Jump to content

Կոլիմա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:56, 5 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլիմա (այլ կիրառումներ)
Կոլիմա
իսպ.՝ Colima
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էPacific Coast (Mexico)?
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՎարչկենտրոնԿոլիմա
ԲԾՄ343 մետր[1], −2 մետր[1] և 3860 մետր
Օրենսդրական մարմինCongress of Colima?
Բնակչություն (2012)672․995[2]
Տարածք5627[3]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3820[4] մ
Հիմնադրված էդեկտեմբերի 9, 1856[5] թ.
Սահմանակցում էՄիչոական և Խալիսկո
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-COL
Հեռախոսային կոդ312, 314, 313[6] և 318[6]
Փոստային ինդեքսներ28
Ինտերնետ-դոմեն.mx
Ավտոմոբիլային կոդ6
Պաշտոնական կայքը

Կոլիմա, (իսպ.՝ Colima, (Լսել koˈlima), պաշտոնական անվանումը՝ Կոլիմայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Colima), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրո��գի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Մայրաքաղաքը՝ Կոլիմա։

Կոլիման փոքր նահանգ է Արևմտյան Մեքսիկայի կենտրոնական խաղաղօվկիանոսյան ափում։ Սահմանակից է Խալիսկո և Միչոական նահանգներին։ Գլխավոր քաղաքներից են Կոլիման, Մանսանիլոն, Տեկոմանը։ Կոլիման Մեքսիկայի չորրորդ ամենափոքր նահանգն է և երկրորդ ամենաքիչ բնակչություն ունեցողը, սակայն կենսակերպի պայմաններն այստեղ բարձր են, գործազրկությունը՝ ցածր։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի անվանումը ծագել է ացտեկական colli և maitl լեզուներից։ Անվան երեք մեկնաբանություն կա.

  • «վայր պապիկի ձեռքի մեջ», որտեղ «պապիկ» ասելով ի նկատի ունեն հինավուրց հրաբուխ
  • «վայր նախնիների ձեռքի մեջ»
  • «վայր, որտեղ ջրերը իջնում են»
Կրոնը Կոլիմա նահանգում (2010)[7]
Հռոմեացի կաթոլիկներ
  
87.9 %
Այլ քրիստոնյաներ
  
6.9 %
Այլ կրոններ
  
0.1 %
Ոչ մի կրոն
  
3.2 %
Չհստակեցված
  
1.9 %
1895[8] 55718
1900 65115
1910 77704
1921 91749
1930 61923
1940 78806
1950 112321
1960 164450
1970 241153
1980 346293
1990 428510
1995 488028
2000 542627
2005 567996
2010[9] 650555

20-րդ դարի վերջում Կոլիման ուներ բնակչության մեծ աճ. բնակչության թիվը 1950 թվականի 112,321 բնակչից 2005 թվականին դարձել էր 567,996 մարդ։ Սակայն այս աճը կանգնել է ընտանիք պլանավորման ծրագրերի շնորհիվ[10]։ Չնայած բնակչության թվի աճին, Կոլիման Մեքսիկայի ամենաքիչ բնակչություն ունեցող նահանգն է։ Ըստ 2010 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 650,555 մարդ, երկրի բնակչության 6%-ը[11]։ Բնակչության 89% ապրում է քաղաքներում և կենտրոնացած են Կոլիմա, Մանսանիլո, Տեկոման և Վիլա դե Ալվարես քաղաքներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  2. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  4. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. https://web.archive.org/web/20100810192803/http://elcomentario.ucol.mx/Noticia.php?id=1260333428
  6. 6,0 6,1 http://www.snim.rami.gob.mx/
  7. «Censo de Población y Vivienda 2010». INEGI. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Mexico: extended population list». GeoHive. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  9. «México en cifras». INEGI. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Perfil Sociodemográfico» [Sociodemographic profile]. Enciclopedia de los Municipios de México Colima (Spanish). Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal and Gobierno del Estado de Colima. 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Número de habitantes» [Number of inhabitants] (Spanish). Mexico: INEGI. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիմա (նահանգ)» հոդվածին։