Jump to content

Ճարտարապետների միջազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետների միջազգային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն և architecture award?
Երկիր Ֆրանսիա
ՀապավումUIA
Հիմնադրված1948
Գլխադասային գրասենյակՓարիզ
Գլխավոր քարտուղարRegina Gonthier?[1]
Կայքuia-architectes.org/en

Ճարտարապետների միջազգային միություն (Union internationale des Architectes կամ UIA), միջազգային հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է ավելի քան մեկ միլիոն ճարտարապետների 124 երկրներից[2]։ Հիմնադրվել է 1948 թվականին Լոզանում, Շվեյցարիա։ Գլխավոր քարտուղարությունը տեղակայված է Փարիզում։ ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի բնակեցման ծրագիրը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Ճարտարապետների միջազգային միությունը ճանաչում են որպես բնագավառի միակ ընկերությունը։ Ներկայիս նախագահը (2014-2017) Էզա Մոհամեդն է Մալազիայից։

Համագումարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետների միջազգային միությունը եռամյա կազմակերպում է ճարտարապետության համաշխարհային կոնգրեսներ՝ յուրաքանչյուրը կազմակերպված համապատասխան երկրում։ Համագումարը կազմակերպվում է երեք տարի ժամկետով ընտրված երկրում[2]։ «Քաղաքի հոգին» թեմայով 2017 թվականի համագումարը տեղի կունենա Սեուլում։

Նախկին համագումարներ՝

N Տարի Վայր Թեմա
1 1948 Շվեյցարիա Լոզան Ճարտարապետությունը կանգնած է նոր առաջադրանքների առջև
2 1951 Մարոկկո Ռաբաթ Ինչպես է ճարտարապետությունը կատարում իր նոր խնդիրները
3 1953 Պորտուգալիա Լիսաբոն Ճարտարապետության խաչմերուկներում
4 1955 Նիդերլանդներ Հաագա Ճարտարապետություն և կառուցման զարգացումներ
5 1958 Ռուսաստան Մոսկվա Շինարարություն և վերակառուցում
6 1961 Անգլիա Լոնդոն Նոր մեթոդներ և նոր նյութեր
7 1963 Կուբա Հավանա Ճարտարապետությունը թերզարգացած երկրներում
8 1965 Ֆրանսիա Փարիզ Ճարտարապետների վերապատրաստում
9 1967 Չեխոսլովակիա Պրահա Ճարտարապետություն և սոցիալական միջավայր
10 1969 Արգենտինա Բուենոս Այրես Ճարտարապետությունը որպես սոցիալական գործոն
11 1972 Բուլղարիա Վառնա Ճարտարապետություն և ժամանց
12 1975 Իսպանիա Մադրիդ Ստեղծարարություն և տեխնոլոգիաներ
13 1978 Մեքսիկա Մեխիկո Ճարտարապետություն և ազգային զարգացում
14 1981 Լեհաստան Վարշավա Ճարտարապետություն, մարդ, շրջակա միջավայր
15 1985 Եգիպտոս Կահիրե Ճարտարապետի այսօրվա և վաղվա առաքելությունները
16 1987 Անգլիա Բրայթոն Ապաստան և քաղաքներ, կառուցում ենք վաղվա աշխարհը
17 1990 Կանադա Մոնրեալ Մշակույթներ և տեխնոլոգիաներ
18 1993 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Ճարտարապետություն ճամփաբաժանին - Նախագծում կայուն ապագայի համար
19 1996 Իսպանիա Բարսելոնա Ներկա և ապագա. ճարտարապետությունը քաղաքներում
20 1999 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին 21-րդ դարի ճարտարապետություն
21 2002 Գերմանիա Բեռլին Ռեսուրսային ճարտարապետություն
22 2005 Թուրքիա Ստամբուլ Ճարտարապետների մեծ բազար
23 2008 Իտալիա Թուրին Փոխանցող Ճարտարապետություն
24 2011 Ճապոնիա Տոկիո Դիզայն 2050 աղետների հեռու, համերաշխության միջոցով դեպի կայունություն
25 2014 Հարավաֆրիկյան Հանրապետություն Դուրբան Ճարտարապետությունն այլուր

1961 թվականից Ճարտարապետների միջազգային միությունը հանձնում է 4 մրցանակներ[3]՝

  • Օգյուստ Պեռե մրցանակ, ճարտարապետության մեջ կիրառվող տեխնոլոգիայի համար
  • Պատրիկ Աբերկրոմբի մրցանակ, քաղաքաշինության կամ տարածքային զարգացման համար
  • Ժան Չումի մրցանակ, ճարտարապետական քննադատության կամ ճարտարապետական կրթության համար
  • Ռոբերտ Մեթյուի մրցանակ, բնակավայրերի որակի բարելավման համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.uia-architectes.org/fr/actualites/regina-gonthier-devient-la-presidente-de-luia/
  2. 2,0 2,1 «UIA homepage». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «UIA homepage: prizes». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետների միջազգային միություն» հոդվածին։