Jump to content

Խադիջա Իսմայիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Խադիջա Իսմայիլովա
ադրբ.՝ Xədicə İsmayılova
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1976(1976-05-27) (48 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1997)
ԵրկերSecrecy for Sale: Inside the Global Offshore Money Maze?[1]
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար, թարգմանչուհի, investigative journalist և Քաղաքական բանտարկյալ
ԱշխատավայրԱզատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[1]
 Xədicə İsmayılova Վիքիպահեստում

Խադիջա Իսմայիլովա (ադրբ.՝ Xədicə İsmayılova, մայիսի 27, 1976(1976-05-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից։ Եղել է «İşdən Sonra» բանավեճ շոուի հաղորդավար, «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» անդամ[4]։ 2014 թվականի դեկտեմբերին Իսմայիլովան ձերբակալվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Իսմայիլովան դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման յուրացման և հարկերից խուսափելու մեղադրանքով[6]։ 2016 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ է արձակել Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով[7][8]։

Կենսագրություն

Խադիջա Իսմայիլովան ծնվել է 1976 թվականին Բաքվում։ 1992 թվականին ավարտել է Բաքվի թիվ 135 դպրոցը, 1997 թվականին՝ Բաքվի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Շուրջ տասը տարի որպես լրագրող աշխատել է մի շարք տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Զերկալո», «Կասպիական բիզնես լուրեր», «Eurasinaet.org», «Washington Times», «The New York Times», «BBC», «Deutche Welle», եղել է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանցի ներկայացուցիչ[9]։

Իսմայիլովան աթեիստ է[10][11]։

Մրցանակներ

2001 թվականին Իսմայիլովան ��րժանացել է Հասան Բեկ Զարդաբի անվան մրցանակի՝ «միջազգային հարցերի շուրջ լուսաբանման մեծ հմտություն ցուցաբերելու համար»։

2012 թվականի հոկտեմբերի 24-ին «Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի» (IWMF) կողմից արժանացել է «Խիզախություն ժուռնալիստիկայում» մրցանակին[12][13]։

2012 թվականի փետրվարին արժանացել է Գերտ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակին (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas)[14][15]:

2016 թվականին ՄԱԿ-ի կողմից արժանացել է «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար» մրցանակի[16]։

Մեջբերումներ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունների մասին

Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված մեղադրանքները և դատաքննությունն անարդար են. նրանք ևս մեկ ազդանշան են արձակում, որ իշխանությունները շարունակում են լռեցնել Ադրբեջանում ելույթ ունեցողներին։
- Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ[17]
Պետք է պաշտպանել լրագրողների շահերը, այլապես ոչ ոք չի իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում։
- Ամալ Քլունի, փաստաբան[18]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.icij.org/journalists/khadija-ismayilova/
  2. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  3. https://www.leipziger-medienstiftung.de/de/aktuelles/dahin-gehen-wo-es-weh-tut/
  4. «Khadija Ismayilova». International Consortium of Investigative Journalists. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Azerbaijan arrests one more critical voice, Khadija Ismayilova». Human Rights House. 2014 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  6. «Azerbaijan journalist Khadija Ismayilova jailed in Baku». BBC. 2015 թ․ սեպտեմբերի 1.
  7. Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել
  8. Walker, Shaun (2016 թ․ մայիսի 25). «Investigative journalist Khadija Ismayilova freed in Azerbaijan». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  9. «Исмайлова Хадиджа». Caucasian Knot (Russian). 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Pfeffer, Anshel. «Baku in the USSR? Azerbaijan could be set to abandon West and head East». haaretz.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  11. «Roots of Corruption: the perils of free expression in Azerbaijan». englishpen.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  12. «Азербайджанской журналистке Хадидже Исмайловой вручена премия «За смелость в журналистике»». Новости. «Кавказский Узел». 2012 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  13. «Khadija Ismayilova — 2012 Courage in Journalism Award recipient». 2012 Courage in Journalism Awards (անգլերեն). Международный фонд женщин, работающих в СМИ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  14. «Preisträger 2012». Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն). ZEIT-Stiftung. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  15. Фаик Меджид (2012 թ․ փետրվարի 16). «Азербайджанская журналистка стала лауреатом премии имени Буцериуса». Новости. «Кавказский Узел». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  16. «Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  17. Միջազգային պաշտոնյաներն արձագանքել են Իսմայիլովայի դատավճռին
  18. Ամալ Քլունին կպայքարի մինչև Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խադիջա Իսմայիլովա» հոդվածին։