Մորիս Սվոդեշ
Մորիս Սվոդեշ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1909[1] Հոլյոկ, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 20, 1967[1][2] (58 տարեկան) Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Ազգային պո��իտեխնիկական ինստիտուտ և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[2] |
Գործունեության ոլորտ | ամերիյան հնդկացիների լեզուներ |
Ալմա մատեր | Եյլի համալսարան[2] և Չիկագոյի համալսարան[2] |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[3] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Մերի Հաաս |
Մորիս Սվոդեշ (անգլ.՝ Morris Swadesh, հունվարի 22, 1909[1], Հոլյոկ, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 20, 1967[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), ամերիկացի լեզվաբան, մարդաբան, ժամանակագրական լեզվաբանության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1909 թվականին Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում, պատմական Բեսարաբիայից ներգաղթած հրեաների ընտանիքում։ Սվոդեշը տիրապետում էր իդիշին, ռուսերենին, անգլերենին։ Ավարտել է Չիկագոյի համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան։ Եղել է Էդուարդ Սեպիրի ուսանողը։ Այնուհետև հետևելով Էդուարդ Սեպիրին՝ տեղափոխվել է Եյլի համալսարան, իսկ 1933 թվականին ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան[4]։
Սվոդեշը 1937-1939 թվականներին դասավանդել է Վիսկոնսին-Մադիսոն համալսարանում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է ԱՄՆ-ի բանակում և Ռազմավարական ծառայությունների գրասենյակում[4]։
Պատերազմի ավարտից հետո նա աշխատաքի է անցել Նյու Յորքի քաղաքային քոլեջում, բայց 1949-ին հեռացվել է՝ կոմունիստական կուսակցությանը անդամակցելու պատճառով[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվոդեշն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Ամերիկայի բնիկների լեզուների նկատմամբ և 1930-ական թվականներին լայնածավալ դաշտային աշխատանքներ է իրականացրել ամբողջ Հյուսիսային Ամերիկայում՝ Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Նա լեզվաժամանակագրության և լեզվավիճակագրության առաջատարներից մեկն էր, և հայտնի է նրանով, որ ստեղծել է «Swadesh» ցուցակը․ Սվոդեշի կազմած ցուցակը բաղկացած է 100, 200 կամ 215 բազային լեզվական նշաններից, որոնք ընկած են լեզուների ցեղակցության որոշման մեթոդի հիմքում[4]։
Սվոդեշը կարծում էր, որ իր մեթոդով հնարավոր է խոր կապեր գտնել միմյանց հետ ակնհայտորեն կապ չունեցող լեզուների միջև։ Այդպիսով նա միավորում էր լեզվաընտանիքներն ու ենթադրում մեկ միասնական նախալեզվի գոյությունը[4]։
Նրա տեսությունները, սակայն, հաճախ հակասական էին։
Սվոդե��ը մահացել է Մեխիկոյում 1967 թվականի հուլիսին[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950. "Salish internal relationships", International Journal of American Linguistics 16, 157-167
- 1952. "Lexicostatistic dating of prehistoric ethnic contacts", Proceedings American Philosophical Society 96, 452-463
- 1955. "Towards greater accuracy in lexicostatistic dating", International Journal of American Linguistics 21, 121-137
- 1962. "Linguistic relations across the Bering Strait", American Anthropologist 64, 1262-1291
- La linguistica como instrumento de la prehistoria, Mexico, 1960
- The origin and diversification of language, L., 1971[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.jstor.org/stable/411975?seq=1
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 William Strazny, "Morris Swadesh: Critical Essay", William Strazny Website, accessed October 25, 2009
- ↑ David H. Price. (2004). Threatening Anthropology: McCarthyism and the FBI's Surveillance of Activist Anthropologists. Duke University Press p. 102–105
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Esterhill, Frank. 2000. Interlingua Institute: A History. New York: Interlingua Institute.
- Newman, Stanley. 1967. "Morris Swadesh (1909-1967)." Language 43.
- Price, David H. 1997. "Anthropologists on trial" Արխիվացված 2016-03-21 Wayback Machine, Paper presented at the Annual Meeting of the American Anthropological Association, Washington, D.C., November 1997
- Ruhlen, Merritt. 1994. On the Origin of Languages: Studies in Linguistic Taxonomy, Stanford, California: Stanford University Press.
|
- Հունվարի 22 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 20 մահեր
- 1967 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լեզվաբաններ
- Ամերիկացի մարդաբաններ
- Ամերիկացի կոմունիստներ
- 20-րդ դարի լեզվաբաններ