Լալա Մնացականյան
Լալա Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1957 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 22, 2024[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Արմենիա Թի-Վի և Շարմ Հոլդինգ |
Ծնողներ | մայր՝ Էլիզա Գյուլեսերյան |
Ամուսին(ներ) | Աշոտ Համբարձումյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Լալա Բաբկենի Մնացականյան (հոկտեմբերի 8, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2024[1], Երևան, Հայաստան[2]), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ։
Գեղանկարիչ, բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը[3], եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի համար 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել 2024 թվականի հունիսի 22-ին[4]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 - Սմերալդինա՝ Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
- 1976 - Օգյուստինա՝ Ռոբեր Թոմաի «Ութ Սիրագորով կանայք»
- 1978 - Գիզա՝ Ռուդոլֆ Լոտարի «Արքա Առլեքին»
Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1980 - Ռոզալիա Պավլովնա՝ Վ. Մայակովսկու «Փայտոջիլ»
- 1979-1980 - Մեզալյապսովա՝ Վ. Մայակովսկու «Բաղնիք»
- 1979-1980 - Գերտրուդ՝ Ա. Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը»
- 1979 - Պոլի Փիչըմ՝ Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»
- 1979-1980 - Սոնյա՝ Ա. Չեխովի «Քեռի Վանյա»
- 1980 - Լիկա՝ Ա. Զուրաբովի «Երկու քույր»
- 1984 - Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 - Արմինե՝ Ժ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը»
- 1982 - Անահիտ՝ Գ. Սարգսյանի «Հորովել»
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 - Մարինա՝ Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս»
- 1985 - արքայադուստր՝ Ս. Մարշակի «12 ամիս»
- 1986 - հաղորդավար՝ Մ. Շատրովի «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա»
- 1987 - Նիննուչա՝ Է. դե ֆիլիպոի «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը»
- 1989 - Լիզա՝ Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները»
- 1991 - Սորրենտինո՝ Ջ. Մառոտտաի և Բ. Ռանդոմեի «Այրիներ սփոփողը»
«Մետրո» թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - Էվա՝ Ա. Նիկոլայիի «Սեր մինչ ի մահ»
- 1995-1996 - Մերի՝ Ա. Աղասարյանի «Ուիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ»
- 1997-1998 - Էսթեր՝ Ժ. Պ. Սարտր «Դռնփակ»
Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
- 2009 - Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստաթատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982-1983 - Լուսիկ՝ Հ. Պարոնյանի «Բարսեղ աղան և ուրիշները»
- 1983 - Ոստիկան՝ Լ. Միրիջանյանի «Քաջ Նազար»
- 1984 - Ժանեթ՝ Ի. Դրուցեի «Հանուն հողի և արևի»
- 1984 - Մերի՝ Ջեքսոնի «Աստված մեզ օգնական»
- 1984 - Մաշա ՝ Վ. Արրոի «Տեսեք ով է եկել»
- 1984 - Վարյա ՝ Ա. Կազանցևի «Անտոնը և ուրիշները»
- 1986 - Հասմիկ՝ Ա. Այվազյանի «Արալեզ»
- 1989 - Նարգիզ՝ Ա. Ահարոնյանի «Թթխմոր»
- 1994 - Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»
Ռադիոթատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 - Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
- 1983 - Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
- 1983 - Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
- 1984 - գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
- 1984 - Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
- 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
- 1991 - Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»
Հաղորդաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 - Մանուկով աղախին - «Ձիավոր, որին սպասում են»
- 1992 - Ուսուցչուհի - «Ընկեր Փանջունի»
- 2015 - «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
- 2015 - «Ճամբարում»
- 2020 - «Պապա»
- 2022 - «Մանյունյա»
Հեռուստաֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - Լալա «Մեր բակը 1»
- 1997 - ծաղկավաճառ «Սիրված երգեր 1»
- 1998 - սրճարանի տիրուհի «Սիրված երգեր 2»
- 1998 - Լալա «Մեր բակը 2»
- 2005 - Լալա «Մեր բակը 3»
- 2015-2016 «Ընտանյոք հանդերձ» սիթքոմ
- 2017 -2018 - «Բացի՛ր աչքերդ»
- 2017-2018 - «Ոսկե դպրոց» սիթքոմ
- 2021 Լալա - «Մեր բակը 25 տարի անց»
- 2021 - «Անավարտ ճանապարհ»
- 2022 - «Հյուրերն անցյալից»
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 - «Հեքիաթները», Հ. Թումանյան, Հանրային հեռուստատեսություն
- 2001 - «Շղթայված Պրոմեթևսը», Էսքիլեսի համանուն ողբերգության
- 2002 - «Ամբողջ կյանքում գնում ենք մի խուրձ խոտի ետևից» երաժշտական ֆարս, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն
- 2007 - «Զվարճալի մանրապատումներ», Հ. Պարոնյան, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
- 2012 - «Մայրը», Կ. Չապեկ, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 - «Էլ դու սուս» երգիծա��ան ծրագիր
- 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
- 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
- 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր
«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 - «Էդքան էլ ճիշտ»
- 2008 - «Վարպետն ու Մարգարիտան»
- 2009 - «Թաքնված տաղանդը»
- 2010 - «Ֆուտբոլը»
- 2011 - «Նվերը»
Կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 - Ասմունքի հանրապետական մրցանակաբաշխության առաջին մրցանակ
- 1978 - Յախոնտովի անվան ասմունքի համամիութենական մրցանակաբաշխություն
- 2004 - «Արմմոնո 2» թատերական փառատոն. «Կերպարի ստեղծման արտիստիզմ»-ի համար «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գ.Մարկեսի
- 2004 - Դոցենտի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
- 2005 - Կիևի «Վիդլուննյա» Միջազգային թատերական փառատոն. «Կանացի լավագույն դերակատարում», «Հանդիսատեսի համակարանք» և «Բեմական հմայք» մրցանակներ «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի
- 2006 - Հայաստանի վաստակավոր արտիստ
- 2008 - Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
- 2012 - Բրեստի «Բելայա Վեժա» Միջազգային թատերական փառատոն. «Հանդիսատեսի համակարանք» "Մայրը" ներկայացման համար ըստ Կարել Չապեկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարծում ես ոտքի՞ կկանգնենք. երբեք այդքան կոտրված չէի տեսել Լալային
- (100 մոնոլոգ) «Զգուշացե՛ք լուրջ մարդկանցից». Լալա Մնացականյան
- Սերիալները հասարակությանը տանում են դեպի տգիտություն և անճաշակություն. Լալա Մնացականյան Արխիվացված 2016-03-03 Wayback Machine 26 հուլիսի 2012
- Հրավիրել էր Լալա Մնացականյանը 31 օգոստոսի 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալա Մնացականյան» հոդվածին։ |
|