Jump to content

Գալոդետի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գալոդետի համալսարան
անգլ.՝ Gallaudet University
Изображение логотипа
Տեսակհամալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված է1857
Անվանված էThomas Hopkins Gallaudet?
Ընդհանուր անձնակազմ723 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԱմերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2]
Երկիր ԱՄՆ[3]
ՏեղագրությունՎաշինգտոն
Հասցե800 Florida Ave, NE, Washington, DC, 20002-3695[1]
Կայքgallaudet.edu(անգլ.)
Գալոդետի համալսարան (ԱՄՆ)##
Գալոդետի համալսարան (ԱՄՆ)
Գալոդետի համալսարան, ԱՄՆ
 Gallaudet University Վիքիպահեստում

Գալոդետի համալսարան(անգլ. Gallaudet University)[4][5][6][7], Գալաուդետի համալսարան[8], պետական հաստատում ստացած մասնավոր համալսարան, որը մասնագիտացած է խլության խնդիրներ ունեցող ուսանողների ուսուցման մեջ և զբաղեցնում է 0,4 կիլոմետր քառակուսի տարածք Վաշինգտոնում[9]։ Դարձել է աշխարհում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը խլություն ունեցողների համար և շարունակում է մնալ աշխարհում միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ բոլոր ուսումնական ծրագրերը հարմարեցված են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Խլություն չունեցող ուսանողները կարող են ընդունվել համալսարանի ասպիրանտուրա, ինչպես նաև մասնակցել սահմանափակ թվով այլ դասընթացների։ Համալսարանն անվանակոչվել է ի պատիվ Թոմաս Հոպկինս Գալոդետի[10], ով հայտնի է խլություն ունեցողների կրթության մանկավարժական հաջողություններով։

Համալսարանը պաշտոնապես երկլեզու է՝ ուսուցումն ու հաղորդակցությունը տեղի են ունենում ամերիկյան ժեստերի լեզվով (ամսլեն) և անգլերենով։ Չնայած դիմորդներին ամսլենին տիրապետելու պահանջներ չեն ներկայացվում, բայց շատ մասնագիտությունների ծրագրեր պահանջում են գիտելիքներ այս կամ այն մակարդակում[11]։

Պատմություն

1856 թվականին մարդասեր և ԱՄՆ նախկին գլխավոր փոստապետ Էյմոս Քենդալն իմացել է մի քանի կույր և խուլ երեխաների մասին, որոնք ապրում էին Վաշինգտոնում և չէին ստանում պատշաճ խնամք։ Նա նրանց նկատմամբ խնամակալություն է ձևակերպել և 8100 մետր քառակուսի հող է հատկացրել կույրերի և խուլերի համար ուսումնական հաստատություն կառուցելու համար[12]։ Դպրոցի առաջին պարետ է դարձել Թոմաս Գալոդետի որդին՝ Էդուարդը։ Ավելի ուշ դպրոցի տարածքում տեղադրվել են Թոմաս Գալոդետի և Էլիս Կոգսուելի հուշարձանները[13]։

Բացի Քենդալից դպրոցի բացմանը մասնակցել են քաղաքի մի քանի ոչ անտարբեր քաղաքացիներ։ Նրանք վարձակալել են մի շենք և գնել մեկ ուրիշ շենք։ 1857 թվականի 34-րդ կոնգրեսը հաստատել է դպրոցի կանոնադրությունը և վճարել Վաշինգտոնում ապրող կարիքավոր խուլ, համր և կույր երեխաների ուսման ծախսերը[14]։ 1858 թվակ��նի նոյեմբերի մեկին ներքին գործերի նախարարին ներկայացվել է հաստատության գործունեության մասին առաջին տարեկան հաշվետվությունը[15]։

Երկրորդ ակադեմիական տարում (1858-1859 թվականներին) դպրոցում սովորում էին 14 խուլ և 7 կույր աշակերտներ։ Պարետ Գալոդետը խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում, քանի որ առաջին տարում դաշնային բյուջեում առկա խնդիրների պատճառով նյութական միջոցներ չեն ստացվել։ 1859 թվականի նոյեմբերի 5-ին ուղարկվել է առաջին տարեկան հաշվետվությունը[16]։

Երրորդ տարում նախագահ Քենդալն ուղարկել է ֆինանսական խնդրագիր՝ դպրոցն ավելի մեծ տարածք փոխանցման վերաբերյալ, ինչպես նաև միջոցներ հատկացնել նոր աղյուսե շենքի կառուցման համար։ Քանի որ աշակերտների թիվը հասել էր 24-ի, պահանջվել է երկրորդ ուսուցիչ, իսկ կույր աշակերտների ուսուցիչը հեռացել է՝ առողջական խնդիրների պատճառով[17]։

1860 թվականից մինչև 1861 ակադեմիական տարիներին դպրոց է հաճախել 35 խուլ և 6 կույր սովորողներ, ինչպես նաև վարձվել է արվեստի ուսուցիչ[18]։ Հաջորդ տարում պարետ Գալոդետն առաջարկել է ընդարձակել դպրոցը և բացել քոլեջ՝ խլություն ունեցող ուսանողների համար[19]։ 1862 թվականին դպրոցի հողային տարածքին ավելացվել է 53 000 մետր քառակուսի տարածք[20]։

1864 թվականին դպրոցը ստացել է քոլեջի կարգավիճակ[21], իսկ հաջորդ տարում կրթական հաստատությունն անվանափոխվել է «Խուլ և համրերի կոլումբիական դպրոց»։ 1954 թվականին կոնգրեսը հաստատել է հաստատության վերանվանափոխումը «Գալոդետի քոլեջ»-ի[22], իսկ 1986 թվականին՝ համալսարանի[23]։ 1864 թվականին քոլեջի վերանվանվելու հետ մեկտեղ Գալոդետը ստացել է տնօրենի պաշտոն[24]։ Պաշտոնը ստանալով, նոր տնօրենը առաջարկել է կույր սովորողների ծառայությունների կրճատում՝ առաջարկելով, որ նրանց լավագույն խնամքը տրամադրվի Բալթիմորի մասնագիտացված ուսումնական հաստատությունում, և մեկ տարվա ընթացքում նրանց տեղափոխել են Մերիլենդի կույրերի դպրոց։ Քոլեջի կարգավիճակ ստանալու համար, մեկնարկել է հերթական ընդլայնումը, կառավարությունից մի քանի նախագծերի ֆինանսավորում են խնդրել՝ ներառյալ սառցե պալատի կառուցումը[25]։

1865 թվականից մինչև 1866 թվականները տնօրեն Գալոդետը պատասխանել է խուլերի ուսուցման բանավոր մեթոդի կողմնակիցների քննադատությանը՝ պնդելով, որ բանավոր լեզվի ուսուցումը խուլերի մոտ սովորաբար հաջողություն չի ունենում, այնուամենայնիվ, կարծում էր, որ խոսքի սահմանափակ ուսուցումն անհրաժեշտ է։ Նա առաջարկել է քոլեջի ներկայացուցչին ուղարկել Եվրոպա՝ փորձի փոխանակման և տեղական մեթոդիկաների ուսումնասիրման համար[26]։ Հաջորդ տարում քոլեջը վարձել է մաթեմատիկայի ուսուցիչ։

Տնօրենը կատարել է երկարատև ճանապարհորդություն Եվրոպայով, այցելել է Դոնկաստեր, Բիրմինգհեմ, Մանչեստր, Լոնդոն, Էդինբուրգ, Լիվերպուլ, Գլազգո, Բելֆաստ, Դուբլին, Ժնև, Բորդո, Մարսել, Նանսի, Փարիզ, Բրյուգգե, Լայպցիգ, Ցյուրիխ, Մյունխեն, Բեռլին, Ռոտերդամ, Լյուբեկ, Դրեզդեն, Մայնի Ֆրանկֆուրտ, Վայսենֆելս, Վիեննա, Պրահա, Միլան, Ջենովա, Թուրին, Ստոկհոլմ, Կոպենհագեն, Թուրքիա և Սանկտ Պետերբուրգ[27]։ 1868 թվականի մայիսին համալսարանի անձնակազմի ուժերով անցկացվել է խուլերի կրթության հետ կապված այդ ժամանակի ամենամեծ կոնֆերանսը։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է քոլեջի տնօրենի ճամփորդությունից հետո արած առաջարկություներին[28]։ Հաջորդ տարի քոլեջն ավարտացրել է առաջին բակալավրներին[29]։

Դպրոցի հիմնադիրը՝ Էյմոս Քենդելը, մահացել է 1869 թվականի նոյեմբերին, և տնօրենին հաջողվել է համոզել կառավարությանը, որպեսզի Էյմոս Քենդելին պատկանող հողերը հանձնվեն համալսարանին[30]։

Չնայած նախասկզբնական դպրոց են ընդունել և աղջիկների, և տղաների, բայց աղջիկները հիմնականում չեն ավարտել ուսումը, լքել են դպրոցը մի քանի տարի հետո, և 1871 թվականին տնօրենը դադարել է ընդունել նրանց։ 1887 թվականին քոլեջը վերսկսել է ընդունել աղջիկների, բայց դեռ ենթադրվում էր, որ նրանք չեն մասնակցի ամբողջական ուսումնական կուրսին[31]։

«Պահանջում ենք խուլ նախագահ» քարոզարշավ և բողոք Ջեյն Ֆերնանդեսի դեմ

1988 թվականի մարտի 6-ին ուսանողներն ու անձնակազմը բողոքի ակցիա են սկսել հերթական լսողության խնդիրներ չունեցող նախագահի նշանակման դեմ, որը երեք թեկնածուներից միակն էր։ Քարոզարշավը լայնորեն լուսաբանվել է մամուլի և հեռուստատեսության կողմից, որն ԱՄՆ-ում առաջացրել է խուլերի ընկալման զգալի փոփոխություններ։

  • Հիմնական հոդվածը եղել է քարոզարշավ ընդդեմ Ջեյն Ֆերնանդեսի։

Ջորդանը տնօրենի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է 2005 թվականի սեպտեմբերին, և 2006 թվականի մայիսի 1-ին հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է, որ փոխռեկտոր Ջեյն Ֆերնանդեսը դառնալու է հաջորդ նախագահը։ Նրա նշանակումը բողոքի ալիք է բարձրացրել՝ կապված այն բանի հետ, որ սևամորթները նախագահ չեն նշանակվել, և անբավարար անձնական հմայքի[32] ու ամսլենի անբավարար տիրապետման բացակայությունը[33]։

Ինքը՝ Ֆերնանդեսը, ըստ Վաշինգտոն Փոստի, կարծում էր, որ Գալոդետի համալսարանը պետք է ընդունի լսողության խանգարում ունեցող բոլոր մարդկանց, այլ ոչ միայն ամսլեն տիրապետողներին[34]։

Ուսանողները փակել են հանրակացարանների մուտքերը, մի քանի հանրահավաք են անցկացրել և վրանային թաղամաս են տարածել համալսարանի գլխավոր մուտքի մոտ։ Աշնանը շարունակվել են բողոքի ցույցերը, հոկտեմբերի 11-ին մի խումբ ուսանողներ փակել են հանրակացարանը։ Հոկտեմբերի 16-ին ուսուցիչները դեմ են քվեարկել Ֆերնանդեսի թեկնածությանը տնօրենի պաշտոնում։

Հոկտեմբերի 29-ին հանվել է Ֆերնանդեսի թեկնածությունը[35]։

Բողոքի ակցիաների ավարտից հետո վարչաբյուջետային վարչությունը հայտարարել է, որ համալսարանը չի կատարում իր առաջադրանքները[36], և 2007 թվականին համալսարանն անցել է չնախատեսված հավատարմագրում՝ Կենտրոնական Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի հանձնաժողովում[37], որը 2008 թվականին հաստատել է իր կարգավիճակը[38]։

Կոնգրեսի հրովարտակ

Համալսարանը ծառայել է պետական նպատակներով[39] և ստացել է ֆեդերալական կառավարության աջակցությունը՝ մնալով մասնավոր շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Ստորև բերված են համալսարանի գործերում պետության ներգրավման օրինակներ[40]՝

  • 1986 թվականին կոնգրեսը ձևակերպել է օրենք խլություն ունեցողների կրթության վերաբերյալ, որը համարվում է «Գալոդետի օրենքներ»-ի մաս[41],
  • համալսարանը պետք է ստանա կրթության նախարարի հավանությունը՝ իր ցանկացած գույքը վաճառելու կամ երրորդ ձեռք հանձնելու վերաբերյալ[23],
  • համալսարանի բոլոր շրջանավարտների դիպլոմները ստորագրվում են ԱՄՆ գործող նախագահի կողմից[42],
  • ԱՄՆ կոնգրեսի երեք անդամներ ուղևորվում են համալսարանի հոգեբարձուների խորհուրդ[43],
  • համալսարանը շարունակում է հղել ամենամյա հաշվետվոություն կրթության նախարարին[44],
  • համալսարանի հիմնական բյուջեն ստացվում է կառավարության կողմից[45],
  • համալսարանը լիազորված է գնումներ կատարել ընդհանուր ծառայությունների գրասենյակի միջոցով։

Համալսարանի կանոնադրական բյուժեն կազմում է 136,4 միլիոն ԱՄՆ դոլար[46]։

Համալսարան են հաճախել Ուլիսես Ս. Գրանթը[47][48], Ռութերֆորդ Բ. Հեյսը[49][50] (1879 թվականին)[51][52], Ջեյմս Գարֆիլդը[53][54][55], Չեսթեր Ա. Արթուրը[56], Գրովեր Քլիվլենդը[57], Բենջամին Հարրիսոնը[58], Թեոդոր Ռուզվելտը[59][60], Լինդոն Բ. Ջոնսոնը[61][62][63] և Բիլ Քլինթոնը[64]։

Կրթություն

Հինգ ամենատարածված կրթական ծրագրերը՝ մանկավարժություն, հաղորդակցության տեսություն, բիզնեսի վարում, հոգեբանություն և մաթեմատիկա[65]։ Դասախոսությունների գրեթե 90 տոկոսին հաճախում է ոչ ավելի, քան քսան ուսանող[65]։ Ուսանողների մոտ 65,8 տոկոսն է տեղափոխվում երկրորդ կուրս, իսկ դիպլոմ ստանում է ընդունվածների ութ տոկոսը[65]։

Դրամատիկական արվեստի ուսուցիչ Ջորջ Էրնեստ Դիտմոլդը (անգլ. George Ernst Detmold) համալսարանում հիմնել է հզոր դրամատիկական դպրոց։ Նրա շնորհիվ շրջանավարտների մեջ կան շատ դերասաններ։

Սպորտ

Գալոդետի համալսարանը՝ Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի երրորդ դիվիզիոնի, անգլ. NCAA, և Հյուսիս-արևմտյան սպորտային ասոցիացիայի անդամ է[66]։ Հյուսիս-արևմտյան սպորտային ասոցիացիայում խաղում են կանանց և տղամարդկանց բասկետբոլի, կրոսի, ֆուտբոլի, բեյսբոլի, սաֆթբոլի և վոլեյբոլի թիմեր[66]։ Համալսարանի ֆուտբոլի թիմը խաղում է Արևելյան համալսարանական ֆուտբոլի ասոցիացիայում, իսկ լողի և թեթև ատլետիկայի թիմերը հանդես են գալիս անհատական։

Համալսարանի կանանց բասկետբոլի թիմը 2006 թվականից հանդես է գալիս մրցութային աղյուսակի ներքևում, սակայն, մարզիչ Քևին Կուկի գալուց հետո իրավիճակը փոխվել է՝ չնայած Կուկը սկզբում չի տիրապետել ամսլենի և օգտվել է թարգմանչի օգնությունից[67]։ 2010-2011 թվականների ժամանակաշրջանում թիմը ցուցաբերել է 24-4 արդյունք և Կուկը ստացել է տարվա մարզիչ մրցանակը։

Թիմի խաղերը ամերիկյան ֆուտբոլում գրավել են հաղթանակ 2005 թվականի ժամանակաշրջանում, ինչից հետո մտել են «NCAA»[68]։

2006 թվականին համալսարանի կանանց վոլեյբոլի թիմը ավարտել է ժամանակաշրջանը 30-10 արդյունքով։

Հայտնի սպորտսմեններ

  • Ռիչարդ Ջեյկոբս՝ գանդբոլի հավաքականի անդամ,
  • Դոն Բիրլի՝ Կանադայի թեկվոնդոյի մի քանի առաջնությունների հաղթող,
  • Դենի Գուին՝ կանադացի, երկրի լավագույն օդամղիչ զենքի հրաձիգ, ամերիկյան համալսարանական օդամղիչ զենքի հրաձգության առաջնության հաղթող,
  • Մարվին Մարշալը մասնակցել է «Golden Gloves» ազգային առաջնությանը,
  • Ջիլիոն Հոլ՝ Կոնեկտիկուտ նահանգի լողի չեմպիոն։

Գիտական աշխատանք

Գալոդետի հետազոտական համալսարանը (անգլ. Gallaudet Research Institute) ամբողջ աշխարհում ճանաչված է որպես խլության հետ կապված հետազոտությունների առաջատարը։ Հետազոտողները տիրապետում են մի շարք մեթոդաբանական տեխնիկաների՝ ներառյալ հարցումների անցկացումը, թեստերի ռացիոնալացումը և գնահատումը, ազգագրական և կլինիկական հետազոտությունները[69]։ Համալսարանում լույս է տեսնում երեք հրատարակություն՝ Sign Language Studies (1972 թվականից), Deaf Studies Digital Journal, ամսլենի առաջին գրախոսական ամսագիրը[70], և American Annals of the Deaf[71]։

Հայտնի շրջանավարտներ

  • Օլոֆ Հենսոն՝ ճարտարապետ
  • Թայրոն Ջորդանո՝ դերասան,
  • Ջորջ Վեյդից՝ ամսլենի մանկավարժ և հետազոտող,
  • Ռասսել Հարվարդ՝ դերասան,
  • Դորոտի Մայլզ՝ բրիտանացի բանաստեղծուհի և ակտիվիստ,
  • Բերնարդ Բրեգ՝ դերասան,
  • Ֆիլիս Ֆրելիխ՝ դերասան,
  • Լինդա Բոուվ՝ դերասան,
  • Ռոբերտ Դևիլա՝ Գալոդետի համալսարանի նախագահ,
  • Շոշաննա Ստերն՝ դերասանուհի։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. Абрамов, Игорь Александрович (1993). «Модель системы высшего технического образования лиц с недостатками слуха» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Базоев, Владимир Заурбекович (1999). «Становление и развитие системы профессионального образования глухих» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. Паленный В. А. (2001). «Особенности культурологической подготовки старшеклассников школ для лиц с нарушением слуха». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. Рожко О. М. (1999). «Социально-психологические условия адаптации студентов с нарушениями слуха в техническом вузе обычного типа». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. Вашингтон / С. Г. Павлюк, А. Н. Шукурова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 673—675. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  9. Staff (2013). «Gallaudet University». U.S. News and World Report. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  10. Дьячков А.И. Дефектологический словарь. — М.: Педагогика, 1970.
  11. Communication & Culture Issues — Gallaudet University Արխիվացված 2007-10-16 Wayback Machine
  12. «History of Gallaudet University». Gallaudet University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  13. «John Carlin». Deafbiography.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  14. «A Century of Lawmaking for a New Nation: U.S. Congressional Documents and Debates, 1774 - 1875». The Library of Congress. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  15. «First Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1858 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  16. «Second Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1859 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  17. «Third Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1860 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  18. «Fourth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1861 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  19. «Fifth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1862 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  20. «Fifth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1863 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  21. «38th Congress: Session 1, Chapter 52» (PDF). Save Our Deaf Schools. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  22. «Gallaudet College Hearing Before the Committee on Education and Labor» (PDF). 83rd Congress, Second Session. Save Our Deaf Schools. 1954 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  23. 23,0 23,1 «US Code Chapter 55 - Education of the Deaf». U.S. House of Representatives. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  24. «Seventh Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1864 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  25. «Eight Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1865 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  26. «Ninth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1866 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  27. «Tenth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1867 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  28. «Eleventh Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1868 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  29. «Twelfth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1869 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  30. «Twelfth Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. 1870 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  31. Marschark, Marc, Lang, Harry G. and Albertini, John A. «Educating Deaf Students». Oxford University Press. 2002. p. 31
  32. The Chronicle of Higher Education: «Student Protests Over Presidential Pick Return to Gallaudet U.» Արխիվացված 2012-10-15 Wayback Machine
  33. The Washington Post: «Gallaudet Names New President.» Արխիվացված 2016-06-21 Wayback Machine
  34. The Washington Post: „Signs of Change At Gallaudet.“ Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  35. Inside Gallaudet: „Board of Trustees votes to terminate Dr. Jane Fernandes appointment as president“ Արխիվացված 2006-12-01 Wayback Machine
  36. On Probation Արխիվացված 2018-03-22 Wayback Machine, Washington Post, July 14, 2007.
  37. «Inside Gallaudet — Gallaudet University». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  38. «MSCHE Accreditation - Gallaudet University». Aaweb.gallaudet.edu. 2008 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  39. «Janice Becker, Plaintiff vs. Gallaudet University, Defendant» (PDF). Save Our Deaf Schools. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  40. «Profiles of Existing Government Corporations» (PDF). U.S. Government Accountability Office. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  41. «Article I — Authority — Gallaudet University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  42. Gallaudet History — Gallaudet University Արխիվացված 2010-08-26 Wayback Machine
  43. Board of Trustees — Gallaudet University Արխիվացված 2006-09-01 Wayback Machine
  44. «Search Results — THOMAS (Library of Congress)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  45. Administration and Finance — Gallaudet University Արխիվացված 2006-06-19 Wayback Machine
  46. Current as of June 30, 2009. «U.S. and Canadian Institutions Listed by Fiscal Year 2009 Endowment Market Value and Percentage Change in Endowment Market Value from FY 2008 to FY 2009» (PDF). 2009 NACUBO-Commonfund Study of Endowments. National Association of College and University Business Officers. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
  47. «Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1870» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  48. «A Growing College» (PDF). Gallaudet Protest. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  49. «Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1877» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  50. History of the College for the Deaf, 1857-1907 - Edward Miner Gallaudet, Lance J. Fischer, David L. De Lorenzo - Google Boeken. — Books.google.com.
  51. «Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1879» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  52. «Columbia Institution for the Deaf and Dumb: 23rd Annual Report» (PDF). Save Our Deaf Schools. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  53. «Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1881» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  54. Gallaudet, Edward M. «A History of the Columbia Institution For The Deaf and Dumb» (PDF). Save Our Deaf Schools. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  55. «Address of Emeritus President E.M. Gallaudet» (PDF). Save Our Deaf Schools. 1914 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  56. «Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1882» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  57. «Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1885» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  58. Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1889 Արխիվացված 2015-03-27 Wayback Machine
  59. Columbia Institution for the Deaf Annual Report, Gallaudet University Archives, 1906 Արխիվացված 2015-03-27 Wayback Machine
  60. «Our heritage : Gallaudet College centennial (Book, 1964)». [WorldCat.org]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  61. Gannon, Jack. 1981. Deaf Heritage-A Narrative History of Deaf America, Silver Spring, MD: National Association of the Deaf, p. 319 (PDF Արխիվացված 2012-04-24 Wayback Machine)
  62. «Lyndon B. Johnson: Remarks at the Gallaudet College Centennial Banquet». Presidency.ucsb.edu. 1964 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  63. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  64. «Remarks at the Gallaudet University Commencement Ceremony». Weekly Compilation of Presidential Documents. 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  65. 65,0 65,1 65,2 «Gallaudet University». US News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  66. 66,0 66,1 «Gallaudet Bison Athletics : Gallaudet University Joins North Eastern Athletic Conference». Gallaudetathletics.com. 2009 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  67. «Gallaudet University Making Noise in Women's Basketball - ABC News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  68. Foster, Brooke (2007 թ․ օգոստոսի 19). «Sound and the Fury». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  69. Gallaudet Research Institute (GRI) Home Page Արխիվացված 2005-10-04 Wayback Machine
  70. «Announcement of journal launch». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  71. «American Annals of the Deaf website». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալոդետի համալսարան» հոդվածին։