Jump to content

Սողոմոն Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սողոմոն Սեյրանյան
Ի ծնե անունՍողոմոն Գաբրիելի Սեյրանով
Ծնվել է1907[1]
Մահացել է1974[1]
Ժանրերժողովրդական
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներթառ
Գործունեություն1926-1974
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Սողոմոն Գաբրիելի Սեյրանյան (Սեյրանով) (3 սեպտեմբերի, 1907, Բաքու - 6 մայիսի, 1974, Երևան[2], հայ թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Կենսագրություն

Ծնվել է Բաքվում։ Գործիքին տիրապետել է ինքնակրթությամբ։ Որպես կատարող հանդես է եկել 1926 թվականից՝ Ադրբեջանում ժողովրդական գործիքների անսամբլում, ղեկավարել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամբլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմիտեում։ 1944 թվականից (1956-1959 թվականները ընդմիջումով) ապրել է Երևանում, եղել Հայֆիլհարմոնիայի, ապա ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ Սողոմոնի կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վարպետությամբ, գործիքի գունային հնարավորությունների գերազանց տիրապետմամբ։ Երկացանկում ունեցել է գործիքային բազմաթիվ պիեսներ և մուղամներ։ 1939 թվականին Մոսկվայում կայացած ժողովրդական գործիքների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Մահացել է Երևանում։

Պարգևներ

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4641
  2. «Zarkfoundation - Սողոմոն Սեյրանյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287