Պակ Չան Ուկ
Պակ Չան Ուկ 박찬욱 | |
---|---|
Պակ Չան Ուկը Կանի կինոփառատոնի ժամանակ (2009) | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա[3] |
Կրթություն | Սոգանի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոքննադատ, քաղաքական գործիչ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0661791 |
Պակ Չան Ուկ, (կոր.՝ 박찬욱, 朴贊郁, [pak̚t͡ɕʰanuk̚ ], ծնվ. օգոստոսի 23 1963, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական կինոռեժիսոր, սցենարիստ և նախկին կինոքննադատ։ Կորեական և միջազգային կինոմրցանակների բազմակի դափնեկիր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակ Չան Ուկը ցանկացել է դառնալ գեղարվեստական քննադատ և դրա համար փորձել է ընդունվել Սեուլի համալսարանի էսթետիկայի ֆակուլտետ։ Ի վերջո նա ընդունվել է Սոգանի մասնավոր կաթոլիկ համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ[4]։ Չորս տարվա ընթացքում Պակը փիլիսոփայության միայն մեկ կուրս է անցել, որի ընթացքում չի կարողացել հիմնավոր ուսումնասիրել առարկան, հանուն որի ընդունվել էր համալսարան։ Որոշ դեգերումներից հետո նա տարվել է լուսանկարչությամբ և դարձել լուսանկարչական ակումբի անդամ[4]։
Դեռևս ուսանողական տարիներին տեսնելով Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» կինոնկարը, շատ է ազդվել, և որոշել է դառնալ կինոռեժիսոր[4]։ Հիչքոքից բացի նրա վրա ազդեցություն են թողել Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Կաֆկայի, Դոստոևսկու, Բալզակի, Զոլայի, Ստենդալի, Օսթինի և Վոննեգուտի ստեղծագործությունները[4]։
Համալսարանում նա ստեղծել է «Club Movie Gang» անվանումով կինոսիրողների ակումբ։ Ուսումն ավարտելուց և փիլիսոփայական գիտական աստիճան ստանալուց հետո, որոշե�� է ֆիլմեր նկարահանել, որոնք ավելի լավը կլինեն քան այդ պահին Կորեայում արդեն եղածները։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - Դատ (կարճամետրաժ) - Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն
- 2000 - Անվտանգության միացյալ զոնա - Բեռլինի միջազգային կինոփառատոն 2001
- 2002 - Համակրանք պարոն Վրիժառությանը - Բեռլինի միջազգային կինոփառատոն 2003
- 2003 - Օլդբոյ - Կանի միջազգային կինոփառատոն 2004
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005. Park's Montage (박찬욱의 몽타주). 마음 산책. 299 էջ. ISBN 89-89351-81-2.[5][6]
- 2005. Park's Hommage (박찬욱의 오마주). 마음 산책. 528 էջ. ISBN 89-89351-82-0.[7][8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #131384414 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Интервью Пак Чхан-Ука для "The Hollywood Reporter"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=1990820 (կոր.)
- ↑ http://book.daum.net/detail/book.do?bookid=KOR9788989351818 Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (կոր.)
- ↑ http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=1990821 (կոր.)
- ↑ http://book.daum.net/detail/book.do?bookid=KOR9788989351825 Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (կոր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Չան Ուկ» հոդվածին։ |
|