Jump to content

Լեհաստանի գրողների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լեհաստանի գրողների միություն
Տեսակկազմակերպություն և մասնագիտական միություն
Երկիր Լեհաստան
Հիմնադրված1944
Գլխադասային գրասենյակՎարշավա, Լեհաստան
Կայքzlpinfo.eu(լեհ.)
Նախկին անվանում(ներ)Լեհաստանի պրոֆեսիոնալ գրողների միություն (1944-1949)

Լեհաստանի գրողների միություն, ԼԳՄ (լեհ.՝ Związek Literatów Polskich, ZLP), հիմնադրվել է 1944 թվականին Լյուբլինում լեհ գրողների և հասարակական գործիչների հանդիպման ժամանակ, Կարմիր բանակի կողմից Լեհաստանի ազատագրման ընթացքում։ Կազմակերպության սկզբնական անունը (Professional Union of Polish Writers) ծագել է 1920 թվականին լեհ գրող Ստեֆան Ժերոմսկուի կողմից ձևավորված Związek Zawodowy Literatów Polskich անունից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապաակտիվացվել էր[1][2]։

1949 թվականին Շեցինում կայացած համաժողովի ժամանակ կազմակերպության անվանումը կրճատվել և դարձել է Լեհաստանի գրողների միություն, որպեսզի արտացոլի նոր կառավարության պարտադրված քաղաքականությունը[3]։ Հետագա տարիներին Լեհաստանի գրողների միության երկու պաշտոնական լրագրերն են եղել ամենամսյա «Twórczość» և ամենշաբաթյա «Nowa Kultura»։

Կոմունիստական Լեհաստանում գրողների միությունը երկրի գրական համայնքի միակ պաշտոնական ներկայացուցչությունն էր։ 1980 թվականին միությունն ունեցել է 1349 մասնակից 17 տարածքային կառույցներից[2]։ Պետության կողմից սահմանված տարեկան բյուջեն կազմակերպության անդամների համար ապահովել է բազմաթիվ հատուկ միջոցներ և թույլտվություններ[4][5]։

1989 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո Լեհաստանի գրողների միությունը կորցրեց իր պետական հովանավորությունը[5]։ Ձևավորվեց այլընտրանքային նոր գրողների միություն, որը կոչվում է Stowarzyszenie Pisarzy Polskich (Լեհ գրողների հասարակություն)։ Այժմ երկու կազմակերպությունների գլխամասը գտնվում է Վարշավայի Krakowskie Przedmieście փողոցում գտնվող «Dom Literatury»-ում (Գրական տուն) պատմական շենքում[6]։

Միության նախագահներ

  • Յուլիան Պշիբոս (1944-1945)
  • Յարոսլավ Իվաշկևիչ (1945-1946, 1947-1949, 1959-1980)
  • Կաժմիշ Չահովսկի (1946-1947)
  • Լեոն Կրուչկովսկի (1949-1956)
  • Անտոնի Սլոնիմսկի (1956-1959)
  • Յարոսլավ Իվաշկևիչ (1959-1980)
  • Յան Յոզեֆ Շեպանսկի (1980-1983)
  • Գալինա Աուդերսկա (1983-1986)
  • Վոյցեխ Ժուկրովսկի (1986-1989)
  • Պյոտր Կունցևիչ (1989-2003)[3]
  • Մարեկ Վավժկեվիչ (2003-)

Ծանոթագրություններ

  1. «Nowy-stary prezes Związku Literatów Polskich». Wiadomości. Wirtualna Polska. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 «Związek Literatów Polskich». Literatura i sztuka. Encyklopedia PWN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 «Związek Literatów Polskich (ZLP)». Instytut Książki, Poland. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  4. Jarosław Klejnocki. «Związki pisarzy». Raptularz końca czasów. Wydawnictwoliterackie.pl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  5. 5,0 5,1 «Historia Związku Literatów Polskich». Homepage. ZLP Literaci.eu, Magazyn Związku Literatów Polskich. 2007 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  6. «Związek Literatów Polskich, ZLP». Literatura. Encyklopedia WIEM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.