Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան (փետրվարի 27, 1937(1937-02-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2018(2018-02-28), Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը։ ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։
Կենսագրություն
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)[2]։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[2]։
Ընտանիքը
- Հայրը՝ Մուշեղ Մկրտչյան
- Մայրը՝ Սանամ Մկրտչյան
- Եղբայրը՝ Մհեր Մկրտչյան, դերասան
- Քույրը ՝ Կլարա Մկրտչյան
- Քույրը՝ Ռուզաննա Մկրտչյան[3]
- Որդին՝ Մհեր Մկրտչյան, ռեժիսոր ու սցենարիստ[4]
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Թատրոնում
Հեղինակ
|
Ներկայացում
|
Կառլո Գոլդոնի
|
Երկու տիրոջ ծառան
Ավերված քաղաքի մեղեդին
|
Գարսիա Մարկես
|
Սիրային նախատինք
բազկաթոռին նստած ամուսնուն
|
Դերերը կինոյում
Մասնակցությունը կինոյում
Տարեթիվ
|
Ֆիլմ
|
2008
|
Կղզիներ
- Վերջին ծաղրածուի տխուր պատմությունը․
Ֆրունզիկ Մկրտչյան
|
2006
|
Ինչպես հեռացան կուռքերը
|
2005
|
Ֆրունզիկ Մկրտչյան․ Միայնության պատմություն
|
1997
|
Որպեսզի հիշեն
|
Սցենարիստ
Պարգևներ
Ծանոթագրություններ
Գրականություն
- Հուրիխանյան Մ., Մի թողեք ճայերը ծիծաղեն, Երևան, 2003։
- Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л.