Jump to content

Ռենե Մալեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Մալեզ
շվեդ.՝ René Edmond Malaise
Ծնվել էսեպտեմբերի 29, 1892(1892-09-29)[1]
Ստոկհոլմ, Շվեդիա
Մահացել էհուլիսի 1, 1978(1978-07-01)[1] (85 տարեկան)
Rasta
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և միջատաբան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[2]
Ամուսին(ներ)Էսթեր Նորդստրյոմ
 René Malais Վիքիպահեստում

Ռենե Էդմոն Մալեզ (շվեդ.՝ René Edmond Malaise, սեպտեմբերի 29, 1892(1892-09-29)[1], Ստոկհոլմ, Շվեդիա - հուլիսի 1, 1978(1978-07-01)[1], Rasta), շվեդ միջատաբան, սղոցողների դասակարգման մասնագետ, Մալեզի որոգայթի գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Մալեզը ծնվել է Ստոկհոլմում։ Նրա հայրը՝ Էդմոնդ Մալեզը, եղել է խոհարար, ով Ֆրանսիայից տեղափոխվել էր Շվեդիա։ Մայրը՝ Ավգուստա Սեդերկվիստը, այգեպանի դուստր էր[3]։ 1910-ական թվականներին թռչնաբան Ստեն Բերգմանի հետ միասին նա մի քանի գիտարշավներ է կատարել դեպի Լապլանդիա[4]։ 1912 թվականին ավարտել է Ստոկհոլմի միջնակարգ դպրոցը։ Բանակում ծառայելուց հետո ընդունվել է Ստոկհոլմի համալսարանի քոլեջ, որտեղ 1918 թվականին ստացել է բակալավրի կոչում[3]։

1920-1922 թվականներին Մալեզը, Բերգմանը և բուսաբան Էրիկ Հուլտենը գիտարշավ են կազմակերպել դեպի Կամչատկա[4]։ 1922 թվականին նրա ուղեկիցները վերադարձել են տուն, իսկ Մալեզը մնացել է Կամչատկայում։ 1923 թվականի փետրվարին այստեղ նա փրկվել է երկրաշարժից և ցունամիից, որոնք օվկիանոս են տարել նրա նավը, սննդի պաշարները, հավաքածուները և լուսանկարները։ 1923 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում գտնվելու ժամանակ Մալեզը քիչ էր մնում հզոր երկրաշարժի զոհ դառնար։ Այս երկրաշարժի արդյունքում զոհվել է ավելի քան 100000 մարդ։ Նույն 1923 թվականին Մալեզը հայտնվել է Վլադիվոստոկում, ապա գնացքով ուղևորվել է Մոսկվա տրանսսիբիրյան երկաթուղով, չունենալով իր հետ անհրաժեշտ փաստաթղթերը ԽՍՀՄ-ում գտնվելու համար։ 1923 թվականի աշնանը Մալեզը Ֆինլանդիայի տարածքով վերադարձել է Շվեդիա։

1924 թվականին Մալեզը Էսթեր Նորդստրյոմի հետ վերադարձել է Կամչատկա։ Նրանք ամուսնացել են 1925 թվականին, իսկ 1927 թվականին ամուսնալուծվել են։ 1927-1930 թվականներին Մալեզեն ղեկավարել է սամույրների ֆերմա։ 1930 թվականին նա Վլադիվոստոկ – Մոսկվա- Լենինգրադ ճանապարհով վերադարձել է Շվեդիա՝ այդ ընթացքում հավաքելով կենդանաբանական նյութեր[3]։

1933 թվականին Մալեզն ամուսնացել է Էբբե Սոդերհելի հետ[3]։ Նույն թվականին նրանք արշավախմբի հետ մեկնել են Բիրմա։ Ամուսինները լավ հարաբերություններ են պահպանել տեղի բնակչության հետ՝ նրանց մատուցելով ամենապարզ բժշկական օգնություն։ Այս արշավախմբի ժամանակ Մալեզը քիչ է մնացել դառնա ափիոնի մաքսանենգների զոհ[3]։

1935-1959 թվականներին Մալեզը աշխատել է Շվեդիայի բնության պատմության թանգարանի միջատաբանական բաժնում։ Թանգարանում աշխատանքի ընթացքում նա պատասխանատու է եղել միջազգային կապերի համար, քանի որ սահուն խոսել է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն։ 1938 թվականին Ուփսալայի համալսարանից ստացել է լիցենիատի գիտական աստիճան։ 1945 թվականի մայիսին փիլիսոփայության դոկտորի կոչման համար Լունդի համալսարանում պաշտպանել է թեզ[3]։ 1950-ականներից Մալեզը սկսել է հետաքրքրվել երկրաբանությամբ և պաշտպանել է երկրի ընդերքի սեղմման վերաբերյալ Նիլս Օդների մերժված վարկածը։ Ըստ այդ գաղափարների՝ երկրի ընդերքը փականների համակարգ է, որոնք ջերմաստիճանից կախված բարձրանում կամ իջնում են և չեն շարժվում միմյանց համեմատ։ Մալեզը կարծում էր, որ այդ վարկածով կարելի է բացատրել առասպելական Ատլանտիդա կղզու գտնվելու վայրը Միջատլանտյան լեռնաշղթայի շրջանում։ Օդների և Մալեզի այս տեսակետները մերժվեցին ժամանակակից երկրաբանների և երկրաֆիզիկոսների կողմից[3]։

Ռենե Մալեզը մահացել է 1978 թվականի հուլիսի 1-ին, սրտի կաթվածից՝ 86 տարեկան հասակում[3]։

Գիտական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալեզի որոգայթ

1934 թվականին Բիրմայում գիտարշավի ժամանակ Մալեզը հնարել է միջատներ որսալու նոր տիպի որոգայթ՝ վրանի տեսքով։ Դրա նկարագրությունը նա հրապարակել է 1937 թվականին «Entomologisk tidskrift» ամսագրում[4]։ Կամչատկա և Հարավարևելյան Ասիա կատարած գիտարշավների ընթացքում Մալեզը հավաքել է հսկայական քանակությամբ բուսաբանական, կենդանաբանական, հնէաբանական և ազգագրական նյութեր։ Միայն Բիրմա կատարած գիտարշավների ընթացքում հավաքվել է միջատների մոտ 100000 նմուշ, մոտ 600 չորացրած բույսերի հավաքածու, մոտ 1700 քաղցրահամ ջրերի ձուկ, մոտ 100 սողուն և երկկենցաղ։ Նրա հավաքած սղոցողների 75%-ը (միջատների խումբ, որոնցում Մալեզը մասնագիտանում էր որպես դասակարգող) նկարագրվում է որպես գիտության համար նոր տեսակներ։ Եղել է «Entomologisk Tidskrift» ամսագրի խմբագիրը[3]։

Մալեզեի նկարագրած որոշ տաքսոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Մալեզի անվանված որոշ տաքսոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Malaise R. Jakter och jordbävningar: Öden och äventyr i fjärran Östern. — Uppsala: Lindblad Förlag, 1924. — 170 p.
  • Malaise R. A new insect-trap (англ.) // Entomologisk Tidskrift : journal. — 1937. — Vol. 58. — P. 148—160. — ISSN 0013-886X.
  • Malaise R. Tenthredinoidea of south-eastern Asia. — Lund: Entomologiska sällskapet, 1945. — 288 p. — (Opuscula entomologica, Supplementum 4.).
  • Malaise R. Atlantis: en geologisk verklighet. — Stockholm: AB Nordiska Bokhandeln, 1951. — 227 p.
  • Malaise R. New Oriental saw-flies (Hymenoptera, Tenthredinidae) (англ.) // Entomologisk Tidskrift : journal. — 1961. — Vol. 82, no. 3—4. — P. 231—260. — ISSN 0013-886X.
  • Malaise R. New genera and species of the subfamily Blennocampinae (Hymenoptera, Tenthredinidae) (англ.) // Entomologisk Tidskrift : journal. — 1964. — Vol. 85, no. 1—2. — P. 20—39. — ISSN 0013-886X.
  • Malaise R. Atlantis: a verified myth. — Stockholm: Affärstryckeriet i Norrtälje, 1973. — 38 p.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шёберг Ф. Ловушка Малеза, или О счастье жить в плену необычной страсти, мухах и причудах судьбы / Пер. со швед. А. Савицкой. — М.: Астрель, 2012. — 320 с. — ISBN 978-5-271-39924-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մալեզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մալեզ» հոդվածին։