Ժակելինա Սարխոշյան
Ժակելինա Սարխոշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1993) |
Մասնագիտություն | բալետի պարուհի |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Ժակլին Սարխոշյան (Ժակելինա Սարխոշյան, հունվարի 26, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ պարուհի։ 1997 թվականից Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2013)[2]։
Կենսագրություն
Ժակելինա Սարխոշյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1991 թվականից աշխատում է [[Ալեքսանդր Ծնվել է 1975 թվականի հունվարի 26-ին, Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ 1991 թվականից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի պարուհի, 1997 թվականից՝ առաջատար մենապարուհի[2]։
2010-2012 թվականներին եղել է «Պարիր թե կարող ես» հեռուստանախագծի ժյուրիի անդամ[3][4]։
2012 թվականին բեմադրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ[5][6]։
2013-2016 թվականներին եղել է Բելառուսի Կլիմովիչի քաղաքում անցկացվող «Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնի ժյուրիի անդամ[7]։
2014 թվականից դասավանդում է Համազգային մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի «Գայանե» պարարվեստի դպրոցում, որտեղ 2014 թվականին հիմնադրել է բալետի դասարան[8]։ Բեյրութում գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ մանկական ներկայացումներ, այդ թվում՝ Չայկովսկու «Շչելկունչիկը», Պրոկոֆևի «Մոխրոտը», «Հազար ու մի գիշերներից» «Ալի Բաբան ու ավազակները», «Կախարդական լամպը» և «Սիդբադի ճամփորդությունը», Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանի առիթով «Մի կաթիլ մեղրը», ինչպես նաև հանրահայտ «Մաուգլի» ու «Չիպոլինո» ներկայացումները[9]։
2016 թվականից Լիբանանում ղեկավարում է «Քնար» պարային համույթը։
2016 թվականին հրաժեշտ է տվել մեծ բեմին[6]։
2015 թվականին ամուսնացել է «Բարեկամություն» անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ[10]։ Առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ։
Բալետային ներկայացումներ
- Նինա՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»
- Ժիզել՝ Ադոլֆ Ադանի «Ժիզել»
- Կարմեն՝ Ժորժ Բիզեի, Ռ.Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն»
- Դեզդեմոնա՝ Հենրի Պյորսելի «Մավրի Պավանա»
- Ա. Պիացցոլլայի «Տանգո»
- Փողոցային պարուհի, Ընկերուհի, Հրեշտակ՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ»,
- «Պախիտա»՝ Ֆրեդերիկ Շոպենի «Շոպենիանա»
- Մաշա՝ Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ»
- Ջուլիետ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Պրոկոֆևի «Բախի կրքերը»
2012 թվականին ներկայացրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ։
Հյուրախաղեր
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իսպանիայում, Թուրքիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Բահրեյնում, Մոնակոյում և ԱՊՀ երկրներում[2]։
Պարգևներ
- Մովսես Խորենացու մեդալ, 2010
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2013
- Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ», 2016[6]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Ժակլին Սարխոշյանի մասին AV Production կայքում
- ↑ 2,0 2,1 2,2 «Zarkfoundation - Ժակելինա Սարխոշյան». zarkfoundation.com.
- ↑ Լիանա Մեյթարջյան (2011 թ․ նոյեմբերի 7). «Պարիր, թե կարող ես 2». bravo.am.
- ↑ «Zhakelina Sarkhoshyan». www.mariinsky.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ ««ԻՄ ՄԱՍԻՆ ԿԼՍԵՔ ՈՐՊԵՍ ԲԵՄԱԴՐԻՉ». ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ». www.cultural.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Ժակլին Սարխոշյանի «Երազանքը»». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑
{{cite web}}
: Empty citation (օգնություն)Ամբողջական հոդվածը՝ https://www.aravot.am/2014/06/13/470016/ - ↑ Даниелян, Гаяне. «ЖАКЛИН САРХОШЯН: «Никогда не отворачивайся от двери, которую распахивает перед тобой удача» - Собеседник Армении». sobesednikam.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Սամվել Դանիելյան (02/06/2020). «Դա թող իրենց խղճին մնա». aravot.am.
- ↑ «Ես և Կարենը չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, «շոկի» մեջ էինք. Ժակլին Սարխոշյան». www.aysor.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Ա. Խաչատրյան «Սպարտակ»». cult.am մշակութային պորտալ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.