Հոգեբանության մեթոդներ
Հոգեբանության մեթոդներ, հետազոտական միջոցների, գործիքների համակազմ հոգեկան տարբեր երևույթների, գործընթացների առանձնահատկությունների, օրինաչափությունների հետազոտության համար։ Ընդհանուր առմամբ, մեթոդը կարելի է սահմանել որպես միջոց հետազոտության օբյեկտի և առարկայի ճանաչողության մեջ արդյունքների հասնելու համար։ Հետազոտության առարկայի սահմանումը և հետազոտության համապատասխան մեթոդի ընտրությունը կախված է հետազոտողի տեսաական ուղղվածությունից, դրա համար էլ մեթոդը կարելի է դիտարկել որպես տեսական, կոնցեպտուալ սկզբունքների համագումար, որոնց համագումարը կազմում է գիտության մեթոդաբանությունը։ Հետազոտության մեթոդներում որոշարկվում, առարկայանում է գիտության մեթոդաբանությունը, իրենց հերթին, մեթոդները որոշարկվում են ուսումնասիրվող օբյեկտի և առարկայի վերաբերյալ տվյալների հավագրման, վերլուծության տարբեր ընթացակարգերի, օպերացիաների, և կանոնների մեջ։ ՙՄեթոդի առարկայացման արդյունքը մեթոդիկան է[1][2] :
Գիտության մեթոդաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած գիտություն արդյունավետ զարգանալու համար հիմվում է որոշակի սկզբնական դրույթների վրա, որոնք պատկերացում են տալիս ուսումնասիրվող երևույթների վերաբերյալ։ Այդպիսի դրույթների դերում հանդես են գալիս գիտության մեթոդաբանությունը և տեսությունը[3]։ Գիտության մեթոդաբանությունը ցույց է տալիս, թե ինչ պետք է ուսումնասիրի տվյալ գիտությունը[4], ուղենշում է այն միջոցների մշակումը, որոնք թույլ կտան հեշտությամբ դուրս բերել ուսումնասիրվող երևույթի առանձնահատկությունները, այսինքն՝ առաջադրում է տվյալ գիտությանը համատասխանող մեթոդների համակազմ[5]։
Մեթոդաբանությունը տեսական և պրակտիկ գործունեության կազմակերպման և կառուցման սկզբունքների և միջոցների համակարգ է, ինչպես նաև ուսւմունք այդ համակարգի մասին։ Այն հանդես է գալիս որպես շրջապատող իրականության ճանաչողության գիտականորեն և հասարակայնորեն հաստատված սկզբունքների և նորմատիվների համակարգ, տեսական ռեֆլեքսիայի, վերլուծության ձև։ Առանձնացվում են գիտության մեթոդաբանության երեք հիմնական մակարդակներ[6].[7].
- Ընդհանուր՝ փիլիսոփայական, մեթոդաբանություն. ապահովում է հստակ պատկերացումներ աշխարհի զարգացման մասին առավել ընդհանուր կանոնների, օրինաչափությունների վերաբերյալ։ Որպես համընդհանուր գիտական մեթոդներ հանդես են գալիս գիտական վերլուծության, սինթեզի մեթոդները, դիալեկտիկական մեթոդը, մոդելավորման, դասակարգման մեթոդները, որոնք կիրառվում են գիտության ցանկացած բնագավառում[8]։
- Հատուկ մեթոդաբանություն կամ հենց կոնկրետ գիտության մեթոդաբանություն. թույլ է տալիս տվյալ գիտությանը ձևակերպելու սեփական ներգիտական կանոններն ու օրինաչափությունները, որոնք վերաբերում են հենց իր կողմից ուսումնասիրվող երևույթներին, ֆենոմեններին
- Մասնավոր մեթոդաբանություն. կոնկրետ գիտության հետազոտական հնարների, մեթոդների, մեթոդիկաների, միջոցների համագումար ուսումնասիրվող երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության համար[9]։
Հոգեբանության մեթոդաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական գիտության ընդհանուր մեթոդաբանական սկզբունքները հիմնված են աշխարհի ճանաչողության դիալեկտիկական-մատերիալիստական մոտեցման վրա։ Վերջինիս հիմնական սկզբունքներն են.
- Մեզ շրջապատող աշխարհը նյութական է՝ կազմված մատերիայից։
- Մատերիան առաջնային է, իսկ գիտակցությունը՝ երկրորդային. «մատերիան գտնվում է անընդհատ շարժման, զարգացման մեջ և ենթարկվում է հետևյալ կանոններին. հակադրությունների պայքար և միասնություն, քանակական փոփոխություններից՝ որակական փոփոխություններ, բացասման բացասում»,
- Մատերիայի շարժումն ու փոխազդեցությունը որոշում է օբյեկտիվ իրականության երևույթների, մասնավորապես՝ հոգեկանի առանձնահատկությունները։
- Հոգեկան բարձր զարգացած մատերիայի հատկություն է, գլխուղեղի գործառույթ։
- Շրջապատող աշխարհը և հոգեկանն անցել են էվոլյուցիայի և զարգացման երկարատև ճանապարհ[10]
Հատուկ մեթոդաբանական սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության հատուկ մեթոդաբանական սկզբունքներն են.
- Դետերմինիզմի (պատճառականության) սկզբունք. հոգեկան երևույթների պատճառականությունը նշանակում է, որ նրանք միջնորդավորվում են բնական և սոցիալական պայմաններով և փոխվում այդ պայմանների փոփոխությամբ։
- Գործունեության և գիտակցության միասնություն. նշանակում է, որ գիտակցությունն ու գործունեությունը հակադիր չեն միմյանց, բայց նույնական էլ չեն, այլ կազմում են անքակտելի միասնություն։ Գիտակցությունը ծագում, զարգանում և դիսևորվում է գործունեության մեջ, գործունեությունն էլ հանդես է գալիս որպես գիտակցության ակտիվության ձև. գիտակցությունն ապահովում է գործունեության ակտիվությունը։
- Զարգացման սկզբունք. նշանակում է, որ հոգեկանը կարող է հստակ բացատրվել միայն այն դեպքում, երբ դիտարկվի զարգացման գործընթացում և որպես այդ զարգացման արդյունք։
- Անձնային մոտեցման սկզբունք. հետազոտողներին կողմնորոշում է մարդու անհատական, սոցիալ-հոգեբանական բոլոր առանձնահատկությունների վրա[10][11]։
Մասնավոր մեթոդաբանական սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության մասնավոր մեթոդաբանաությունն իրենից ներկայացնում է կոնկրետ ��ոգեկան երևույթների, դրանց ենթատեսակների ուսումնասիրության մեթոդներն ու մեթոդիկաները; Դրանց օգտագործումը կարգավորվում է հետևյալ կանոններով.
- Հոգեկան երևույթների և գործընթացների դրսևորման բնույթն պայմանավորված է նրանց կոնկրետ առանձնահատկություններով և հատկություններով,
- Հոգեբանական հետազոտության կոնկրետ մեթոդիկաների կիրառությունը ենթարկվում է մաթեմատիկական-վիճակագրական վերլուծության և ընդհանրացման,
- Հոգեբանական բոլոր հետազոտությունները պետք է անցկացվեն համապատասխան ծրագրերի, նախագծերի համաձայն[12][13][14]։
Հոգեբանական մեթոդների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության մեջ օգտագործվում են բազմազան և բազմաքանակ մեթոդներ, որոնց առանձնացումն ու թվարկումը բավական բարդ է։ Իհարկե, դժվարությունը կայանում է ոչ այնքան քանակության, որքան նրանց զարգացման դինամիզմի մեջ։ Նոր մեթոդների ստեղծմանը զուգահեռ տեղի է ունենում արդեն հայտնի մեթոդական ընթացակարգերի անընդհատ վերամշակում, շտկում՝ կախված դրանց կիրառության առանձին պայմաններից։ Բազմազանության հետ մեկտեղ՝ հոգեբանական հետազոտությունների արդյունավետ անցկացումը, մարդկանց և կենդանիների հոգեկան ոլորտի մասնագիտացված ուսումնասիրումը պահանջում է հստակ կողմնորոշում գիտության գործիքակազմի մեջ։ Այս խնդրի լուծման համար առաջադրվել են հոգեբանական մեթոդների դասակարգման տարբեր եղանակներ[15]։
Դասակարգում՝ ըստ հետազոտվողների տրված պատասխանների տեսակի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հետազոտվողների տրված պատասխանների բնույթի՝ մեթոդները բաժանվում են հետևյալ խմբերի.
- Սուբյեկտիվ մեթոդներ. եթե հետազոտվողի պատասխանները տրվում են արտահայտությունների, ասելիքի ձևով, ապա խոսում ենք սուբյեկտիվ մեթոդի մասին, քանի որ տրված պատասխանները հիմնվում են հետազոտվողի սուբյեկտիվ տպավորությունների, իր հետ անցյալում տեղի ունեցած կամ ներկայում տեղի ունեցողի սուբյեկտիվ գնահատականների վրա, երբեմն էլ ասվածը վերաբերում է ապագային։ Այս տեսանկյունից՝ նույնիսկ տարրական ազդանշանի հայտնաբերումը խոսքային պատասխանների ձևով, օրինակ՝ «տեսնում եմ», «զգում եմ», «լսում եմ» և այլն, նույնպես պետք է դասել սուբյեկտիվ մեթոդների շարքին, քանի որ հետազոտվողը ներհայեցման (ինտրոսպեկցիայի)միջոցով դատում է իր մոտ այս կամ այս սենսոր էֆեկտի առկայության կամ բացակայության մասին։ այս մեթոդական սկզբունքի համաձայն՝ սուբյեկտիվ մեթոդների շարքին են դասվում զրույցը, ինքնակենսագրական, ինքնագնահատման մեթոդիկաները, հարցարանները (այդ թվում՝ անձնական), գիտափորձի համապատասխան տարբերակները, սոցիալ-հոգեբանական և թերապևտիկ մեթոդների մեծ մասը, հոգեսոմատիկ մեթոդիկաները, ինքնադիտումը։ Իհարկե, հետազոտվողի պատասխաններով, որոնք համարվում են ուսումնասիրության օբյեկտ, ճանաչողության սուբյեկտիվության խնդիրը չի ավարտվում։ Պետք է նաև հաշվի առնել սուբյեկտ-օբյեկտ հարաբերությունները. հետազոտողը՝ որպես ճանաչողության սուբյեկտ, սուբյեկտիվիզմի իր տարրն է ներդնում ստացված արդյունքների մեջ, քանի որ իրականացնում է պատասխանների ամրագրում, տվյալների մեկնաբանություն։ Արդյունքում ստացվում է, այսպես կոչված, «երկակի սուբյեկտիվություն»։ Սովորաբար սուբյեկտիվության այս կողմը բաց է թողնվում այս դասակարգման շրջանակներում[16]։
- Օբյեկտիվ մեթոդներ. այս շարքին են դասվում այն մեթոդները, որոնց կիրառության արդյունքում ստացված տվյալները հիմնված են օբյեկտիվ ցուցանիշների վրա՝ որպես հետազոտվողի կողմից իրականացրած որոշակի գործունեության արդյունք, ձեռքբերում կամ որոշակի սարքավորումների արդյունք, որոնք գրանցում են հետազոտվողի ֆիզիոլոգիական ռեակցիաները մեթոդի կիրառման ընթացքում։ Հոգեբանական հետազոտություններում փորձարկվողին առաջարկում են սովորաբար որոշակի խնդիր լուծել (ինտելեկտուալ, պերցեպտիվ, շարժողական, մնեմիկ և այլն), իսկ ստացված տվյալների համաձայն՝ դատողություն է արվում այս կամ այն հոգեբանական որակի վերաբերյալ։ Այս խմբին են պատկանում ձեռքբերման, ինտելեկտի թեստերը, հոգեշարժողական մեթոդիկաները, պրակսիմետրիան, գործուն պատասխաններով գիտափորձերը՝ օրինակ ռեակցիայի ժամանակի չափումը և այլն։ Այս կատեգորիային են դասվում և օբյեկտիվ դիտումը[15]։
- Պրոյեկտիվ մեթոդներ. հիմնված են այն ենթադրության վրա, որ բազմատարբերակային որոշումներով իրավիճակներում հետազոտվողը տալիս է պատասխանի այնպիսի տարբերակ, որը համապատասխանում է նրա անձնային որակներին, անձի ուղղվածությանը։ Նրա միտումները, դիրքորոշումները, դրդապատճառները, խնդիրները պրոյեկտվում են դուրս՝ պատասխանների ձևով։ Հետևաբար, այդպիսի ռեակցիաների հիման վրա՝ կարելի է վերակառուցել նրա ներաշխարհը։ Ենթադրվում է, օրինակ՝ մեկնաբանել բազմանշանակ նկարները (Թեմատիկ ապպերցեպցիոն թեստ), առաջադրված իրավիճակի վերլուծության առանձնահատկությունները (Ռոզենցվեյգի թեստ), պարզաբանել անորոշ բծերը (Ռորշարխի «թանաքաբծեր»), ավարտել անվարտ նախադասությունները և այլն[17][18]։
Որպես այս դասակարգման որոշակիացում՝ հանդես է գալիս գերմանացի հետազոտողների առաջադրած մոտեցումը, ըստ որի՝ հոգեբանության հետազոտական գործիքակազմը բաժանվում է դատողության, ձեռքբերման և մեկնաբանման մեթոդների[19]։ Առաջինը՝ սուբյեկտիվ մեթոդներն են, երկրորդը՝ օբյեկտիվ, երրորդը՝ պրոյեկտիվ։
Դասակարգում՝ ըստ հետազոտության օբյեկտի և առարկայի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտության օբյեկտին համապատասխան մեթոդները բաժանվում են հետևյալ խմբերի.
- կենդանիների ուսումնասիրման մեթոդներ,
- մարդու ուսումնասիրման մեթոդներ,
- սոցիալական խմբերի ուսումնասիրման մեթոդներ,
- զանգվածային կոմմունիկացիաների ուսումնասիրման մեթոդներ։
Ըստ հետազոտության առարկայի հոգեբանական մեթոդները բաժանվում են.
- հոգեկան գործընթացների ուսումնասիրման մեթոդներ,
- հոգեկան վիճակների ուսումնասիրման մեթոդներ,
- հոգեկան հատկությունների ուսումնասիրման մեթոդներ,
- անձի ուսումնասիրման մեթոդներ,
- Վարքի ուսումնասիրման մեթոդներ։
Գոյություն ունի նաև մեթոդների առավել մասնավոր դասակարգում՝ ըստ հետազոտության առարկայի.
- անձի ուսումնասիրվող բաղադրիչի համաձայն. ընդունակությունների, ինտելեկտի, խառնվածքի, հետաքրքրությունների, բնավորության գծերի թեստեր և այլն։
Դասակարգում՝ ըստ գիտակարգերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական մեթոդները կարելի է դասակարգել և այն գիտակարգերի համապատասխան, որոնց կողմից առավելապես մշակվում են դրանք.
- անձի հոգեբանության մեթոդներ,
- հոգեֆիզիկական մեթոդներ,
- սոցիալ-հոգեբանական մեթոդներ,
- հոգեֆիզիոլոգիական մեթոդներ,
- զոոհոգեբանության մեթոդներ,
- Հոգեբանա-մանկավարժական մեթոդներ և այլն[15][20][21]։
Դասակարգում՝ ըստ ուսումնասիրվող օբյեկտի նկատմամբ ունեցած ազդեցության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրվող օբյեկտի նկատմամբ ունեցած ազդեցության բնույթի և նպատակի համաձայն՝ առանձնավում են հետազոտական, զննողական (դիագնոստիկ), խորհրդատվական և հոգեշտկողական մեթոդներ։
- Հետազոտական մեթոդներ, որոնք թույլ են տալիս էական գիտելիք ձեռք բերել հետազոտության օբյեկտի և առարկայի վերաբերյալ։ Այս մեթոդների օգնությամբ հնարավոր է ոչ միայն այս կամ այն հոգեկան երևույթի բացատրումն ու հաստատումը, այլև նրանց զարգացման կանխատեսումը, նույնիսկ՝ դրսևորման կանխարգելումը։ Այս խմբին են դասվում փորձարակական մեթոդիկաները, դիտումը, զրույցը, հարցումը, մոդելավորումը, որոնք կիրառվում են այս կամ այն օրինաչափության կամ փաստի հայտնաբերման կամ հաստատման համար։
- Զննողական մեթոդներ, որոնք ուսումնասիրվող առարկայի վերաբերյալ նոր գիտելիք չեն տալիս, բայց թույլ են տալիս հաստատել օբյեկտի այս կամ այն առանձնահատկության առկայությունը (բացակայությունը), զարգացման մակարդակը։ Այս մեթթոդներն ավելի շատ դիագնոստիկ նշանակություն ունեն։ Դրանց շարքին են դասվում թեստավորման բոլոր տեսակները, սոցիալ-հոգեբանական շատ թեստեր, որոնք չունեն փորձարակական բնույթ։ Հաճախ դիագնոստիկ բնույթ ունեն նաև դիտումը, զրույցը, հարցումը։
- Հոգեբանական խորհրդատվության մեթոդներ. հետազոտության օբյեկտի (մարդ, խումբ) վրա խորհրդատուի ներազդեցության միջոցներ, ովքեր հոգեբանական օգնության կարիք ունեն՝ առանց իրենց կենսագործունեության մեջ անմիջական ներգրավման և նրանց հոգեկան ոլորտի ուղղակի կարգավորման։ Խորհրդատվությունը այցելուի և մասնագետի շփման՝ հատուկ կազմակերպված գործընթաց է, որի նպատակն է ակտուալացնել այցելուի հոգեկան լրացուցիչ հնարավորությունները, ընդունակությունները, որոնք թույլ կտան ելք գտնելու կյանքի դժվարին իրավիճակներում։ Խորհրդատվությունը մեծապես ուղղված է այցելուի ինքնաճանաչմանը, սոցիալական, մասնագիտական հարմարմանը և այլն։ Սովորաբար, հոգեբանական խորհրդատվության ընթացքում առկա են ուսուցանման, հոգեթերապիայի տարրեր։ Սակայն վերջիններից խորհրդատվությունը տարբերվում է նրանով, որ չի կենտրոնանում այցելուի տրված ինֆորմացիայի վրա, այլ կարևորում է փոխազդեցության գործընթացը, այցելուի անձնային ռեսուրսները։ Հիմնական ձևերն են. թրենինգները, օրինակները, ցուցադրական փորձերը, զրույցները։ Հասկանալի է, որ խորհրդատվության ընթացքում կարող է կիրառվել հոգեդիագնոստիկայի ամբողջ գործիքակազմը[15]։
- Հոգեշտկողական մեթոդներ. անձի վրա ազդեցության միջոցներ, ով հոգեբանական օգնության կարիք ունի, ուղղված են նրա հոգեկան ոլորտի ու վարքի շտկմանը։ Հոգեշտկումը կրում է պրակտիկ-կիրառական բնույթ և միջբնագավառային հետաքրքրությունների ոլորտում է, ինչպես օրինակ՝ իրավաբանական և կլինիկական հոգեբանության, աշխատանքային սպորտի, քաղաքական հոգեբանության և այլն։ Հիմնական ձևերն են հոգեթերապիան, հոգեդիագնոստիկան՝ կոնկրետ առաջադրանքներով, ակտիվ թրենինգը[15][22][23][24]։
Դասակարգում՝ ըստ առաջադրվող ստիմուլային նյութի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հետազոտովողին առաջադրվող ստիմուլային նյութի և նրա պատասխանների ձևի՝ մեթոդները բաժանվում են.
- Խոսքային (վերբալ) մեթոդներ. և՛ ստիմուլը, և՛ պատասխանը խոսքային են։
- Խոսքային-ոչ խոսքային մեթոդներ. ստիմուլը խոսքային է, իսկ պատասխանը՝ ոչ խոսքային։
- Ոչ վխոսքային-խոսքային մեթոդներ. ստիմուլյացիան ոչ խոսքային, իսկ պատասխանը՝ խոսքային։
- Ոչ խոսքային մեթոդներ. երկուսն էլ ոչ խոսքային բնույթ են կրում։
Եթե ուշադրություն է դարձրվում միայն ստիմուլյացիայի ձևին, ապա առանձնացվում են միայն խոսքային և ոչ խոսքային մեթոդներ[15]։
Դասակարգում՝ ըստ ուսումնասիրվող մասնակիցների քանակի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգման այս չափանիշի համաձայն՝ տարբերում են անհատական և խմբային մեթոդներ։ Երբ մեթոդը նախատեսված է մեկ հետազոտվողի հետ աշխատանքի համար, ապա այդ մեթոդը անհատական է։ Մեկից ավելի մասնակիցների համար կիրառվում են խմբային մեթոդներ։ Դրա հետ մեկտեղ առանձնացվում են խմբային մեթոդի տարատեսակներ. հենց խմբային, կոլեկտիվ և զանգվածային[25][26][27]։
Խմբային մեթոդը հիմնված է ուղղահայաց հարաբերությունների վրա։ Ըստ էության սա անհատական մեթոդի իրականացումն է մի քանի մասնակիցների հետ։ ությ Մասնակիցների՝ միմյանց վրա ազդեցությունը կամ բացակայում է, կամ անտեսվում է։ Կոլեկտիվ տարբերակում ազդեցության այս տեսակը ոչ միայն հաշվի է առնվում, այլև առանձնահատուկ խթանվում է։ Հորիզոնական հարաբերություններն առավել կարևոր են դառնում, քան ուղղահայաց հարաբերությունները։ Զանգվածային տարբերակը միջանկյալ դիրք է զբաղեցնում[28]։ Կիրառվում է այն դեպքում, երբ խումբը նշանակալից է չափերով և կառուցվածքավորված չէ։ Սովորաբար սրանք ոչ կազմակերպված, տարերային խմբերն են։ Դա կարող է լինել մարդկանց պատահական կուտակում, որևէ համերգի, դասախոսության հավաքված մարդկանց, երկրպագուների լսարան։ Այս դեպքում հորիզոնական հարաբերություններն իրականացվում են կազմակերպվածության շատ ցածր մակարդակի վրա՝ հիմնականում «վարակի» և «ընդօրինակման» մեխանիզմներով։ Ուղղահայաց կապերը նույնեպս իրացվում են ցածր կազմակերպվածությամբ՝ «ներշնչանքի» և «ընդօրինակման» միջոցով[29][30]։
Հոգեբանական մեթոդների մեծամասնությունը կարելի է անցկացնել և՛ անհատական, և՛ խմբային ձևերով։ Դրա համար, նախընտրելի է խոսել ոչ այնքան այս չափանիշով մեթոդների տարբերության, որքան մեթոդական տարբեր եղանակների մասին[10][15][31]։
Դասակարգում՝ ըստ միօրինակության աստիճանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ միօրինակության (ունիֆիկացիայի) աստիճանի՝ մեթոդները բաժանվում են ստանդարտացված (ստանդարտ, թեստային)և ոչ ստանդարտացված (ոչ ստանդարտ, ոչ թեստային) խմբերի։ Ստանդարտացումը վերաբերում է, առաջին հերթին, ընթացակարգին, այսինքն՝ հետազոտվողի և հետազոտողի գործողությունների հաջորդականությանը և բնույթին, պատասխանների և ստիմուլյացիայի տեսակին և ռեժիմին։ Հաճախ ստանդարտացում հասկացությունը ներառում է և էտալոնային ցուցանիշների առկայություն, որոնց հետ կարելի է համեմատել կոնկրետ հետազոտության կոնկրետ տվյալներ։ Շատ հաճախ, այս դեպքում խոսք է գնում, այսպես կոչված, «ստանդարտ սանդղակների» մասին, որոնք հոգեդիագնոստիկ մեթոդիկաների անբաժանելի մասն են կազմում[32][33][34]։
Մեթոդները կարող են լինել ամբողջությամբ կամ մասնակի ստանդարտացված։ Հոգեբանական հարցազրույցի համար, որտեղ բացակայում են էտալոնային ցուցանիշները, ունիֆիկացիայի է ենթարկվում ընթացակարգը (կիսաստանդարտացված տարբերակ)[35][36]։
Դասակարգում՝ ըստ հրահանգի տեսակի և առկայության
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթոդների մեծ մասը ենթադրում է հետազոտողին իրազեկում հետազոտության գործընթացում համապատասխան գործողությունների և պատասխանների վերաբերյալ։ Նման հրահանգավորումը տրվում է կամ բանավոր կամ գրավոր, ինչը որոշակիորեն կարգավորում է հետազոտվողի վարքը։ Հրահանգի մանրամասնությունը, կրկնությունը, հստակությունը, հասկանալիությունը և այլ պարամետրեր, որոշվում են հետազոտության կոնկրետ խնդիրների և պայմանների համաձայն, այդ թվում և հետազոտական ընտրանքի հիման վրա։ Այսպիսի մեթոդները կոչվում են հրահանգով մեթոդներ։ Սակայն, հոգեբանության մեթոդական համակազմում կան նաև առանց հրահանգի մեթոդներ, որոնք նպատակ չունեն՝ հետազոտվողին տեղեկացնելու հետազոտության ընթացքում իր կողմից իրականացվելիք դերի մասին։ Այդպիսին է, օրինակ՝ թաքնված դիտումը։
Հրահանգի տեսակից ելնելով՝ հոգեբանության մեջ առանձնացվում են մեթոդների երկու դասակարգումներ։ Առաջինի էությունը կայանում է նրանում, որ եթե հրահանգը հետազոտվողին տալիս է իր աշխատանքի համար բավարար ինֆորմացիա, ապա խոսում են ամբողջական հրահանգով մեթոդների մասին։ Եթե մեթոդի մտահղացմամբ տրվում են այնպիսի տեղեկությունները, որոնք թույլ են տալիս հետազոտվողին կանոնավոր գործել հետազոտության միայն սկզբնական փուլերում, իսկ հետո նա հնարավորություն չունի ավել տեղեկատվություն ստանալու, ապա խոսում են ինքնահրահանգով մեթոդի մասին։ Ենթադրվում է, որ աշխատանքի մեջ ներգրավվելով՝ հետազոտվողը ինքնուրույն խորացնում է և ընդլայնում սկզբնական ստացած հրահանգը[15]։
Մեկ այլ դասակարգում հաշվի է առնում հանգամանքը, որ հրահանգով կարելի է կանխատեսել հետազոտվողի ինքնուրույնության տարբեր աստիճան ստիմուլին պատասխանելիս։ Այս տեսանկյունից՝ մեթոդները բաժանվում են ազատ և հարկադրական հրահանգով մեթոդների։ Ազատ հրահանգը թույլ է տալիս պատասխանելու ցանկացած ձևով ու կատեգորիայով, այդ թվում՝ անորոշ (օրինակ՝ «չգիտեմ», «պարզ չէ», «թվում է»)։ Հարկադրական հրահանգը խիստ կանոնակարգում է պատասխանների կատեգորիան, որոնցից հետազոտվողը կարող է ընտրել որոշակի քանակությամբ, սովորաբար՝ մեկը։ Շատ հաճախ, նախատեսված պատասխանների համակարգը ներակայացված է այլընտրանքնային տարբերակներով («այո-ոչ», «տեսնում եմ-չեմ տեսնում» և այլն)[15][21][37][38][39]։
Դասակարգում՝ ըստ հետազոտության նյութատեխնիկական ապահովածության
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտության նյութատեխնիկական ապահովվածության չափանիշի համաձայն՝ առանձնացվում են սարքավորումային, առանց սարքավորումների և ազատ մեթադներ։
- Սարքավորումային մեթոդները ենթադրում են այս կամ այն տեխնիկական միջոցի առկայություն, որոնց կիրառումը սովորաբար արդյունավետ է ստեղծված որոշակի պայմաններում (լաբորատորիա, կլինիկա, հատուկ կենտրոններ)։ Սարքավորումային հագեցվածությունը, բարդությունն ու արժեքը կարող է տատանվել բավական լայն տիրույթում. տարրական վայկյանաչափից մինչև նուրմ էլեկտրոտեխնիկա։ Դրա հետ մեկտեղ սարքավորումների օգտագործումը սովորաբար վերաբերում է ուսումնասիրվող օբյեկտի վերաբերյալ տվյալների հավաքագրման փուլին։ Սարքավորումային հագեցվածություն մեծ մասամբ ունեն հոգեֆիզիոլոգիական մեթոդները, հոգեշարժողական թեստերը, ռեակցիայի ժամանակի չափման մեթոդները, հոգեֆիզիկական մեթոդները[40][41]։
- Ոչ սարքավորումային մեթոդները հատուկ տեխնիկական միջոցներ չեն պահանջում և սահմանափակվում են միայն թղթով և մատիտով (գրիչով), դրա համար էլ ստացել են «թուղթ-մատիտ» մեթոդներ անվանումը։ Չնայած այս մեթոդների կիրառությունն ուղեկցվում է ոչ շատ բարդ տեեխնիկայի օգտագործմամբ՝ ժամացույց, վայրկյանաչափ և այլն։ Ստիմուլային նյութն առաջադրվում է կամ պատկերի (նկար, լուսանկար, քարտեր), պարզ առարկաների (երկրաչափական ֆիգուրներ) կամ տեքստերի միջոցով (գրական հատվածներ, հատուկ խոսքային առաջադրանքներ)։ Հետազոտվողի խոսքային պատասխանները գրանցվում են համապատասխան արձանագրության մեջ, ամրագրվում են նաև ոչ վերբալ պատասխանները։ Գրեթե այսպիսի բոլոր մեթոդները նախատեսում են պատասխանների գրանցում հատուկ մշակված բլանկներում, ինչը պայմանավորում է նրանց այլ անվանումը՝ բլանկային մեթոդներ։ Մեծ մասամբ դեպքերում, բլանկներում վերարտադրվում է և ստիմուլային նյութը, նաև ներկայացվում է հրահանգը, երբեմն էլ՝ տվյալների վերամշակման վերաբերյալ պարզաբանումներ։ Մեթոդների այս կատեգորիային են դասվում անձի հոգեդիագնոստիկայի թեստերի մեծ մասը (անձնային հարցարաններ, ինտելեկտի թեստեր, պրոյեկտիվ մեթոդիկաներ՝ հիմնված հարցման վրա և այլն)։ Բլանկային մեթոդների բնութագրական տեսակներ են Վեքսլերի, Քետտելի, Ռոզենցվեյգի թեստերը, տեպինգ-թեստը կրճատ տարբերակով, ինքնակենսագրու��յունը և այլն[42]։
- Ազատ մեթոդների առանձնացումը պայմանական է։ Այստեղ դասվում են այնպիսի մեթոդներ, որոնք խիստ կախվածություն չունեն ընթացակարգից, սարքավորումային կամ բլանկային ապահովվածությունից։ Վերջինս ավելի շատ կախված է հետազոտողի հնարավորություններից, հետազոտական խնդիրներից, քան մեթոդի պահանջներից։ Այսպիսի մեթոդներ կարող են լինել հարցազրույցը, զրույցը, դիտումը, կենսագրական մեթոդի և պրոֆեսիոֆրայի որոշ տեսակներ, որոնք կարող են անցկացվել և հատուկ կազմակերպված պայմաններում և սովորական։ Գործունեության արդյունքների վերլուծության, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդները, որպես կանոն, դասվում են հենց ազատ ընթացակարգով մեթոդների շարքին[15][43][44][45]։
Դասակարգում՝ ըստ ճանաչողական հնարավորությունների
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին ժամանակներում առաջադրվել է մեթոդների դասակարգում՝ ըստ նրանց ճանաչողական հնարավորությունների և նախատեսվածության. բացատրական, նկարագրական, պրակտիկ[46]։ Այս դասակարգման նախատիպը Վիլհելմ Դիլթեյի ու նրա հետևորդ Էդուարդ Շպրանգերի կողմից առաջադրած հոգեբանական գիտության՝ երկու մասի առանձնացումն է. բնագիտական, որը հիմնվում է պատճառական-տրամաբանական վերլուծության վրա, հոգևոր-գիտական, որը հիմվում է սինթեզի և ինտուիտիվհասկացման վրա և ընդունակ է միայն նկարագրության[47][48][49]։
«Բացատրական» մեթոդների խումբը ներառում է մետագիտական (համընդհանուր գիտական) մեթոդներ՝ մաթեմատիկական մոդելավորում, վիճակագրական վերլուծություն, ընդհանուր գիտական մեթոդներ՝ դիտում և գիտափորձ, կոնկրետ գիտական մեթոդներ՝ թեստեր, գործունեության արդյունքների վերլուծություն (կոնտենտ վերլուծություն, ձեռագրաբանություն, նկարների վերլուծություն), և հարցում։
«Նկարագրական» մեթոդներին են դասվում ինտրոսպեկցիան, ինքնահաշվետվությունը, ներառված դիտումը, էմպատիկ լսումը, զրույցը՝ որպես երկխոսություն, կենսագրական մեթոդը, ուրիշի ներշախարհի մեկնաբանությունը, ինտուիցիան, հերմենևտիկան։
«Պրակտիկ» մեթոդների խումբը կազմում են հոգեբանական խորհրդատվության, հոգեթերապիայի, հոգեշտկման, հոգեթրեյնինգի տարբեր տեխնիկաները։ Այսպիսի տեխնիկաներից են հիպնոսը, հոգեվերլուծությունը, լոգոթերապիան, հոգեսինթեզը, տրանզակտ վերլուծությունը, հոգեդրաման և հարացույցների առաջադրած տեխնիկաներն՝ առավելապես հոգեթերապևտիկ բնույթի[15][50][51][52]։
Դասակարգում՝ ըստ պատմագրական հետաքրքրության
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմագրական հետաքրքրությունը առաջարկում է մեթոդների դասակարգում հետևյալ խմբերում. ինտրոսպեկցիա (ներհայեցողություն), էքստրոսպեկցիա (արտահայեցողություն), հասկացում։ Համարվում է, որ այս դասակարգումը հետազոտական մեթոդների առաջին դասակարգումն է հոգեբանության պատմության ընթացքում[53][54]։
Հոգեկան երևույթների ուսումնասիրման առաջին երկու միջոցներն, ըստ երույթին, դիտման երկու տարատեսակներն են։ Հասկացումը ինտուիտիվ ներթափանցումն է դիտվող երևույթի էության մեջ և հետազոտողի ու հետազոտվողի ապրումակցումը[15]։
Հեղինակային մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական գիտությանը հայտնի են մեթոդների առավել մասնավոր դասակարգումներ՝ հիմնավորվածության, մշակվածության և գիտականության տարբեր աստիճաններով։
Դոնալդ Թոմաս Քեմբելլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական մեթոդների Քեմբելի առաջադրած դասակարգումը հիմնված է պատասխանների տեսակի վրա։ Ենթադրվում է, որ պատասխանները կարող են լինել որոշակի, ցանկացած, ուղղակի կամ անուղղակի, կառուցվածքավորված կամ ազատ։ Այս հատկանիշների համակցումը տալիս է պատասխանների ութ տեսակ և համապատասխան քանակի մեթոդական տեսակներ[55]։
Միխայիլ Ռոգովին, Վլադիմիր Զալևսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դասակարգման հիմքում ընկած է սուբյեկտի(հետազոտողի) և օբյեկտի (հետազոտվող) միջր հարաբերությունները ճանաչողական գործընթացում։
- Հերմենևտիկական մեթոդ. սուբյեկտ ու օբյեկտը հակադրված չեն միմյանց։ Մեթոդն իրենից ներկայացնում է մտային օպերացիա, մեկնաբանություն՝ մոտենալով հասկացմանը։
- Կենսագրական մեթոդ. օբյեկտը հանդես է գալիս որպես ճանաչողության ենթակա ամբողջ, բայց պասիվ։
- Դիտման մեթոդ. օբյեկտի և սուբյեկտի հստակ տարանջատում, օբյեկտն ակտիվ է, բայց ոչ սուբյեկտի նկատմամբ։
- Ինքնադիտման մեթոդ. սուբյեկտի վերափոխում օբյեկտի, առկա է փոխազդեցություն, բայց ոչ հակադրություն։
- Կլինիկական մեթոդ. օբյեկտը հակադրված է սուբյեկտին, բայց պասիվ է, անցում արտաքինից դիտարկվող մեխանիզմներից ներքինին։
- Գիտափորձ. օբյեկտի և սուբյեկտի ակտիվ հարկադրում, ընդ որում, սուբյեկտն ազդում է օբյեկտի կենսագործունեության և հատկությունների վրա[56]։
Վլադիմիր Դրուժինին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դասակարգումը, ավելի նման է ենթադրությունների համագումարի, որոնք պահանջում են հետագա համակարգում[15]։
Առաջին ենթադրությունը հոգեբանական մեթոդների համակազմը ներկայացնում է այլ գիտությունների հետ համանմանությամբ.
- Էմպիրիկ մեթոդներ, որոնց օգնությամբ իրականացվում է հետազոտության օբյեկտի և սուբյեկտի իրական փոխազդեցություն։ Այդպիսիք են՝ դիտում, գիտափորձ, զրույց, արխիվային մեթոդ։
- Տեսական մեթոդներ, երբ սուբյեկտը փոխազդում է օբյեկտի մտային մոդելի հետ. ինդուկտիվ մեթոդ (արդյունքը՝ ինդուկտիվ վարկած, օրինաչափություն, դասակարգում), դեդուկտիվ մեթոդ (արդյունքը՝ տեսություն, կանոն և այլն), մոդելավորում (տրամաբանական պլանում՝ տրանսդուկցիա, արդյունքը՝ օբյեկտի, գործըթնացի, վիճակի մոդել)։
- Մեկնաբանություն և նկարագրում, երբ սուբյեկտը «արտաքինից» փոխազդում է հետազոտության օբյեկտի՝ նշանային-սիմվոլիկ պատկերացումների հետ։
Երկրորդ ենթադրությունը առաջադրում է էմպիրիկ հոգեբանական մեթոդների դասակարգման երկու հիմնավորումներ. հետազոտողի ակտիվության աստիճան և միջնորդավորվածության մակարդակ։ Վերջինիս համաձայն առանձնացվում են.
- Գիտափորձը որպես ակտիվ միջնորդավորված մեթոդ,
- Զրույցը՝ որպես ակտիվ անմիջական մեթոդ,
- Չափումը՝ որպես պասիվ միջնորդավորված մեթոդ[57][58][59][60],
- Դիտումը՝ որպես պասիվ անմիջական մեթոդ։
Երրորդ ենթադրությունը նախորդ գաղափարի զարգացումն է այլ չափանիշներով։ Առանձնացվում է հետազոտող-հետազոտվող փոխազդեցության ինտեսիվությունը և էմպիրիկ ընթացակարգի սուբյեկտիվության-օբյեկտիվության աստիճանը։ Առաջին չափանիշը պայմանավորում է «փոխազդեցության առկայույուն»-«փոխազդեցության բացակայութուն» բևեռները, երկրորդը՝ «օբյեկտիվ գործընթաց»-«սուբյեկտիվ գործընթաց» բևեռները[61]։
Բորիս Անանև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական մեթոդների դասակարգման առավել տարածված, ընդունված, հաջող մոտեցում է համարվում Բորից Անանևի առաջադրած դասակարգումը, ով հիմնվել է բուլղար հոգեբան Պիրյովի դասակարգման վրա[62][63][64]։ Համարվում է, որ Անանևի առաջադրած դասակարգումը համապատասխանում է ժամանակակից գիտության մակարդակին՝ խթանելով հոգեբանության մեթոդաբանության համար կենտրոնական այս խնդրի հետագա հետազոտությունը[65]։ Մեթոդների խմբավորումը համապատասխանում է հոգեբանական հետազոտության փուլերին. կազմակերպչական(պլանավորում), էմպիրիկ (տվյալների հավաքագրում), տվյալների մշակման, արդյունքների մեկնաբանության։
Համադրելով հետազոտական փուլերի առանձնահատկություններն ու մեթոդների համակազմը՝ առաջադրվել է հոգեբանության մեթոդական գործիքակազմի առավել զարգացած, ամբողջական համակարգ[15].
- Կազմակերպչական մեթոդներ (մոտեցումներ). համեմատական, լոնգիտյուդային, համալիր մեթոդներ։
- Էմպիրիկ մեթոդներ, որի կազմում առանձնացնում են.
- Օբսերվացիոն մեթոդներ՝ օբյեկտիվ դիտում, ինքնադիտում։
- Խոսքային-կոմմունիկատիվ մեթոդներ՝ զրույց, հարցում (անկետավորում և հարցազրույց)։
- Փորձարակական մեթոդներ՝ լաբորատոր գիտափորձ, բնական գիտափորձ, ձևավորող գիտափորձ։
- Հոգեդիագնոստիկ մեթոդներ՝ հոգեդիագնոստիկ թեստեր, հոգեսեմանտիկ մեթոդներ, հոգեշարժողական մեթոդներ, անձի սոցիալ-հոգեբանական ախտորոշման մեթոդներ։
- Հոգեթերապևտիկ մեթոդներ՝ գործունեության արդյունքների վերլուծության մեթոդներ, վերակառուցման մեթոդ, փաստաթղթերի ուսումնասիման մեթոդ (արխիվային մեթոդ), ձեռագրաբանություն։
- Կենսագրական մեթոդներ։
- Հոգեֆիզիոլոգիական մեթոդներ՝ վեգետատիվ նյարդային համակարգի ուսումնասիրման մեթոդներ, մարմնական նյարդային համակարգի ուսումնասիրման մեթոդներ, կենտրոնական նյարդային համակարգի ուսումնասիրման մեթոդներ։
- Պրակսիմետրիկ մեթոդներ՝ առանձին գործողությունների և շարժումների հետազոտության ընդհանուր մեթոդներ, գործունեության աշխատանքային օպերացիաների հետազոտության հատուկ մեթոդներ։
- Մոդելավորում՝ հոգեկանի մոդելավորում, հոգեբանական մոդելավորում։
- Հոգեբանական ճյուղային գիտակարգերի հատուկ մեթոդներ։
- Տվյալների վերլուծության մեթոդներ՝ քանակական մեթոդներ, որակական մեթոդներ։
- Մեկնաբանական մեթոդներ (մոտեցումներ)՝ գենետիկական, կառուցվածքային, ֆունկցիոնալ, համալիր, համակարգային։
Մեթոդական համակազմի առաջադրված համակարգը ընդհանուր պատկերացում է տալիս օգտագործվող մեթոդների մասին, բացի այդ, այն ճկուն և բաց համակարգ է, որը թույլ է տալիս լրացումներ շտկումներ՝ առանց ամբողջի էական փոփոխության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ядов В. А. Социологическое исследование: Методо��огия. Программа. Методы. М., 1987.
- ↑ Корнилова Т. В. Введение в психологический эксперимент. М., 1997.
- ↑ Копнин П., Спиркин А. Методология/Философская энциклопедия. М., 1964.
- ↑ Абульханова-Слаеская К. А. Методологический аспект проблемы субъективного // Методологические и теоретические проблемы психологии / Отв. ред. Е. В. Шорохова. М., 1969. С. 317-347.
- ↑ Зиновьев А. А. Два уровня в научном исследовании // Диалектика теории познания. Проблемы научного метода. М., 1964.
- ↑ Куприян А. П. Проблема эксперимента в системе общественной практики.М., 1981
- ↑ Popper, K. R. (1959). The logic of scientific discovery. New York: Basic Books
- ↑ Ганзен В. А. Системные описания в психологии. Л., 1984
- ↑ Тугаринов В. П. О методах общественных наук. М., 1968.
- ↑ 10,0 10,1 10,2 Тютюнник В.И. Основы психологических исследований: Учебное пособие для студентов факультетов психологии высших учебных заведений по направлению-521000 «Психология», 2002. 208 с.
- ↑ Исследование в психологии: методы и планирование / Дж. Гудвин. — 3-е изд. — СПб.: Питер, 2004. — 558 с: ил. — (Серия «Мастера психологии»).
- ↑ Fisher, R. A. (1925). Statistical methods for research workers. London: Oliver & Boyd.
- ↑ Fisher, R. A. (1951). The design of experiments (6th ed.). New York: Hafner. (Original work published 1935).
- ↑ Anderson, С Α., Lindsay, J.J., & Bushman, B.J. (1999). Research in the psychological laboratory: Truth or triviality? Current Directions in Psychological Science, 8, 3-9.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 Никандров В. В.Экспериментальная психология. Учебное пособие. – СПб.: Издательство «Речь», 2003. – 480 с.
- ↑ Зинченко В. П., Мамардашвили М. К. Об объективном методе в психологии // Вопросы философии. 1977, № 7.
- ↑ Теплое Б. М. Об объективном методе в психологии // Избранные труды. М., 1985
- ↑ Рубинштейн С. Л. Основы общей психологии. М., 1946
- ↑ Sprung L, Sprung H. Gmndlagen der Methodologie und Methodik der Psychologie Berlin, 1984
- ↑ Cattell, J. M. (1890). Mental tests and measurements. Mind, 15, 373-380.
- ↑ 21,0 21,1 Christensen, L. (1988). Deception in psychological research: When is its use justified? Personality and Social Psychology Bulletin, 14, 664-675.
- ↑ Дружинин В. Экспериментальная психология — СПб: Издательство «Питер», 2000. — 320 с.: ил. — (Серия «Учебник нового века»)
- ↑ Chow, S. L. (2002). METHODS IN PSYCHOLOGICAL RESEARCH. IN Methods in Psychological Research, In Encyclopedia of Life Support Systems (EOLSS), Eolss Publishers, Oxford, UK.
- ↑ Rogers C. Client-centried therapy: its current practice, implications and theory. Boston, 1951.
- ↑ Пэнто Р., Гравиц М. Методы социальных наук. М., 1972.
- ↑ Turner M.B. (1968). Psychology and the Philosophy of Science, 240 pp. New York: Appleton-Century-Crofts.
- ↑ Пирьов Г. Д. Классификация методов в психологии/ /Психодиагностика в социалистических странах. Братислава, 1985.
- ↑ Суппес П., Зинес Дж. Основы теории измерений /Психологические измерения. М, 1967.
- ↑ Шихирев П. Н. Об особенностях методов социально-психологического исследования в США//Методология и методы социальной психологии. М.: Наука, 1977. С. 218-228.
- ↑ Методики социально-психологического исследования личности и малых групп/ Под ред. А. Л. Журавлева и Е. В. Журавлевой. М.: ИП РАН, 1995.
- ↑ Cox D. R. Planning of experiments. N.Y., Wiley, 1958.
- ↑ Общая психодиагностика/Под ред. А. А. Бодалева, В. В. Столина. М.: МГУ, 1987.
- ↑ Методы психологической диагностики. Вып. 1./Под ред. В. Н. Дружинина и Т. В. Галкиной. М.: ИП РАН, 1993
- ↑ Методы психологической диагностики. Вып. 2/Под ред. А. Н. Воронина. М.:ИП РАН, 1994
- ↑ Основы психодиагностики/Под ред. А. Г. Шмелева. Ростов-на-Дону: Феликс, 1996.
- ↑ Методы и средства автоматизации психологических исследований/Под ред.Ю. М. Забродина. М.: Наука, 1982.
- ↑ Методы психологического исследования проблемы и поиски путей реализации. М.: ИП РАН, 1986.
- ↑ Методики диагностики психических состояний и анализа деятельности человека/ Под ред. Л. Г. Дикой. М.: ИП РАН, 1994.
- ↑ Campbell, D. Т., & Ross, H. L. (1968).The Connecticut crackdown on speeding: Time series data in quasi-experimental analysis. Law and Society Review, 3, 33-53.
- ↑ Ավանեսյան Հ. Հոգեբանական գիտափորձերի պրակտիկում | Ուսումնամեթոդական ուղեցույց / Կազմ.՝ Հ.Մ. Ավանեսյան։ -Եր.: 2015. - 50 էջ
- ↑ Գրիգորյան Վ.Հ., Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007
- ↑ Мельников В. М., Ямпольский Л. Т. Введение в экспериментальную психологию личности. М.: Просвещение, 1985.
- ↑ Ավանեսյան Հ. Մ՚. Փորձարարական հոգեբանություն։ Ուսումնական ձեռնարկ.-Եր.։ Էդիթ Պրինտ, 2010
- ↑ Ստեփանյան Ռ. Գալստյան Ա. Հոգեդիագնոստիկա։ Ուսումնական ձեռնարկ/ ԵՊՀ հրատ., 2012. 210 էջ
- ↑ Психологическая диагностика։ Учебное пособие/ под. ред. К.М. Гуревича и Е.М. Борисовой.-УРАО, 1997.
- ↑ Слободчиков В. И., Исаев Е. И. Основы психологической антропологии. Психология человека: Введение в психологию субъективности. М., 1995.
- ↑ Дильтей В. Описательная психология. М., 1924; СПб., 1996.
- ↑ Дильтей В. Понимающая психология // Хрестоматия по истории психологии / Под. ред. П. Я. Гальперина, А. Н. Ждан. М., 1980.
- ↑ Шпрангер Э. Две психологии //Хрестоматия по истории психологии / Под. ред. П. Я. Гальперина, А. Н. Ждан. М., 1980.
- ↑ Диалектика познания/Под ред. А. С. Кармина. Л., 1988.
- ↑ Дейч С. Моделирование нервной системы. М., 1970.
- ↑ Джордж Ф. Модели в кибернетике // Моделирование в биологии. М., 1963. С. 245-266.
- ↑ Корюкин В. И. Концепции уровней в современном научном познании. Свердловск, 1991
- ↑ Sprung L, Sprung H. Gmndlagen der Methodologie und Methodik der Psychologie Berlin, 1984.
- ↑ Кэмпбелл Д. Т. Модели экспериментов в социальной психологии и прикладных исследованиях. М., 1980; СПб., 1996
- ↑ Роговин М. С, Залевский Г. В. Теоретические основы психологического и патопсихологического исследования. Томск, 1988.
- ↑ Пфанцагль И. Теория измерений. М., 1976.
- ↑ Стивене С. С. Математика, измерение и психофизика // Экспериментальная психология / Ред. С. С. Стивене. Т. 1. М., 1960. С. 19-89.
- ↑ Суппес П., Зинес Дж. Основы теории измерений. М., 1967
- ↑ Берка К. Измерения: понятия, теории, проблемы. М., 1987
- ↑ Дружинин В. Н. Экспериментальная психология. М., 1997.
- ↑ Ананьев Б. Г. О методах современной психологии // Психологические методы: в комплексном лонгитюдном исследований студентов. Л., 1976.
- ↑ Ананьев Б. Г. О проблемах современного человекознания. М., 1977
- ↑ Пирьов Г. Д. Классификация методов в психологии // Психодиагностика в социалистических странах. Братислава, 1985.
- ↑ Мазилов В. А., Панкратов А. В. Б. Г. Ананьев и проблемы методологии психологии //Ананьевские чтения-98 / Материалы науч.-практич. конференции. СПб., 1998.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Балин В. Д. Психическое отражение: Элементы теоретической психологии.СПб., 2001.
- Балин В. Д. Теория и методология психологического исследования. Л., 1989.
- Берталанфи Л. История и статус общей теории систем // Системные исследования. М., 1973. С. 20-37.
- Амосов Н. М., Голованъ Э. Т., Заславский С. Я., Иванов-Myравский К. А., Старинен В. С. Об одном подходе к моделированию психических функций // Кибернетика и техника вычислений. Киев, 1964. С. 6–21.
- Амосов Н. М., Голованъ Э. Т., Заславский С. Я., Старинен В. С. О возможном подходе к моделированию психической сферы человека // Вопросы психологии, 1965, № 2.
- Адлер Ю. П. Предпланирование эксперимента. М., 1978.
- Вудвортс Р. Экспериментальная психология. М., 1950.
- Ганзен В. А. Методические указания по курсу «Системные методы в психологии». Л., 1987.
- Ганзен В. А. Системные описания в психологии. Л., 1984.
- Ганзен В. А. Системный подход в психологии. Л., 1983.
- Ганзен В. А., Балин В. Д. Теория и методология психологического исследования. СПб., 1991.
- Гиппенрейтер Ю. Б. Введение в общую психологию. Курс лекций. М., 1996.
- Гласс Дж., Стэнли Дж. Статистические методы в педагогике и психологии. М., 1976.
- Cook Т. D., Campbell D. T. The design and conduct of quasiexperiments and true experiments in field settings In: М. D. Dunnet Handbook of industrial and organizational researgh. Chicago, Rand McNally, 1976.
- Chrlstensen L. В. Experimental Methodology. Boston, 1980.
- Шихирев П. Н. Об особенностях методов социально-психологического исследования в США//Методология и методы социальной психологии. М.: Наука, 1977. С. 218-228.
- Читашвили М. Д. Роль установки в психологическом эксперименте//История и некоторые вопросы современного состояния экспериментальных исследований в отечественной психологии. М.: ИП РАН, 1990.
- Хайтун С. Д. Наукометрия: состояние и перспективы. М.: Наука, 1983.
- Суходольский Г. В. Основы математической статистики для психологов. Л.: ЛГУ, 1972.
- Рузавин Г. И. Методы научного исследования. М.: Мысль, 1974.
- Савченко Т. Н. Математические методы в психологии и социологии: программа курса. М.: Российский открытый университет, 1993.
- Рузавин Г. И. Научная теория: логический и методологический анализ. М.: Мысль, 1978.
- Михайлов А. А. Современная философская герменевтика: Критический анализ. Минск, 1984.
- Методология исследований по инженерной психологии и психологии труда. Ч.1/ Под ред. А. А. Крылова. Л.: ЛГУ, 1974.
- Методики диагностики психических состояний и анализа деятельности человека/ Под ред. Л. Г. Дикой. М.: ИП РАН, 1994.
- Лекторский В. А. Субъект, объект, познание. М.: Наука, 1980.
- Лакатос И. Доказательства и опровержения. М.. Прогресс, 1967.
- Куликов Л. В. Введение в психологическое исследование. СПб. 1994.
- Куликов Л. В. Психологическое исследование. СПб: Наука, 1994.
- Дружинин В. Н., Дрынков А. В. Роль априорных моделей в психологическом исследовании//Психология и общественная практика. М : Общество психологов СССР, 1981.
- Дэйвидсон М. Многомерное шкалирование: методы наглядного представления данных. М.: Финансы и статистика, 1988.
- Дружинин В. Н. Логико-системный подход к внешнему описанию поведения// Математическая психология: теория, методы, модели, М.: Наука, 1985. С 54-60.
- Быков В. В. Методы науки. М., 1972
- Волков А. М. Структурно-функциональные системы психики: концепция и аппарат понятий// Математические методы в исследованиях индивидуальной и групповой деятельности. М.: ИП РАН, 1990.
- Гадамер Х. Г. Истина и метод. М.: Прогресс, 1988.
- Биометрия: Учебное пособие/Под ред. М. М. Тихомировой. Л.: ЛГУ, 1982.
- Брушлинский А. В. Деятельность субъекта и психическая деятельность// Деятельность: Теория, методология, проблемы. М., 1990. С. 129-143.
- Зинченко В.П., Мамардашвили М.К. Об объективном методе в психологии //Вопр. философии, 1977, с. 109-125.
- Пономарев Я.А. Методологическое введение в психологию. М., 1983.-203 с.
- Анцыферова Л.И. Принцип связи психики и деятельности и методология психологии //Методологические и теоретические проблемы психологии. М.: Наука, 1969.
- Зинченко Б.П., Смирнов С.Д. Методологические вопросы психологии. [Текст] М., 1983. – 120 с.
- Ломов Б.Ф. Методологические и теоретические проблемы психологии. [Текст] М., 1984.-203 с.
- Ярошевский М.Г. Принцип детерминизма и логика развития научного знания //Вопр. Философии, 1976, № 10, с. 43-54.
- Готтсданкер Р. Основы психологического эксперимента. [Текст] М., 1982.-305 с.
- Гудвин Д. Исследование в психологии. Методы и планирование. – Спб. 2004. 66 с.
- Lawson R., Goldstein S., Musty R. Princepes and Methods of Psychology. N.Y., 1975.
- Good W. J., Hatt P. K. Methods in social research. N.Y., 1952.
- Triandis H. C. Culture and social behavior, N. Y, 1994.
- Vande VajverF., Leung K. Methods and Data Analysis for Cross-cultural Research, 1997.
- Schwartz S. H. Universals in the content and structure of values: theoretical advances and empirical tests in 20 coutries, in M. Zanna (Ed), Advances in experimental social psychology. Orlando, 1992, v. 25.