Jump to content

Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն

Հայաստանի տեղագրությունը
ՀիմնադրվածՀոկտեմբերի 21, 2022
ԼուծարվածՀոկտեմբերի 27, 2022
Տարածաշրջան{{{2}}} Հայաստան
ՂեկավարՌոբերտ Արկադիուս Տկաչուկ
Վերադաս կազմակերպությունԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն

Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը տեղակայվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն տեղակայվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացրած սեպտեմբերյան հարձակումից հետո[1]։

Միջոցառումների ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական կողմից Եվրոպական միության մոնիտորինգի 40 փորձագետների հետ միասին ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը[2]։

2022 թվականի հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ-ն հաստատեց, որ Հայաստանի կառավարության խնդրանքով՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը Հայաստանում կտեղակայվի «կարիքների գնահատման խումբ»։ Խումբը բաղկացած էր միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից։ Խումբը գնահատեց իրավիճակը սահմանային որոշակի տարածքներում և խորհրդակցություններ անցկացրեց միջազգային գործընկերների հետ[3]։

2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՄ-ն հաստատեց, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը անկախ է և ԵՄ առաքելության հետ կապ չունի։ Սակայն ԵՄ առաքելությունը կհամագործակցի բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի[4]։

2022 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության հետ, որը գլխավորում էր ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկը։ Միրզոյանը հույս հայտնեց, որ «առաքելության գործունեությունը, դիտարկումներն ու եզրափակիչ զեկույցը որպես օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կծառայեն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ»[5][6]։

2022 թվականի հոկտեմբերի 24-ին ԵԱՀԿ գնահատման առաքելության անդամները այցելեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ[7]։ Առաքելության անդամները հանդիպեցին տեղական ներկայացուցիչների հետ և այցելեցին Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած համայնքներ[8][9]։

2022 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց ԵԱՀԿ առաքելության հետ։ Հանդի��ման ընթացքում գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ[10]։

2022 թվականի հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը հանդիպեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Առաքելությունը ներկայացրեց իր իրականացրած աշխատանքները և արձանագրած վնասները։ Հովհաննիսյանը, իր հերթին, կարևորեց «հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգության կազմակերպություն ներգրավվածությունը»[11]։

  • Հայաստան Հայաստան - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջմղմանը[12]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա - Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարեց. «Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակումներից հետո այս որոշումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գործողությունների արդյունքն է։ ԵԱՀԿ-ի այս առաքելության ծավալումը լրացուցիչ ներդրում կունենա Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում»[13]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարեց. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման ԵԱՀԿ գործիքների ակտիվացմանը, ներառյալ Հայաստանի տարածքում կարիքների գնահատման առաքելության ստեղծմանը»[14]։
  • Ադրբեջան Ադրբեջան - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատեց առաքելությանը՝ կարծելով, որ այն պա��տոնական մանդատ չի ունեցել, և որ նրա զեկույցները չպետք է դիտարկվեն որպես ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր[15]։
  • Ռուսաստան Ռուսաստան - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Արևմուտքի այս քայլերը սպառնում են հավասարակշռությանը, որը ձեռք է բերվել բարդ պայմաններում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ»[16]։
  • Թուրքիա Թուրքիա - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դատապարտեց այս «անընդունելի» որոշումը՝ հայտարարեց, որ այն հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սեփական կանոններին[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «OSCE sends a needs assessment team to Armenia».
  2. «Sending OSCE observers to Armenia-Azerbaijan border in addition to EU mission under discussion». October 18, 2022.
  3. «OSCE sends a needs assessment team to Armenia». October 19, 2022.
  4. «Q&A EU Monitoring Capacity to Armenia». European External Action Service.
  5. «The Foreign Minister of Armenia received the members of OSCE needs assessment mission». www.mfa.am.
  6. «Ararat Mirzoyan received members of OSCE needs assessment mission». www.1lurer.am.
  7. «OSCE needs assessment team visits Armenia's Syunik».
  8. «OSCE mission visits Syunik to see consequences of Azeri aggression». October 24, 2022.
  9. «OSCE representatives visit villages affected by Azerbaijani aggression in Syunik Province». news.am.
  10. «The Secretary of the Security Council Armen Grigoryan Received the Members of the OSCE Needs Assessment Mission | www.aravot-en.am».
  11. «OSCE needs assessment mission briefs deputy FM on their work in Armenia». news.am.
  12. «FM Meeting with French Foreign Minister Catherine Colonna "Baku's 'War Rhetoric' Undermines Regional Normalization Efforts"». massispost.com.
  13. «Lacote: OSCE observation mission deployment will contribute to respect of Armenia territorial integrity». news.am.
  14. «Response to the Report of the Chairperson-in-Office». osce.usmission.gov.
  15. Azerbaijan, Əli Mahmudlu-Frontend Web Developer- Edumedia. «Xarici İşlər Nazirliyi | XİN». www.mfa.gov.az.
  16. 16,0 16,1 «Russia blasts West's 'impudent' approach on Azerbaijan-Armenia dispute». aa.com.tr.