Վիտոր Բաիա
Վիտոր Բաիա պորտ.՝ Vítor Baía | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1969[1][2][3] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պեդրո դա Աֆուրադա, Santa Marinha e São Pedro da Afurada, Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Վիտոր Մանուել Մարտինշ Բաիա (պորտ.՝ Vítor Manuel Martins Baía, հոկտեմբերի 15, 1969[1][2][3], Սան Պեդրո դա Աֆուրադա, Santa Marinha e São Pedro da Afurada, Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ 2007 թվականին ավարտել է կարիերան։ Պատմության մեջ երկու դարպասապահներից մեկն է, որը հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և Գավաթակիրների գավաթը[5]։
Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր դարպասապահներից մեկն է[6][7]։ Ֆուտբոլիստի կարիերան սերտորեն կապաված է «Պորտու»-ի հետ, որի երիտասարդական թիմերի կազմում սկսել է հանդես գալ դեռ պատանեկության տարիներին։
Հանդես է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, ՈՒԵՖԱ Եվրոպայի երկու առաջնություններում և Ֆուտ��ոլի աշխարհի առաջնությունում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պորտու»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պորտուի շրջանի Վիլա Նովա դե Գայա քաղաքում։ 13 տարեկանում միացել է «Պորտու»-ի երիտասարդական թիմին՝ տեղափոխվելով «Լեկա» ակումբից[8]։ 1989 թվականի սկզբին հրաժարվել է մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը, քանի որ լեհ դարպասապահ Յուզեֆ Մլինարչիկը զբաղացրել է նրա տեղը պուրտուգալական ակումբի դարպասներում, իսկ Վիտորը դարձել է պահեստային խաղացող։ Այդ մրցաշրջանում, ակումբը եղել է մրցաշրջանի առաջատարներից մեկը, բայց բաց է թողել չեմպիոնությունը (երկրորդ տեղ)։
Վիտորը առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 1988/89 թվականի մրցաշրջանում «Վիտորի» ակումբի դեմ խաղում[9]՝ հաջորդ 7 մրցաշրջանների համար տեղ ապահովելով թիմում և այդ ընթացքում նվաճելով Պորտուգալիայի առաջնության 5 տիտղոս և Պորտուգալիայի երկու գավաթ։ Այդ ժամանակամիջոցում Վիտորը բաց է թողել 116 գոլ (16,5 գոլ տարվա մեջ)[10]։ 1995 թվականին Բաիան ամրապնդել է համաշխարհային մակարդակի դարպասապահի իմիջը՝ ESM -ի վարկածով մտնելով Եվրոպայի խորհրդանշական հավաքական և զբաղեցնելով վեցերորդ տեղը «աշխարհի լավագույն դարպասապահը ՝ ըստ MFFIIS-ի» հավակնորդների ցանկում[11]։ 1998 թվականին Վիտորը դարձել է 5-րդը այդ ցուցակում[12]։
«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ից հետո Վիտոր Բաիան տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»՝ ստանալով պատմության մեջ դարպասապահին վճարվող ամենաբարձր գումարը[10]։ Չնայած այն բանին, որ առաջին մրցաշրջանում պորտուգալացի դարպասապահը բաց է թողել միայն մեկ մրցախաղ, հաջորդող երկուս ու կես տարիների ընթացքում նա տառապել է ծնկի հետ ունեցած խնդիրներից, ինչի պատճառով անհասանելի է եղել իր թիմի համար[13]։
Վերադարձ «Պորտու» ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի հունվարին Բաիան վարձակալության իրավունքով «Բարսելոնա» ակումբից վերադարձել է «Պորտու» ակումբ։ Պայմանավորված այն հանգամանքով, որ պորտուգալացու կողմից իր կարիերայի նախորդ տարիներին օգտագործված «1» համարը զբաղված էր, Վիտորն ընտրել է «99» համարը[8]։ 1999/00 թվականի մրցաշրջանին Բաիան ծնկի վնասվածք է ստացել, ինչի պատճառով վիրահատության կարիք է ունեցել[14]։
2000 թվականի ամռանը պորտուգալացին մշտական հիմունքներով վերադարձել է «Պորտու» ակումբ[15]։ Հերթական վնասվածքի պատճառով Բաիան բաց է թողել ողջ 2000/01 մրցաշրջանը, դաշտ է դուրս եկել միայն 2001/02 թվականի մրցաշրջանին՝ 2001 թվականի նոյեմբերի 16-ին մրցախաղում խաղալով պահեստային թիմում[16]։ 16 օր անց պոտուգալիացին մասնակցել է «Սատա Կլարա»-ի դեմ Պորտուգալիայի գավաթի խաղին[17]։
2002/03 թվականի մրցաշրջանում Բաիան իր թիմին օգնել է հաղթել Պորտուգալիայի առաջնությունում, Պորտուգալիայի գավաթում և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի առաջնությունում։ Եվրոպական մրցախաղում պորտուգալացի դարպասապահը խաղացել է 10 խաղ՝ ներառվելով 1/2 եզրափակչում «Լացիո»ակումբի դեմ մրցախաղում, որտեղ խփել է տասնմեկ մետրանոց հարված[18]։ Հաջորդ մրցաշրջանը դարձել է ամենահաջող մրցաշրջաններից մեկը Վիտորի կարիերայում՝ նա դարձել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող և նվաճել է ազգային առաջնության յոթերորդ չեմպիոնական տիտղոսը, ինչի արդյունքում կարողացել է հաղթել «ՈւԵՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահ» անվանակարգում[19]՝ դառնալով առաջին պորտուգալացի դարպասապահը, որը հաղթանակ է տարել այդ անվանակարգում։ Այնուամենայնիվ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Բաիան չի կանչվել[20]։ «Աշխարհի լավագույն դարպասապահ ըստ ՄՖՖԻԻՍ» կոչման քվեարկությունում Վիտորը զբաղեցրել է 8-րդ տեղը[21]։
2005/06 մրցաշրջանի սկզբում հոլանդացի մարզիչ Կո Ադրիանսե Բաիան հիմնական դարպասապահի կարգավիճակ ուներ, սակայն մրցաշրջանի ընթացքում նա կորցրել է այդ կարգավիճակը՝ հիմնական կազմում տեղը զիջելով բրազիլացի Էլթոնին[22]։ «Պորտուի» հետ պայմանագրի վերջին մեկ տարվա ընթացքում ազգային առաջնությունում Վիտորը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում։ Կարիերայի ավարտից հետո Բաիան դարձել է «Պորտու»-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն[8], սակայն 2010 թվականի հունիսին պորտուգալացին հեռացել է պաշտոնից։ Վիտոր Բաիան և իտալացի Ստեֆանո Տակկոնին պատմության մեջ միակ դարպասապահներն են, ովքեր նվաճել են Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի գավաթը և Գավաթակիրների գավաթը[5]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի դեկտեմբերի 19-ին Բաիան նորամուտ է ունեցել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականիում՝ ընկերական խաղում տանելով հաղթանակ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (1:0)։ Մինչև 2002 թվականը հավաքականի կազմում անցկացրել է 80 խաղ՝ դաշտ դուրա գալով 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնություններում և 2002 թվականի աշխարհի առաջնությունում[23]։ Եվրո-2000-ում հետ է մղել Արիֆ Էրդեմի 1/4 եզրափակիչի՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում կատարած տասնմեկ մետրանոց հարվածը[24]։
2002 թվականի աշխարհի առաջնությունում ազգային թիմի անհաջող ելույթից հետո նրա մարզիչ Անտոնիո Օլիվեյրան հեռացվել է աշխատանքից։ Նրան փոխարինելու եկած Լուիս Ֆելիպե Սկոլարին դադարել է Վիկտորին օգտագործել որպես հավաքականի դարպասապահ։
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Բաիան իր կնոջ հետ հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակն էր օգնել ընչազուրկ երեխաներին և անհաջողակ պատանիներին[8][25][26]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Առաջնություն | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Պորտու | Պրեմիեր | 1988/89 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
1989/90 | 34 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 40 | 0 | ||
1990/91 | 38 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 47 | 0 | ||
1991/92 | 34 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 41 | 0 | ||
1992/93 | 34 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 2 | 0 | 48 | 0 | ||
1993/94 | 32 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 3 | 0 | 48 | 0 | ||
1994/95 | 33 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 42 | 0 | ||
1995/96 | 26 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 33 | 0 | ||
Ընդամենը | 246 | 0 | 6 | 0 | 49 | 0 | 14 | 0 | 315 | 0 | ||
Բարսելոնա | Լա լիգա | 1996/97 | 37 | 0 | 1 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 47 | 0 |
1997/98 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
1998/99 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդամենը | 39 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 50 | 0 | ||
Պորտու | Պրեմիեր | 1998/99 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
1999/00 | 15 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 2 | 0 | 27 | 0 | ||
2000/01 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2001/02 | 17 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 19 | 0 | ||
2002/03 | 25 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 31 | 0 | ||
2003/04 | 31 | 0 | 0 | 0 | 13 | 0 | 1 | 0 | 45 | 0 | ||
2004/05 | 31 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 40 | 0 | ||
2005/06 | 24 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 31 | 0 | ||
2006/07 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդամենը | 160 | 0 | 3 | 0 | 47 | 0 | 6 | 0 | 210 | 0 | ||
Ընդամենը կարիերայի ընթացքում | 445 | 0 | 10 | 0 | 105 | 0 | 21 | 0 | 575 | 0 |
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1990 | 1 | 0 |
1991 | 9 | 0 |
1992 | 7 | 0 |
1993 | 10 | 0 |
1994 | 5 | 0 |
1995 | 6 | 0 |
1996 | 12 | 0 |
1997 | 4 | 0 |
1998 | 6 | 0 |
1999 | 9 | 0 |
2000 | 6 | 0 |
2001 | 0 | 0 |
2002 | 5 | 0 |
Ընդամենը | 80 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պորտու»
- Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն (10)՝ 1989/90, 1991/92, 1992/93, 1994/95, 1995/96, 1998/99, 2002/03, 2003/04, 2005/06, 2006/07
- Պորտուգալիայի գավաթի դափնեկիր (5)՝ 1990/91, 1993/94, 1999/00, 2002/03, 2005/06
- Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր (8)՝ 1990, 1991, 1993, 1994, 1996, 2003, 2004, 2006
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 2003/04
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթակիր՝ 2002/03
- Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթի գավաթակիր՝ 2004
- «Բարսելոնա»
- Լա Լիգա՝ 1997/98
- Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի գավաթա��իր (2)՝ 1997, 1998
- Սուպերկոպա դե Իսպանիայի գավաթակիր՝ 1996
- Գավաթների գավաթակիր՝ 1996/97
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ (2)՝ 1989, 1991
- A Bola ամսագրի վարկածով Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստի« Ոսկե գնդակի» դափնեկիր՝ 1992
- ESM-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում է՝ 1995
- Եվրոպական ակումբային մրցաշրջանի լավագույն դարպասապահ՝ 2003/04
- ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն դարպասապահ՝ 2004
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Infant don Enrique-ի սպայի աստիճանի շքանշան[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ 5,0 5,1 Bevan, Chris (2009 թ․ ապրիլի 14). «When Porto shocked Man Utd». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Nair, Rohith (2015 թ․ օգոստոսի 12). «Footballers who have won the most trophies in club football». Sportskeeda. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Júlio César sobe ao top 3 dos jogadores com mais títulos no Mundo» (պորտուգալերեն). SAPO. 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Baia: My brilliant career». FIFA. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Vítor Baía: a lenda nasceu há 30 anos». O Jogo (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 10,0 10,1 «O futebolista com mais títulos». Jornal dos Desportos (պորտուգալերեն). 2012 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Pierrend, José Luis. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1995». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Pierrend, José Luis. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1996». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Rodrigo, Belén (2001 թ․ դեկտեմբերի 12). «Vitor Baia vuelve 19 meses después». Diario AS (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Vítor Baía operado com êxito ao crónico joelho direito». Record (պորտուգալերեն). 1999 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Hesp heading home». BBC Sport. 2000 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Vítor Baía: "Foi a meu pedido que joguei na equipa B"». Record (պորտուգալերեն). 2001 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Vítor Baía ao seu posto com Mundial à vista». Record (պորտուգալերեն). 2001 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Porto cruise past Lazio». UEFA. 2003 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Consagração de Vítor Baía». Record (պորտուգալերեն). 2004 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Scolari ruffles feathers». BBC Sport. 2004 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Pierrend, José Luis. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 2004». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Adriaanse definiu prioridades: "Helton é o número um, Baía o dois"» (պորտուգալերեն). Mais Futebol. 2006 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Pierrend, José Luis. «Vítor Manuel Martins Baía – International Appearances». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Portugal into semis at expense of ten-man Turkey». UEFA. 2003 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Vítor Baía cria fundação para jovens desfavorecidos». Record (պորտուգալերեն). 2004 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Fundação Vítor Baía» (պորտուգալերեն). Fundação Vítor Baía. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Կաղապար:ForaDeJogo
- ↑ «Vitor Baia». Footballdatabase. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Vítor Baía». European Football. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «F.C. Porto: Vítor Baía condecorado por Cavaco Silva no 10 de Junho» (պորտուգալերեն). Mais Futebol. 2008 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը TheFinalBall.com կայքում(անգլ.)
- Статистика игр за сборную на RSSSFԱրխիվացված 2008-09-22 Wayback Machine(անգլ.)
- Сайт поклонников(պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոր Բաիա» հոդվածին։ |
|