Կեոս
Կեոս | |
---|---|
Տեսակ | տիտաններ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Ուրանոս |
Մայր | Գեա |
Ամուսին | Փեբե |
Զավակներ | Աստերիա, Լատոնա, Lelantos?, Aphirape? և Լետո |
Կեոս (հին հունարեն՝ Κοῖος, Կոյոս, թարգմանաբար՝ "հարց, հարցադրում"[1]), Տիտան հունական դիցաբանությունում, Ուրանոսի և Գեայի հսկա որդի։ Նրա համարժեք կերպարը Լատինական դիցարանում Պոլյուսն է, երկնային կամարը պահող սյունի մարմնավորում ում շուրջը պտտվում է երկնակամարը։
Դիցաբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և մյուս տիտանները Կեոսը չուներ զգալի դեր հին հունական կրոնում, նա հայտնվում է միայն տիտանների ցանկում, սակայն կարևոր դեր է ունեցել, որպես հետնորդների ծնող։ Իր քրոջ, Փեբեյի հետ միասին, դարձել են Լետոյի և Աստերիայի ծնողները[2]։ Լետոն իր հերթին Զևսի (տիտաններ Կռոնոսի և Հռեայի որդին) հետ ծնել են Արտեմիսին և Ապոլլոնին։
Կեոսին վերագրվում էր ռացիոնալ մտածելակերպ, իսկ նրա կնոջը, Փեբեյին կանխագուշակման կարողությունը, այսպիսով զույգը միասին տիրապետում էր տիեզերքում բոլոր գիտելիքներին։ Մյուս տիտանների հետ միասին Կեոսը մարտնչում էր Զևսի և մյուս Օլիմպոսի աստվածների դեմ Տիտանոմախայի ժամանակ։ Պատերազմում պարտություն կրելուց հետո Կեոսը իր եղբայրների հետ բանտարկվեց Տարտարոսում։ Ավելի ուշ Կեոսը խելագարվում է, ազատվում իր կապանքներից և փորձում փախչել, սակայն նրան բռնում ու ետ է վերադարձնում Կերբերոսը[3]։