Jump to content

Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան
Տեսակհնագիտական թանգարան, հիշողությանն առնչվող հաստատություն և հավաքածու
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունԼոզան[1]
Մասն էԼոզանի մշակութային արժեքների ցանկ
ՀասցեPlace de la Riponne 6[1]1005[1]
Կայքmcah.ch
Քարտեզ
Քարտեզ

Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան (ֆր.՝ Le Musée cantonal d'archéologie et d'histoire de Lausanne), թանգարան Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ նվիրված Վո կանտոնի հնագիտությանն ու պատմությանը։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1852 թվականին, 1906 թվականին տեղափոխվել է Ռումինական պալատ վերջինիս ավարտից հետո։ Մի քանի վերանորոգումների արդյունքում թանգարանը 1987 թվականից ամբողջությամբ վերակառուցել է իր մշտական ցուցասրահն��րը, որոնք աստիճանաբար բացվել են 1997-2000 թվականներին[2]։ Մշտական ցուցահանդեսները բաժանված են «Ֆրեդերիկ Տրոյոն» սրահի միջև, որը նվիրված է նախնադարյան պատմությանը և «Ալբեր Նիֆ» սրահի միջև, որի ցուցանմուշները վերաբերում են Վո կանտոնի պատմությանը երկաթե դարից մինչև ժամանակակից դարաշրջան։

Թանգարանը նաև պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներկայացնում են հատուկ հավաքածուներ, համեմատաբար քիչ են հայտնի կամ մշտական ցուցադրության չեն ենթարկվում, ինչպես նաև վերջին հայտնագործությունները։ Թանգարանի մուտքն անվճար է։

Հավաքածուներ

Հնագիտության և պատմության կանտոնային թանգարանն իր հավաքածուներում ունի ավելի քան 100,000 ցուցանմուշ։ Այդ ցուցանմուշներն ընդգրկում են պատմական բոլոր ժամանակաշրջանները՝ սկսած Ժնևի լճի մոտ գտնվող մարդկանց հնագույն կեցավայրերից, Նյոշատել և Մուրտեն լճերից մինչև միջնադար։

Թանգարանն առաջարկում է մի շարք ուսումնական միջոցառումներ դպրոցականների համար, այդ թվում՝ ժայռապատկերներ պատրաստելը, ձեռքով հաց թխելը կամ քարը փայլեցնելը։

Պատկերասրահ

Գրականություն

  • Claire Brizon, Pierre Crotti, «Musée cantonal d'archéologie et d'histoire», dans «Collections cantonales. Héritage en devenir» (Collections cantonales vaudoises) PatrimoineS n° 3, 2018, pp. 68–81.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. «Musée cantonal d´archéologie et d´histoire». fusions.ch. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 Слюсар, В.И. (2011). «Антенна: история радиотехнического термина» (PDF). Первая миля. Last mile (Приложение к журналу "Электроника: наука, технология, бизнес"). – 2011. - № 6. էջեր С. 52 – 64. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-07-17-ին. Վերցված է 2019-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան» հոդվածին։