Ֆուքսիա
Ֆուքսիա | |
Դասակարգում | |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Ապուզանազգիներ (Onagraceae) |
Ցեղ | Ֆուքսիա (Fuchsia) von Linné, 1753 |
Ֆուքսիա (լատին․՝ Fúchsia), պատկանում է ապուզանազգիների (Onargraceae) ընտանիքին։
Անվանում
Ֆուքսիա անունը տրվել է ի պատիվ գերմանացի բուսաբան Ֆուքսի։ Մշտադալար բույս է, ձմռանը ջերմատներում կամ բնակարաններում ցածր ջերմաստիճանի տակ կամ խոնավության պակասի դեպքում տերևաթափ է լինում։
Կենսաբանական նկարագիր
Ծաղիկները կախված են, հասարակ են և լիաթերթ։ Պսակաթերթերի և բաժակաթերթերի գույները տարբեր են լինում։ Որոշ պսակաթերթերի ծաղիներ իրենց դասավորության շնորհիվ նմանվում են ձագարի։ Տեսակներ էլ կան, որոնց ծաղիկները բաժակների երկարության հետևանքով խողովակի ձև են ունենում։
Տեսակներ
Ջերմոցներում, բնակարաններում մշակվում են ֆուքսիայի բազմաթիվ տեսակներ։
Հիմնական տեսակներն են՝
- F. coccinea Curtis - կարմիր երկար բաժակաթերթիկներ և պսակաթերթիկներ՝ մանուշակագույն,
- F. fulgens Moc. et Sesse - վառ կարմիր, երկար խողովակաձև կախվում են ողկույզներում,
- F. gracilis Lindi - ունի գեղեցիկ ծաղիկներ, բարակ, թավոտ ճյուղեր։
- Fuchsia boliviana
- Fuchsia coccinea
- Fuchsia fulgens
- Fuchsia gracilis
- Fuchsia magellanica
- Fuchsia microphylla
- Fuchsia paniculata
- Fuchsia triphylla
- Fuchsia speciosa
- Fuchsia splendens
Բազմացում
Ֆուքսիաները բազմանում են կտորներով, որոնք ստացվում է ջերմոցներում։ Կտորները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ։ 10-12 °C ջերմության պայմաններում դրանք արմատակալում են 10-20 օրվա ընթացքում։ Գարնանը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ֆուքսիան սկսում է ավելի վատ աճել, այդ իսկ պատճառով պետք է տեղափոխել ծառերի ստվերի տակ։ Տնկած երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև պատուհանի գոգերին, որտեղ արևն ընկնում է միայն առավոտյան և երեկոյան ժամերին։ Ձմռան ամիսներին ֆուքսիաները պահում են սառը ջերմոցներում և ավելի սակավ են ջրում։
Գրականություն
- Ծաղկաբուծություն, Հ. Նարինջյան
- Gerda Manthey։ Fuchsien. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1987, ISBN 3-8001-6348-9
- Miep Nijhuis։ Fuchsien-Atlas. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1994, ISBN 3-8001-6546-5
- Andreas Fellner։ Fuchsien. Aufzucht und Pflege. Av Buch, ISBN 978-3-7040-2253-0
- Heinz-Dieter Krausch։ Kaiserkron und Päonien rot... - Entdeckung und Einführung unserer Gartenblumen. Dölling und Galitz Verlag, Hamburg 2003, ISBN 3-935549-23-7
- Walter Erhardt u. a.։ Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7
Արտաքին հղումներ
- Сайт целиком посвящённый фуксиям (Подробное общее описание, агротехника, сорта, фотографии, и. т. д.)
- http://www.flowersweb.info/catalog/detail.php?PID=545&GID=0
- American Fuchsia Society
- The British Fuchsia Society
- Euro-Fuchsia - An Association of European Fuchsia Societies Արխիվացված 2006-01-27 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուքսիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուքսիա» հոդվածին։ |
|