Jump to content

Նիկոլայ Թորոսովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Նիկոլայ Թորոսովիչ
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնունդ 1605[1][2]
Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահ հոկտեմբերի 24, 1681(1681-10-24)
Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Թաղված է Լվով

Նիկոլայ Թորոսովիչ (լեհ.՝ Mikołaj Torosowicz, 1605[1][2], Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 24, 1681(1681-10-24), Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Լվովի հայկական կրոնական համայնքի արքեպիսկոպոս, 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։

Կենսագրություն

Ծնվել է Լվովի հարուստ հայ առևտրական Յակով Թորոսովիչի ընտանիքում։ Ձեռնադրվել է 1626 թվականին Ստամբուլում, հաջորդ տարի դարձել է Լվովի հայերի եպիսկոպոսը։ 1630 թվականին նա հռչակեց Հռոմի հետ ունիայի մասին, 1930 թվականի հոկտեմբերի 24-ին կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչեց կաթոլիկական հավատը։ Ունիան հաստատվեց Հռոմի կողմից նույն թվականի նոյեմբերի 8-ին։

1635 թվականին Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան VIII-ի առջև կազմակերպեց կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն և հռչակվեց արքեպիսկոպոս, Լեհաստանի, Մոլդովայի և Վալախիայի հայերի Լվովի ենթակայության միտրոպոլիտ։ Նա տեատինցիների միաբանության Լվով հրավերի նախաձեռնողն էր։

Մահացել է 1681 թվականի հոկտեմբերի 24-ին 76 տարեկան հասակում[3]։

Լվովի հայկական կաթոլիկական թեմը գոյություն է ունեցել ավելի քան 300 տարի՝ մինչև 1954 թվականը, ընդհուպ մինչև նրա վերջին առաջնորդի Դիոնիսի Կաետանովիչի մահը խորհրդային համակենտրոնացման ճամբարում։

Նախորդող
Լվովի արքեպիսկոպոսներ
22 մայիսի 1635 - 24 հոկտեմբերի 1681
Հաջորդող
Վարդան Հունանյան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Բռնի միութիւն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ, ՍՊԲ, 1884։
  • Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։
  • Пингирян Г․, Из истории социальной и общественно-политической борьбы во Львовской армянской колонии в первой половине XVII в․, «ԲՀԱ», 1974, № 3․
  • Samuel Orgelbrand, ed. (1867). Encyklopedia Powszechna (1st edition) (in Polish) 25. pp. 388–390.
  • Sadok Barącz, Living of the famous Armenians in Poland, Lvov, 1856.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 296