Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աստրախան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանր��գիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱստրախան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱստրախանի թեմ
Հիմնական ամսաթվերը1706
Հիմնադրված1706
Փակված է1929
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Աստրախան քաղաքում գոյություն ունեցած կրոնական կառույց։ Պատկանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աստրախանի թեմին, եղել նրա առաջնորդանիստը։ Համակարգել է աստրախանաբնակ առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։

Պատմություն

Աստրախան քաղաքի առաջին եկեղեցին կառուցվել էր դեռ 1640 թվականին[1][2]։ Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1706 թվականին[3]։ Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1717 թվականին, երբ հիմնադրվել է ռուսահայության առաջին հոգևոր կառույցը՝ Աստրախանի թեմը, եկեղեցին դարձել է դրա առաջնորդանիստը։ Այդ պատճառով երբեմն կոչվել է Աստվածամոր ավագ եկեղեցի[4], ինչպես նաև Աստվածամոր Վերափոխման եկեղեցի[4]։ 18-րդ դարում քաղաքում կառուցվել է ևս երեք եկեղեցի՝ սուրբ Պողոս-Պետրոս, սուրբ Կատարինե և սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ 19-րդ դարում՝ ևս երկուսը[5]։

Եկեղեցին եղել է թեմակենտրոն մինչև 1920 թվականը, երբ առաջնորդարանը տեղափոխվել է Արմավիր։ Քանդվել է 1929 թվականին՝ Անաստվածության հնգամյակի ժամանակ[5]՝ հունիսի 26-ի որոշումով[4]։ 2008 թվականին՝ Աստրախանի հիմնադրման 450-ամյակի օրերին, դրա տեղում կանգնեցվել է խաչքար[3]։

Ավետարան

Սուրբ Աստվածածին եկեղեցում տասնամյակներ շարունակ պահպանվել է համանուն ավետարանը, որը գրվել է Դավիթ Ե Էնեգեթցի կաթողիկոսի օրոք (1801-1807) Նոր Ջուղա քաղաքի սուրբ Ստեփանոս վանքում։ 2003 թվականի դեկտեմբերի 8-ին՝ բռնագանձումից շուրջ 80 տարի անց, ավետարանը հանձնվել է Աստրախանի Դոգադինի անվան պետական պատկերասրահին (№ АГКГ Г-2063)[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Армяне в Астрахани во второй половине XVIII в.» (ռուսերեն). geghard-saf.am.
  2. «Армянский след в Астрахани» (ռուսերեն). golosarmenii.am. 25 հունիսիի, 2013.
  3. 3,0 3,1 «ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն Աստրախանում այցելել է հայկական հուշարձան, զրուցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ». armenpress.am. Հոկտեմբերի 27, 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Սուրբ Աստվածամոր ավագ եկեղեցու ավետարանը Զատկին բերվեց Աստրախանի սբ. Հռիփսիմե եկեղեցի». times.am. Ապրիլի 10, 2012.
  5. 5,0 5,1 «Армяне в Астрахани. Как появилась одна из старейших армянских диаспор России?» (ռուսերեն). dzen.ru. Մայիսի 18, 2020.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։