ջին Պյոյի հետ ձայնագրել է երգ «Adidas Originals»-ի գովազդի համար[19]։
2013 թվականի մայիսին YG Entertainment-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ CL-ը շուտով թողարկելու է իր առաջին մենակատարային սինգլը[20]։ Սկզբնապես երգը կոչվում էր «Bad Girl», սակայն հետագայում վերանվանվում է «The Baddest Female», քանի որ նույն ժամանակահատվածում նման անունով երգ է թողարկում երգչուհի Լի Հյորին[21]։ Երգը թողարկվում է 2013 թվականի մայիսի 28-ին[22]։
2014 թվականի մարտին CL-ն ու G-Dragon-ը հայտնվում են Skrillex-ի «Dirty Vibe» երգի տեսահոլովակում որպես հյուր-կատարողներ։
2014 թվականի հոկտեմբերին YG-ն հայտարարում է, որ CL-ը առաջնելույթ է ունենալու ԱՄՆ-ում որպես մենակատարային կատարող 2015 թվականի ամռանը[23][24]։
Ոճն ու ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2NE1 խմբում CL-ը զբաղեցնում է ավագի, վոկալիստի ու ռեփերի կարգավիճակը[25]։ Երաժիշտների մեջ, ովքեր ազդել են իր ճաշակի ու գործունեության վրա, նա անվանում է 1TYM խմբի ավագ Թեդի Պակին (որը պրոդյուսեր է եղել խմբի թրեքների մեծ մասի համար), Մադոննային[11], Queen-ին ու Լորին Հիլլին[26]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2NE1-ի կազմում
- Հիմնական հոդված` 2NE1-ի սկավառակագրությունը
- Մենակատարային և համատեղ սինգլներ։
Թվական | Երգ | Հիթ-շքերթներ | Ալբոմ |
---|---|---|---|
KOR [18] | |||
2009 | «Please Don’t Go» (Մինզիի հետ) | 6 | To Anyone |
2013 | «The Baddest Female» | 4 | — |
2014 | «MTBD (Mental Breakdown)» | 11 | Crush |
Որպես հյուր-կատարող | |||
2007 | «Hot Issue» (G-Dragon և CL) | — | Hot Issue |
2008 | «DJ» (Օմ Ջոնգ Հվա և CL) | — | D.I.S.C.O |
«A Good Man» (Big Bang) | — | Stand Up | |
«What» (YMGA և YG Family & DJ Wreckx) | — | — | |
2009 | «The Leaders» (G-Dragon և CL & Teddy) | 38 | Heartbreaker |
«Kiss» (Դառա և CL) | 5 | To Anyone | |
2012 | «She’s So (Outta Control)» (M-Flo և 2NE1) | - | Square One |
2013 | «Gettin’ Dumb» (Will.i.am և 2NE1) և Apl.de.ap | - | #willpower |
2014 | «Rose» (Լի Հի և CL) | ||
«Love You To Death» (TaeYang և CL) | Rise | ||
«Dirty Vibe» (Skrillex և Diplo, G-Dragon, ու CL)[27] | — | Recess | |
2015 | «Dr Pepper» (Diplo և CL,Riff Raff,OG Maco) | ||
«Hello Bitches» | |||
«DADDY» (PSY և CL of 2NE1) |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստահաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009: 2NE1 TV (Mnet)
- 2009: Style (կորեերեն՝ 스타일, SBS) (կամեո)
- 2010: 2NE1 TV Season 2 (Mnet)
- 2011: 2NE1 TV Season 3 (Mnet)
- 2011: Ծրագիր Պոդիում Կորեա (3-րդ եթերաշրջան, հյուր-ժյուրի[28]
- 2012: Strong Heart (կորեերեն՝ 강심장(强心臟)), 123—124 սերիաներ
- 2013: Running Man (կորեերեն՝ 런닝맨), 156, 195 սերիաներ
- 2013: SBS Super Match, թռիչքային սերիա
- 2013: Mnet’s Enemy of Broadcasting, 10-րդ սերիա
- 2013: The Bachelor, 4-րդ սերիա
- 2014: SBS Roommate, 4-րդ սերիա
- 2014: America’s Next Top Model N/A
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | 20’s Style Award | — | Հաղթանակ | |
Լավագույն կանացի կատարում- մենակատարային[29] | The Baddest Female | Հաղթանակ | ||
Տարվա երգ | Առաջադրված | |||
2013 թվականի լավագույն կին արտիստ | — | Հաղթանակ | ||
Լավագույն կանացի մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
Լավագույն մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
Լավագույն կին արտիստ | — | Հաղթանակ | ||
Լավագույն մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
2014 | Bonsang Awards | The Baddest Female | Առաջադրված | |
Հայտնիության մրցանակ | Առաջադրված | |||
Լավագույն երգչուհի (Կորեա)[30] | — | Հաղթանակ | ||
Top 10 Style Icons | — | Առաջադրված | ||
2015 | Աշխարհի ամենաազդեցիկ մարդը | — | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/cl.html
- ↑ «CL at Naver Music». Naver Music (Korean). NHN Corp. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Female Big Bang to be Unveiled». KBS Global. Korea Broadcasting System. 2009 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբե��ի 13-ին.
- ↑ «Путин стал персоной года по версии читателей журнала Time». Interfax. 2015 թ․ ապրիլի 10.
- ↑ «Президент Владимир Путин и корейская поп-звезда CL стали персонами года по версии читателей Time». Серебряный Дождь. 2015 թ․ ապրիլի 10.
- ↑ «Путин и поп-звезда CL стали персонами года по версии читателей Time». Lenta.ru. 2015 թ․ ապրիլի 10.
- ↑ «Путин возглавил рейтинг 100 самых влиятельных людей по версии Time». Forbes.ru. 2015 թ․ ապրիլի 11.
- ↑ «Путин обошел Обаму в списке влиятельных людей по версии читателей Time». РИА Новости. 2015 թ․ ապրիլի 10.
- ↑ «Time объявил Путина победителем читательского рейтинга влиятельных людей». Lenta.ru. 2015 թ․ ապրիլի 14.
- ↑ 10,0 10,1 «CL&Minzy». YG Entertainment (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 11,0 11,1 11,2 11,3 Park, Mi-ae (2009 թ․ մայիսի 22). «CL, "데모 테이프 들고 무작정 YG 문 노크"» [CL, "knocked on the YG Entertainment door to hand in my demo tape"]. eDaily SPN (Korean). eDaily. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Uhm Jung Hwa 2008 Mini Album – D.I.S.C.O». YesAsia.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ (կոր.) Lee, Hyae-rin. YG «원조 21에게 미안, '여자빅뱅' 이름 2NE1로 교체» (YG «We apologize to original '21' and Have Changed the Name to 2NE1!! Please forgive us!»). Asia Economy. March 30, 2009.
- ↑ «2NE1 9월9일 '트리플타이틀'로 출격» (Korean). Newsen. 2010 թ�� օգոստոսի 17. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gil, Hye-seong (2010 թ․ հոկտեմբերի 17). «2NE1, '인기가요' 초유 4주연속 1위» [2NE1, 4 unprecedented first place titles on Inkigayo]. Star News (Korean). MoneyToday. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gaon Chart Search: 다라» [Gaon Chart Search: Dara]. Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 18,0 18,1 «Gaon Chart Search: CL». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Adidas Originals release rap campaign videos featuring 2NE1′s CL & Kim Jin Pyo». Allkpop. 6Theory Media. 2012 թ․ մարտի 12.
- ↑ «"Who's Next?"- CL is, with her first solo single!». allkpop. 2013 թ․ մայիսի 15.
- ↑ «2NE1's CL officially changes title of solo debut song to "The Baddest Female"». allkpop. 2013 թ․ մայիսի 23.
- ↑ «The Baddest Female CL releases her solo debut MV». allkpop. 2013 թ․ մայիսի 28.
- ↑ «[Exclusive] CL Debuts in the U.S. as a Soloist Next Spring… To Be Supported by Scooter Braun». YG-LIFE. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
- ↑ «[Exclusive] Scooter Braun Officially Announces CL's American Debut». YG-LIFE. 2014 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «Member Profile: CL». 2NE1 Japanese Website (Japanese). YG Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Park Yeong-ung (2010 թ․ հոկտեմբերի 13). «"박봄은 비욘세?"..2NE1이 밝힌 롤모델은?» ["Park Bom and Beyoncé?" Who are 2NE1's role models?]. Star News (Korean). MoneyToday. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Skrillex, Diplo, G-Dragon & CL’s 'Dirty Vibe': Listen to the EDM/K-Pop Collaboration | Billboard
- ↑ Kim, Sunny (2011 թ․ մարտի 13). «2NE1's CL Guest Judges For Project Runway Korea 3!». MTV K. Viacom International Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
- ↑ «2013 M.net Korean Music Festival Winners list» Արխիվացված 2014-07-14 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-06-12.
- ↑ «CL WON "TOP FEMALE ARTIST (KOREAN)" AWARD AT THE 2014 2ND YINYUETAI V-CHART AWARDS IN BEIJING (APRIL 15, 2014)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CL (երգչուհի)» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սեուլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգչուհիներ
- 2NE1
- Բեմական կեղծանուններ
- Հարավկորեացի երգահաններ
- Հարավկորեացի երգչուհիներ
- Հարավկորեացի մոդելներ
- Հարավկորեացի պարային երաժիշտներ
- Հարավկորեացի պարողներ
- Հարավկորեացի պարուհիներ
- Հարավկորեացի ռեփերներ