Jump to content

Դենիել Գիլլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Դենիել Գիլլիս
անգլ.՝ Daniel Gillies[1]
Ծնվել էմարտի 14, 1976(1976-03-14) (48 տարեկան)
ԾննդավայրՎինիպեգ, Մանիթոբա, Կանադա
ԿրթությունSouthwell School? և Hamilton Boys' High School?
Քաղաքացիություն Նոր Զելանդիա և  Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոնտաժող, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, կինոսցենարիստ և օպերատոր-բեմադրիչ
Ամուսին(ներ)Ռեյչել Լի Քուք
Պարգևներ և մրցանակներ

Դենիել Գիլլիս (անգլ.՝ Daniel Gillies, մարտի 14, 1976(1976-03-14), Վինիպեգ, Մանիթոբա, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» և դրա սպին-օֆ «Առաջնածինները» («Հները») հեռուստասերիալներում Էլայջոյի դերի շնորհիվ։

Կենսագրություն

Դենիել Գիլլիսը ծնվել է 1976 թվականի մարտի 14-ին Կանադայի Մանիտոբա մարզի Վիննիպեգ քաղաքում։ Իր ողջ մանկությունն ու երիտասարդությունը դերասանն անցկացրել է Նոր Զելանդիայում։ Չնայած նրան, որ նրա հայրը մանկաբույժ էր աշխատել և ցանկանում էր, որ որդին իր ուղով ընթանա, Դենիելը որոշեց դերասան դառնալ։

Կարիերա

Նոր Զելանդիայում նա հասցնում է նկարահանվել «Street Legal» հեռուստասերիալում (2002-2003 թվականներին)։ Շուտով նա տեղափոխվում է Ավստրալիա, որպեսզի մասնակցի մի նոր ֆիլմի նկարահանումներին, սակայն այն հաջողություն չի ունենում։ Դենիելը տեղփոխվում է ԱՄՆ։ Մինչ ԱՄՆ մեկնելը նա կարճ ժամանակով այցելում է իր հայրենիք՝ Կանադա։

Վերադռնալով Լոս Անջելես, Դենիելը սկսում է ակտիվորեն աշխատանք փնտրել։ Շուտով նա 2004 թվականի «Սարդ-մարդը 2» բլոկբաստերում ստանում է Ջոն Ջեյմսի դերը։ Ֆիլմից հետո դերասանի կարիերան աննախադեպ վերելք է ապրում։ Ինչպես նշում են քննադատները՝«դերասանը իր դերը հոյակապ է տարել»։ Չնայած նրան, որ Դենիելը առաջին անգամ էր նման խոշոր դեր տանում, նա իրեն շատ վստահ էր պահում՝ ասես արդեն մեծ փորձ ուներ։ Պետք է նաև նշել, որ դերասանը մասնակցել է «Հարսնացուն և նախապաշարմունքները» երաժշտական կոմեդիայի նկարահանումներին, որի սյուժեի հիմքում ըկած է Ջեյն Օստինի «Հպարտություն և նախաստրամադրվածություն» վեպը։

2007 թվականին դերասանը նկարահանվում է աղմուկ բարձրացրած «Առեվանգում» թրիլլերում։ Հետո դրան հաջորդում են դերեր «Մի ընդհարվիր աստղերի հետ» ֆիլմում, «Իրական արյուն» հեռուստասերիալում։ «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալներում դերասանը խաղում է առաջնածին վամպիր Էլայջոյի դերը։ Ինչպես նաև Դենիելը նկարահանում է «Կործանված թագավորություն» ֆիլմը, որտեղ էլ տանում է գլխավոր դերը։ 2011 թվականին դերասանը ստանում է «Պահելով հույսը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Հեռուստաերիալի առաջին սերիան դուրս է եկել 2012 թվականի հունիսի 8-ին «NBS» հեռուստաալիքով։

Անձնական կյանքը

2004 թվականից ամուսնացած է Ռեյչել Լի Կուկի հետ։ Ամուսինները ունեն մեկ դուստր՝ Շարլոտտա Իստոն Գիլլիս(ծնվ.՝ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Գիլլիս» հոդվածին։